«Գնաճ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 39. Տող 39.


# ''Բաց''
# ''Բաց''
# ''Ճնշված կամ քողարկված''
# ''Փակ, ճնշված կամ քողարկված''


''Բաց գնաճը'' հանդիպում է շուկաներում, որտեղ գործում են ազատ [[Գին|գներ]]։ Գների անհավասարաչափ բարձրացման դեպքում այն ձևախախտում է, բայց չի ոչնչացնում շուկայական մեխանիզմը։ [[Տնտեսություն]]ը շարունակում է արձագանքել [[շուկա]]յի ազդակներին և ինքնակարգավորվել տարբեր շուկաների հավասարակշռության ուղղությամբ։ Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
''Բաց գնաճը'' հանդիպում է շուկաներում, որտեղ գործում են ազատ [[Գին|գներ]]։ Գների անհավասարաչափ բարձրացման դեպքում այն ձևախախտում է, բայց չի ոչնչացնում շուկայական մեխանիզմը։ [[Տնտեսություն]]ը շարունակում է արձագանքել [[շուկա]]յի ազդակներին և ինքնակարգավորվել տարբեր շուկաների հավասարակշռության ուղղությամբ։ Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Տող 53. Տող 53.
* դեֆիցիտը բնակչության մոտ առաջացնում է հետաձգված պահանջարկի էֆեկտ, որի հետևանքով աճում են հարկադրված [[խնայողություն]]ները, որոնք ոչ միայն չեն բարձրացնում կենսամակարդակը, այլև նպաստում են քրեական կառուցվածքները հարստացնող սև շուկաների զարգացմանը <ref>Н.И. Базылев, С. П. Гурко “Макроэкономика”, 2000</ref>։
* դեֆիցիտը բնակչության մոտ առաջացնում է հետաձգված պահանջարկի էֆեկտ, որի հետևանքով աճում են հարկադրված [[խնայողություն]]ները, որոնք ոչ միայն չեն բարձրացնում կենսամակարդակը, այլև նպաստում են քրեական կառուցվածքները հարստացնող սև շուկաների զարգացմանը <ref>Н.И. Базылев, С. П. Гурко “Макроэкономика”, 2000</ref>։


=== Ըստ պատճառների ===
=== Հիմնական տեսակներ ===


* ''Պահանջարկի գնաճ''. այս դեպքում տեղի է ունենում շրջանառության մեջ [[դրամական զանգված]]ի աճ, [[Գնողունակություն|գնողունակության]] բարձրացում, [[պահանջարկ]]ի մեծացում և միաժամանակ շուկայում առաջարկվող ապրանքների ծավալների կրճատում:
* ''Պահանջարկի գնաճ''. այս դեպքում տեղի է ունենում շրջանառության մեջ [[դրամական զանգված]]ի աճ, [[Գնողունակություն|գնողունակության]] բարձրացում, [[պահանջարկ]]ի մեծացում և միաժամանակ շուկայում առաջարկվող ապրանքների ծավալների կրճատում:
Տող 68. Տող 68.
* ''Հիպերգնաճ''. գների 100%-ից ավել աճ: Այս երևույթը բերում է չափազանց բարդ հետևանքների, ընդհուպ մինչև այն, որ փողը դուրս է մղվում շրջանառությունից և տեղի է ունենում ապրանքների փոխանակություն բնեղեն ձևով:
* ''Հիպերգնաճ''. գների 100%-ից ավել աճ: Այս երևույթը բերում է չափազանց բարդ հետևանքների, ընդհուպ մինչև այն, որ փողը դուրս է մղվում շրջանառությունից և տեղի է ունենում ապրանքների փոխանակություն բնեղեն ձևով:


Երկարաժամկետ գնաճը բնութագրելու համար գործածում են նաև քրոնիկական գնաճ հասկացությունը: '''Ստագֆլյացիա''' անվանում են իրավիճակը, երբ գնաճն ուղեկցվում է արտադրության անկմամբ:
== Աղբյուրները ==

«Goldman Sachs» ներդրումային ընկերության տնտեսագետները գյուղատնտեսական արտադրանքի գների կտրուկ աճը բնութագրելու համար ներմուծեցին նոր հասկացություն՝ '''«Ագֆլյացիա»''' (ագրարային ինֆլյացիա՝ գյուղատնտեսական գնաճ): Ագֆլյացիայի բարձր տեմպեր դիտվեցին 2 տարի շարունակ. ըստ «Goldman Sachs»-ի՝ [[2006]] թվականին [[սննդամթերք]]ի գների ինդեքսը աճեց 26%-ով, իսկ [[2007]] թվականին՝ 41%-ով<ref>http://lenta.ru/news/2008/04/08/agflation/</ref>:
== Աղբյուրներ ==
<references/>
<references/>



14:33, 17 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Գնաճը (%) աշխարհի տարբեր երկրներում, 2013 թվական

Գնաճը կամ սղաճը (լատ«Inflatio»՝ ուռճացում, փքում) գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է, որն ուղեկցվում է դրամական միավորի արժեզրկմամբ[1]։

Երբ գների ընդհանուր մակարդակը բարձրանում է, արժույթի յուրաքանչյուր միավորով հնարավոր է լինում գնել ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ: Հետևաբար, գնաճը հանգեցնում է դրամական միավորի գնողունակության անկման[2]: Գնաճի գլխավոր ցուցանիշը գնաճի տեմպն է՝ ընդհանուր գների ինդեքսի (սպառողական գների ինդեքս) տարեկան տոկոսային փոփոխությունը[3]:

Գնաճը տնտեսության վրա ունենում է ինչպես դրական, այնպես էլ բասացական ազդեցություն: Բացասական ազդեցությունը ներառում է դրամական միջոցների պահպանման այլընտրանքային արժեքի աճ, ապագա գնաճի անորոշություն, որը կարող է խոչընդոտել ներդրումներին և խնայողություններին և, եթե գնաճը բավական արագընթաց է, ապրանքների պակաս, քանի որ սպառողները, մտահոգված գների ապագա աճով, սկսում են կուտակել: Դրական ազդեցությունը ներառում է ապահովությունը, որ կենտրոնական բանկերը կարող են կարգավորել իրական տոկոսադրույքները (մեղմել տնտեսական անկումը)[4] և խրախուսել ներդրումները ոչ դրամական ներդրումային ծրագրերում:

Տնտեսագետների կարծիքով գնաճի բարձր տեմպերը պայմանվորված են դրամական զանգվածի չափազանց մեծ աճով[5]: Սակայն դրամական զանգվածի աճը միշտ չէ, որ հանգեցնում է գնաճի: Այնուամենայնիվ, ընդհանուր տեսակետն այն է, որ երկարաժամկետ հաստատված գնաճը պայմանվորված է տնտեսական աճի տեմպի համեմատ դրամական զանգվածի ավելի արագ աճով[6]:

Մեծ կամ փոքր չափով գնաճն առկա է ժամանակակից բոլոր երկրների տնտեսություններում։ Ապրանքային զանգվածի ամենամյա աճը պահանջում է դրամաշրջանառության համապատասխան արագացում կամ դրամական զանգվածի աճ։ Եվ դրա համար անհրաժեշտ է սնել հասարակական արտադրությունը համապատասխան դրամական զանգվածի ավելացմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գնաճի[7]։

Պատմություն

«Ինֆլյացիա» տերմինը առաջին անգամ կիրառվել է Հյուսիսային Ամերիկայում 1861-1865 թվականներին քաղաքացիական պատերազմի ժամանակ ռազմական ծախսերը ֆինանասավորելու համար անհրաժեշտ դրամական զանգվածի ուռճացումը բնութագրելու համար[8]:

Որպես բնութագրական երևույթ՝ ինֆլյացիան գոյություն ունի երկար ժամանակ: Համարվում է, որ գնաճն առաջացել է փողի ստեղծման առաջին շրջանում: Այն անտեսանելի էր, երբ թղթադրամը սերտորեն կապված էր ոսկու հետ. քանի դեռ այն ազատ և անսահմանափակ փոխանակվում էր ոսկու հետ և, ընդհակառակը, փողի ավելցուկ հասկացողությունն ուներ հարաբերական իմաստ, «ավելցուկ» ոսկի չի կարող լինել: Եթե այն ավելի է, քան դրա պահանջը շրջանառության մեջ, ապա ոսկին դառնում է գանձ: Թղթադրամի գերիշխանության պայմաններում գնաճը դառնում է տնտեսության մշտական ուղեկիցը:

19-րդ դարում տերմինը սկսեց կիրառվել Անգլիայում և Ֆրանսիայում: Տնտեսագիտական գրականության մեջ ինֆլյացիա տերմինը լայն տարածում գտավ միայն 20-րդ դարում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո: Ներկայումս գնաճը գրեթե բոլոր երկրներում ժամանակակից տնտեսության զարգացման առավել սուր խնդիրներից է:

Գնաճի պատճառները

Տնտեսագիտության տեսության մեջ առանձնացնում են գնաճի հետևյալ պատճառները.

  • բյուջեի եկամուտների և ծախսերի անհամաչափություն, ինչն արտահայտվում է բյուջեի դեֆիցիտի (պակասորդ) միջոցով, որը ֆինանսավորվում է էմիսիայի (արժույթի թողարկման) հաշվին[9],
  • տնտեսության միլիտարիզացիա կամ ռազմական ծախսերի աճ,
  • արտարժույթի ներմուծման ծավալների աճ տրանսֆերտների տեսքով,
  • զանգվածային վարկավորման հետևանքով դրամական զանգվածի աճ. ընդ որում՝ վարկավորումն իրականացվում է ոչ թե խնայողությունների, այլ չապահովված դրամական միջոցների թողարկման հաշվին (վարկային էքսպանսիա),
  • խոշոր ընկերությունների մոնոպոլիա գների որոշման հարցում, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանում,
  • դրամական զանգվածի կայուն մակարդակի պայմաններում պետական հարկերի, տուրքերի, արժեթղթերի արժեքի և այլնի աճ:

Չափազանց հզոր գնաճի պայմաններում դրամաշրջանառությունն առհասարակ կարող է իր տեղը զիջել բարտերային (բնեղեն) փոխանակմանը:

Գնաճի տեսակները

Ըստ թափանցիկության

Առանձնացվում է գնաճի երկու տիպ.

  1. Բաց
  2. Փակ, ճնշված կամ քողարկված

Բաց գնաճը հանդիպում է շուկաներում, որտեղ գործում են ազատ գներ։ Գների անհավասարաչափ բարձրացման դեպքում այն ձևախախտում է, բայց չի ոչնչացնում շուկայական մեխանիզմը։ Տնտեսությունը շարունակում է արձագանքել շուկայի ազդակներին և ինքնակարգավորվել տարբեր շուկաների հավասարակշռության ուղղությամբ։ Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

                                                   

որտեղ -ն գնաճի տեմպն է մեկ տարում՝ հաշվարկված տոկոսներով, - տվյալ տարվա գների մակարդակն է, - նախորդ տարվա գների մակարդակն է:

Ճնշված գնաճի դեպքում իրավիճակը այլ է։ Պետությունը, անհանգստանալով գների աճի համար, պայքար է ձեռնարկում այդ երևույթի դեմ և գների նկատմամբ կառավարչական վերահսկողություն սահմանում՝ դրանք սառեցնելով որոշակի մակարդակում։ Նմանատիպ հակագնաճային քաղաքականության առանձնահատկությունը այն է, որ պետությունը պայքարում է ոչ թե շուկայի ձևախախտման և դրա հետևանքի, այլ գների աճի դեմ։ Ճնշված գնաճը հղի է մի շարք տնտեսական հետևանքներով.

  • այն խեղաթյուրում է շուկայի ինքնակարգավորման մեխանիզմը,
  • սառեցված գները հանգեցնում են կապիտալի տեղաշարժին դեպի արտադրության ավելի քիչ ծախսատար հատվածներ, ինչն էլ առաջացնում է մնացած հատվածներում արտադրվող ապրանքի քրոնիկական դեֆիցիտ (պակասորդ),
  • դեֆիցիտը բնակչության մոտ առաջացնում է հետաձգված պահանջարկի էֆեկտ, որի հետևանքով աճում են հարկադրված խնայողությունները, որոնք ոչ միայն չեն բարձրացնում կենսամակարդակը, այլև նպաստում են քրեական կառուցվածքները հարստացնող սև շուկաների զարգացմանը [10]։

Ըստ պատճառների

  • Պահանջարկի գնաճ. այս դեպքում տեղի է ունենում շրջանառության մեջ դրամական զանգվածի աճ, գնողունակության բարձրացում, պահանջարկի մեծացում և միաժամանակ շուկայում առաջարկվող ապրանքների ծավալների կրճատում:
  • Առաջարկի կամ արտադրության ծախքերի գնաճ. գնաճ առաջանում է այն դեպքում, երբ անհիմն բարձրանում են արտադրության վրա կատարվող ծախսերը. այսինքն՝ ինքնարժեքը, ինչը ևս բերում է գների բարձրացման: Դա կարող է լինել աշխատանքի արտադրողականության կրճատման, աշխատավարձի բարձրացման, հումքի, էներգակիրների գների բարձրացման և այլնի պատճառով, ուղղակի և անուղղակի հարկերի բարձրացման պատճառով և այլն:
  • Չհավասարակշռված գնաճ. տարբեր ապրանքների գները փոփոխվում են միմյանց նկատմամբ և տարբեր համամասնություններով:
  • Կանխատեսելի գնաճ. գնաճ, որը հաշվի է առնվում տնտեսվարող սուբյեկտների սպասումների և վարքագծի մեջ: Այնուամենայնիվ, գնաճը թանկ է նստում, եթե նույնիսկ այն լիովին սպառելի է. գնաճը հարկ է և այնպիսի հարկ, որը հասարակությանը ընտրություն չի տալիս:
  • Անկանխատեսելի գնաճ. հասարակության համար անսպասելի գնաճ, որը բարդացնում է գների հետագա փոփոխությունների ճշգրիտ կանխատեսումը նույնիսկ մոտ ապագայի համար:

Ըստ գների տեմպերի

  • Նորմալ գնաճ, երբ գների տարեկան աճը մինչև 5% է:
  • Չափավոր կամ սողացող գնաճ, երբ գների տարեկան աճը 5-10% է: Այս դեպքում գնաճը վերահսկելի է և տնտեսության մեջ լուրջ անհամամասնություններ ու բարդություններ չի առաջացնում:
  • Քառատրոփ գնաճ, երբ գների տարեկան աճը 10-50% է: Այս դեպքում գների աճը, ըստ էության, չի վերահսկվում, ինչը բացասաբար է անդրադառնում տնտեսության զարգացման վրա:
  • Հիպերգնաճ. գների 100%-ից ավել աճ: Այս երևույթը բերում է չափազանց բարդ հետևանքների, ընդհուպ մինչև այն, որ փողը դուրս է մղվում շրջանառությունից և տեղի է ունենում ապրանքների փոխանակություն բնեղեն ձևով:

Երկարաժամկետ գնաճը բնութագրելու համար գործածում են նաև քրոնիկական գնաճ հասկացությունը: Ստագֆլյացիա անվանում են իրավիճակը, երբ գնաճն ուղեկցվում է արտադրության անկմամբ:

«Goldman Sachs» ներդրումային ընկերության տնտեսագետները գյուղատնտեսական արտադրանքի գների կտրուկ աճը բնութագրելու համար ներմուծեցին նոր հասկացություն՝ «Ագֆլյացիա» (ագրարային ինֆլյացիա՝ գյուղատնտեսական գնաճ): Ագֆլյացիայի բարձր տեմպեր դիտվեցին 2 տարի շարունակ. ըստ «Goldman Sachs»-ի՝ 2006 թվականին սննդամթերքի գների ինդեքսը աճեց 26%-ով, իսկ 2007 թվականին՝ 41%-ով[11]:

Աղբյուրներ

  1. Чепурин М.Н. "Курс экономической теории", 2003
  2. Paul H. Walgenbach, Norman E. Dittrich and Ernest I. Hanson, (1973), Financial Accounting, New York: Harcourt Brace Javonovich, Inc. Page 429. "The Measuring Unit principle: The unit of measure in accounting shall be the base money unit of the most relevant currency. This principle also assumes that the unit of measure is stable; that is, changes in its general purchasing power are not considered sufficiently important to require adjustments to the basic financial statements."
  3. Mankiw, N. Gregory (2002). "Macroeconomics" (5th ed.). Worth.
  4. Mankiw, N. Gregory (2002). "Macroeconomics" (5th ed.). Worth.
  5. Robert Barro and Vittorio Grilli (1994), European Macroeconomics, Ch. 8, p. 139, Fig. 8.1. Macmillan
  6. Abel, Andrew; Bernanke, Ben (2005). "Macroeconomics" (5th ed.). Pearson.
  7. Сидорович А.В. Курс экономической теории", 1997
  8. http://www.clevelandfed.org/research/Commentary/1997/1015.pdf
  9. [Семенихина В. А., Крючков С. А. Экономическая теория: макроэкономика: Учебное пособие. — Новосибирск: НГАСУ, 2003.
  10. Н.И. Базылев, С. П. Гурко “Макроэкономика”, 2000
  11. http://lenta.ru/news/2008/04/08/agflation/

Կաղապար:Link GA