«Գնաճ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
[[File:2013 Inflation rates map of the world per International Monetary Fund.svg|thumb|500px|Գնաճը (%) աշխարհի տարբեր երկրներում, [[2013]] թվական]]
[[Պատկեր:World Inflation rate 2010.svg|300px|մինի|Համաշխարհային գնաճի մակարդակը]]


'''Գնաճը''' կամ '''սղաճը''' ([[լատիներեն|լատ]].՝ ''«Inflatio»''՝ ուռճացում, փքում) գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է, որն ուղեկցվում է դրամական միավորի արժեզրկմամբ<ref>Чепурин М.Н. "Курс экономической теории", 2003</ref>։
'''Գնաճը''' կամ '''սղաճը''' ([[լատիներեն|լատ]].՝ ''«Inflatio»''՝ ուռճացում, փքում) գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է, որն ուղեկցվում է դրամական միավորի արժեզրկմամբ<ref>Чепурин М.Н. "Курс экономической теории", 2003</ref>։
Տող 13. Տող 13.
== Պատմություն==
== Պատմություն==


«Ինֆլյացիա» տերմինը առաջին անգամ կիրառվել է [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային Ամերիկայ]]ում [[1861]]-[[1865]] թվականներին քաղաքացիական [[պատերազմ]]ի ժամանակ ռազմական ծախսերը ֆինանասավորելու համար անհրաժեշտ [[դրամական զանգված]]ի ուռճացումը բնութագրելու համար:
«Ինֆլյացիա» տերմինը առաջին անգամ կիրառվել է [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային Ամերիկայ]]ում [[1861]]-[[1865]] թվականներին քաղաքացիական [[պատերազմ]]ի ժամանակ ռազմական ծախսերը ֆինանասավորելու համար անհրաժեշտ [[դրամական զանգված]]ի ուռճացումը բնութագրելու համար<ref>http://www.clevelandfed.org/research/Commentary/1997/1015.pdf</ref>:


Որպես բնութագրական երևույթ՝ ինֆլյացիան գոյություն ունի երկար ժամանակ: Համարվում է, որ գնաճն առաջացել է [[փող]]ի ստեղծման առաջին շրջանում: Այն անտեսանելի էր, երբ [[թղթադրամ]]ը սերտորեն կապված էր [[Ոսկի|ոսկու]] հետ. քանի դեռ այն ազատ և անսահմանափակ փոխանակվում էր [[Ոսկի|ոսկու]] հետ և, ընդհակառակը, փողի ավելցուկ հասկացողությունն ուներ հարաբերական իմաստ, «ավելցուկ» ոսկի չի կարող լինել: Եթե այն ավելի է, քան դրա պահանջը շրջանառության մեջ, ապա ոսկին դառնում է գանձ: Թղթադրամի գերիշխանության պայմաններում գնաճը դառնում է [[Տնտեսություն|տնտեսության]] մշտական ուղեկիցը:
Որպես բնութագրական երևույթ՝ ինֆլյացիան գոյություն ունի երկար ժամանակ: Համարվում է, որ գնաճն առաջացել է [[փող]]ի ստեղծման առաջին շրջանում: Այն անտեսանելի էր, երբ [[թղթադրամ]]ը սերտորեն կապված էր [[Ոսկի|ոսկու]] հետ. քանի դեռ այն ազատ և անսահմանափակ փոխանակվում էր [[Ոսկի|ոսկու]] հետ և, ընդհակառակը, փողի ավելցուկ հասկացողությունն ուներ հարաբերական իմաստ, «ավելցուկ» ոսկի չի կարող լինել: Եթե այն ավելի է, քան դրա պահանջը շրջանառության մեջ, ապա ոսկին դառնում է գանձ: Թղթադրամի գերիշխանության պայմաններում գնաճը դառնում է [[Տնտեսություն|տնտեսության]] մշտական ուղեկիցը:


19-րդ դարում տերմինը սկսեց կիրառվել [[Անգլիա]]յում և [[Ֆրանսիա]]յում: Տնտեսագիտական գրականության մեջ ինֆլյացիա տերմինը լայն տարածում գտավ միայն 20-րդ դարում՝ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ավարտից անմիջապես հետո:
19-րդ դարում տերմինը սկսեց կիրառվել [[Անգլիա]]յում և [[Ֆրանսիա]]յում: Տնտեսագիտական գրականության մեջ ինֆլյացիա տերմինը լայն տարածում գտավ միայն 20-րդ դարում՝ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ավարտից անմիջապես հետո: Ներկայումս գնաճը գրեթե բոլոր երկրներում ժամանակակից տնտեսության զարգացման առավել սուր խնդիրներից է:


== Գնաճի տիպերը ==
== Գնաճի տիպերը ==

13:00, 17 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Գնաճը (%) աշխարհի տարբեր երկրներում, 2013 թվական

Գնաճը կամ սղաճը (լատ«Inflatio»՝ ուռճացում, փքում) գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է, որն ուղեկցվում է դրամական միավորի արժեզրկմամբ[1]։

Երբ գների ընդհանուր մակարդակը բարձրանում է, արժույթի յուրաքանչյուր միավորով հնարավոր է լինում գնել ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ: Հետևաբար, գնաճը հանգեցնում է դրամական միավորի գնողունակության անկման[2]: Գնաճի գլխավոր ցուցանիշը գնաճի տեմպն է՝ ընդհանուր գների ինդեքսի (սպառողական գների ինդեքս) տարեկան տոկոսային փոփոխությունը[3]:

Գնաճը տնտեսության վրա ունենում է ինչպես դրական, այնպես էլ բասացական ազդեցություն: Բացասական ազդեցությունը ներառում է դրամական միջոցների պահպանման այլընտրանքային արժեքի աճ, ապագա գնաճի անորոշություն, որը կարող է խոչընդոտել ներդրումներին և խնայողություններին և, եթե գնաճը բավական արագընթաց է, ապրանքների պակաս, քանի որ սպառողները, մտահոգված գների ապագա աճով, սկսում են կուտակել: Դրական ազդեցությունը ներառում է ապահովությունը, որ կենտրոնական բանկերը կարող են կարգավորել իրական տոկոսադրույքները (մեղմել տնտեսական անկումը)[4] և խրախուսել ներդրումները ոչ դրամական ներդրումային ծրագրերում:

Տնտեսագետների կարծիքով գնաճի բարձր տեմպերը պայմանվորված են դրամական զանգվածի չափազանց մեծ աճով[5]: Սակայն դրամական զանգվածի աճը միշտ չէ, որ հանգեցնում է գնաճի: Այնուամենայնիվ, ընդհանուր տեսակետն այն է, որ երկարաժամկետ հաստատված գնաճը պայմանվորված է տնտեսական աճի տեմպի համեմատ դրամական զանգվածի ավելի արագ աճով[6]:

Մեծ կամ փոքր չափով գնաճն առկա է ժամանակակից բոլոր երկրների տնտեսություններում։ Ապրանքային զանգվածի ամենամյա աճը պահանջում է դրամաշրջանառության համապատասխան արագացում կամ դրամական զանգվածի աճ։ Եվ դրա համար անհրաժեշտ է սնել հասարակական արտադրությունը համապատասխան դրամական զանգվածի ավելացմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գնաճի[7]։

Պատմություն

«Ինֆլյացիա» տերմինը առաջին անգամ կիրառվել է Հյուսիսային Ամերիկայում 1861-1865 թվականներին քաղաքացիական պատերազմի ժամանակ ռազմական ծախսերը ֆինանասավորելու համար անհրաժեշտ դրամական զանգվածի ուռճացումը բնութագրելու համար[8]:

Որպես բնութագրական երևույթ՝ ինֆլյացիան գոյություն ունի երկար ժամանակ: Համարվում է, որ գնաճն առաջացել է փողի ստեղծման առաջին շրջանում: Այն անտեսանելի էր, երբ թղթադրամը սերտորեն կապված էր ոսկու հետ. քանի դեռ այն ազատ և անսահմանափակ փոխանակվում էր ոսկու հետ և, ընդհակառակը, փողի ավելցուկ հասկացողությունն ուներ հարաբերական իմաստ, «ավելցուկ» ոսկի չի կարող լինել: Եթե այն ավելի է, քան դրա պահանջը շրջանառության մեջ, ապա ոսկին դառնում է գանձ: Թղթադրամի գերիշխանության պայմաններում գնաճը դառնում է տնտեսության մշտական ուղեկիցը:

19-րդ դարում տերմինը սկսեց կիրառվել Անգլիայում և Ֆրանսիայում: Տնտեսագիտական գրականության մեջ ինֆլյացիա տերմինը լայն տարածում գտավ միայն 20-րդ դարում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո: Ներկայումս գնաճը գրեթե բոլոր երկրներում ժամանակակից տնտեսության զարգացման առավել սուր խնդիրներից է:

Գնաճի տիպերը

Առանձնացվում է գնաճի երկու տիպ՝

  1. Բաց
  2. Ճնշված կամ քողարկված

Բաց գնաճը հանդիպում է շուկաներում, որտեղ գործում են ազատ գներ։ Գների անհավասարաչափ բարձրացման դեպքում այն ձևախախտում է, բայց չի ոչնչացնում շուկայական մեխանիզմը։ Տնտեսությունը շարունակում է արձագանքել շուկայի ազդակներին և ինքնակարգավորվել տարբեր շուկաների հավասարակշռության ուղղությամբ։ Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

որտեղ -ն գնաճի տեմպն է մեկ տարում՝ հաշվարկված տոկոսներով, - տվյալ տարվա գների մակարդակն է, - նախորդ տարվա գների մակարդակն է,

Ճնշված գնաճի դեպքում իրավիճակը այլ է։ Պետությունը անհանգստանալով գների աճի համար՝ պայքարի է ձեռնարկում այդ երևույթի դեմ և գների նկատմամբ կառավարչական վերահսկողություն սահմանում՝ դրանք սառեցնելով որոշակի մակարդակում։ Նմանատիպ հակագնաճային քաղաքականության առանձնահատկությունը այն է, որ պետությունը պայքարում է, ոչ թե շուկայի ձևախախտման և դրա հետեևանքի, գների աճի, դեմ։ Ճնշված գնաճն հղի է մի շարք տնտեսական հետևանքներով՝

  • այն խեղաթյուրում է շուկայի ինքնակարգավորման մեխանիզմը
  • սառեցված գները հանգեցնում են կապիտալի տեղաշարժին դեպի արտադրության ավելի քիչ ծախսատար սեգմենտներ, ինչն էլ առաջացնում է մնացած սեգմենտներում արտադրվող ապրանքի խրոնիկական դեֆիցիտ
  • դեֆիցիտը բնակչության մոտ առաջացնում է հետաձգված պահանջարկի էֆեկտ, որի հետևանքով աճում են հարկադրված խնայողությունները, որոնք ոչ միայն չեն բարձրացնում կենսամակարդակը, այլ նաև նպաստում են քրեական կառուցվածքները հարստացնող սև շուկաների զարգացմանը [9]։

Գնաճի տեսակները

Գնաճի տեսակներն են՝

  • Պահանջարկի գնաճ
  • Առաջարկի գնաճ
  • Չհավասարակշռված գնաճ
  • Կանխատեսելի գնաճ
  • Անկանխատեսելի գնաճ

Կախված գնաճի տեմպերից տարբերում են գնաճի հետևյալ տեսակնեը՝

  • Չափավոր կամ սողացող (մինչև 10% տարեկան գնաճ)
  • Քառատրոփ գնաճ (10-50% տարեկան գնաճ)
  • հիպերգնաճ

Աղբյուրները

  1. Чепурин М.Н. "Курс экономической теории", 2003
  2. Paul H. Walgenbach, Norman E. Dittrich and Ernest I. Hanson, (1973), Financial Accounting, New York: Harcourt Brace Javonovich, Inc. Page 429. "The Measuring Unit principle: The unit of measure in accounting shall be the base money unit of the most relevant currency. This principle also assumes that the unit of measure is stable; that is, changes in its general purchasing power are not considered sufficiently important to require adjustments to the basic financial statements."
  3. Mankiw, N. Gregory (2002). "Macroeconomics" (5th ed.). Worth.
  4. Mankiw, N. Gregory (2002). "Macroeconomics" (5th ed.). Worth.
  5. Robert Barro and Vittorio Grilli (1994), European Macroeconomics, Ch. 8, p. 139, Fig. 8.1. Macmillan
  6. Abel, Andrew; Bernanke, Ben (2005). "Macroeconomics" (5th ed.). Pearson.
  7. Сидорович А.В. Курс экономической теории", 1997
  8. http://www.clevelandfed.org/research/Commentary/1997/1015.pdf
  9. Н.И. Базылев, С. П. Гурко “Макроэкономика”, 2000

Կաղապար:Link GA