«Պերիկլես»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։, ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 7. Տող 7.


Նրա կառավարմամբ նշանավորված Աթենքի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման դարաշրջանը խախտվեց 431 թվականին [[Պելոպոնեսյան պատերազմ]]ի մեկնարկով։
Նրա կառավարմամբ նշանավորված Աթենքի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման դարաշրջանը խախտվեց 431 թվականին [[Պելոպոնեսյան պատերազմ]]ի մեկնարկով։

{{անձ-անավարտ}}


[[Կատեգորիա:Հին Հունաստանի պետական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հին Հունաստանի պետական գործիչներ]]

13:49, 15 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Պերիկլես (հին հունարեն՝ Περικλής, "փառքով շրջապատված", մ.թ.ա. 490 - 429 թթ.), աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար։ Նրա օրոք Աթենքը հասնում է իր քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման գագաթնակետին՝ դառնալով Հին Հունաստանի ծովային հզորագույն պետությունը, կրթական և մշակութային կենտրոնը։ Քաղաքը հարստանում է նոր շինություններով, մասնավորապես Ակրոպոլիսում կառուցվում է Պարթենոնի հռչակավոր տաճարը։

Մ.թ.ա. 443թ. ժողովրդական ժողովի կողմից ընտրվում է առաջին ստրատեգոս՝ հետագայում վերընտրվելով այդ պաշտոնում 15 տարի անընդմեջ մինչև իր մահը մ.թ.ա. 429թ.։ Անցնելով պետության գլուխ՝ իրականացնում է մի շարք օրենսդրական միջոցառումներ՝ ուղղված աթենական կառավարման համակարգի հետագա ժողովրդավարացմանը։

Պերիկլեսի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր աթենական ծովային տերության ընդլայնման ու ամրապնդման նպատակը։ Նա անձամբ ղեկավարել է մի շարք ռազմական արշավանքներ՝ ճնշելով Աթենքի ազդեցության ոլորտից դուրս գալու առանձին քաղաքների փորձերը։

Նրա կառավարմամբ նշանավորված Աթենքի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացման դարաշրջանը խախտվեց 431 թվականին Պելոպոնեսյան պատերազմի մեկնարկով։

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA