«Մինաս Չերազ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7. Տող 7.
Մինաս Չերազը ամենից շատ հայտնի է որպես 1878 թվականին [[Խրիմյան Հայրիկ]]ի (1893-ից՝ կաթողիկոս) գլխավորությամբ [[Բեռլինի վեհաժողով]] մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար։ Վեհաժողովում [[Հայկական հարց]]ը 16-րդ կետից վերածվեց 61-րդի ու դարձավ երկրորդական։
Մինաս Չերազը ամենից շատ հայտնի է որպես 1878 թվականին [[Խրիմյան Հայրիկ]]ի (1893-ից՝ կաթողիկոս) գլխավորությամբ [[Բեռլինի վեհաժողով]] մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար։ Վեհաժողովում [[Հայկական հարց]]ը 16-րդ կետից վերածվեց 61-րդի ու դարձավ երկրորդական։


Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ, դիվանագիտական ճանապարհով Հայկական հարցը լուծելու նպատակով։ 1880-ին [[Արփիար Արփիարյան]]ի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը։ 1889 թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է [[Լոնդոն]]ում։ Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը, հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով։ 1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը։ Նույն թվականին էլ տեղափոխվել է [[Փարիզ]], շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը։ Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը։ Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաև ֆրանսերեն։ Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության կողմից, «Կապույտ գրքում»։ Չերազը ֆրանսերեն է թարգմանել Պ. Դուրյանի, Ռ. Պատկանյանի, Խ. Գալֆայանի ու այլ բանաստեղծների ընտիր երկերը «Հայ բանաստեղծները» խորագրով։ Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, որի համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգևատրվել է «Ազատարար Բոլիվիարի խաչով»։ Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով։<ref>http://www.azg.am/AM/2007013117</ref>
Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ, դիվանագիտական ճանապարհով Հայկական հարցը լուծելու նպատակով։ 1880-ին [[Արփիար Արփիարյան]]ի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը։ 1889 թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է [[Լոնդոն]]ում։ Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը, հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով։ 1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը։ Նույն թվականին էլ տեղափոխվել է [[Փարիզ]], շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը։ Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը։ Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաև ֆրանսերեն։ Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության կողմից, «Կապույտ գրքում»։ Չերազը ֆրանսերեն է թարգմանել [[Պետրոս Դուրյան|Պ. Դուրյանի]], [[Ռափայել Պատկանյան|Ռ. Պատկանյան]]ի, [[Խորեն Գալֆայան|Խ. Գալֆայանի]] ու այլ բանաստեղծների ընտիր երկերը «Հայ բանաստեղծները» խորագրով։ Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, որի համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգևատրվել է «Ազատարար Բոլիվիարի խաչով»։ Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով<ref>http://www.azg.am/AM/2007013117</ref>։


1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը [[Անապատ (աշխարհագրություն)|անապատի]] ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ։ Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը։ Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա։ Վարչաձևը առօրյա է, հայրենիքը՝ հավիտյան»։ Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է [[Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն|Հայկական բարեգործական ընդհանուր միությանը]]՝ պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին՝ Չերազյան անունով վարժարան կառուցելու համար։
1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը [[Անապատ (աշխարհագրություն)|անապատի]] ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ։ Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը։ Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա։ Վարչաձևը առօրյա է, հայրենիքը՝ հավիտյան»։ Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է [[Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն|Հայկական բարեգործական ընդհանուր միությանը]]՝ պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին՝ Չերազյան անունով վարժարան կառուցելու համար։


Չերազը 1928 թ. մահացել է Փարիզում և թաղվել այն գերեզմանատանը, ուր և 1935-ին, նրա շիրմաթմբի հարևանությամբ, թաղվում է նաև Կոմիտասը։ 1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը։ Չերազի թաղումը մեծ շուքով եղել է Նուբարաշենի՝ նրա փողերով կառուցված դպրոցի բակում։ Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են։ Ըստ իր եղբոր աղջկա վկայության, «ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ»։<ref>http://www.armenianow.com/hy/features/7179/essay_a_distant_nephew_remembers_m</ref> Հիմա նրա աճյունի վայրը հայտնի չէ։
Չերազը 1928 թ. մահացել է Փարիզում և թաղվել այն գերեզմանատանը, ուր և 1935-ին, նրա շիրմաթմբի հարևանությամբ, թաղվում է նաև Կոմիտասը։ 1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը։ Չերազի թաղումը մեծ շուքով եղել է Նուբարաշենի՝ նրա փողերով կառուցված դպրոցի բակում։ Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են։ Ըստ իր եղբոր աղջկա վկայության, «ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ»<ref>http://www.armenianow.com/hy/features/7179/essay_a_distant_nephew_remembers_m</ref>։ Հիմա նրա աճյունի վայրը հայտնի չէ։


==Մինաս Չերազի մասին==
==Մինաս Չերազի մասին==

13:34, 15 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Պատկեր:Cheraz1.jpg
Պատկեր:Cheraz.jpg
Չերազը Բեռլինի վեհաժողովում

Մինաս Չերազ (25 հուլիսի, 1852, Կ. Պոլիս - 1928), հայ գրող, խմբագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ և հայրենասեր։

Հինգ գրքերի հեղինակ Մինաս Չերազը ծնվել է Պոլսում, 1852 թվականին։ 37 տարեկանում օսմանյան իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար մեկնում է Լոնդոն, հիմնադրում է անգլերեն և ֆրանսերեն «Արմենի» թերթը։ Հետագայում հաստատվում է Ֆրանսիայում։

Մինաս Չերազը ամենից շատ հայտնի է որպես 1878 թվականին Խրիմյան Հայրիկի (1893-ից՝ կաթողիկոս) գլխավորությամբ Բեռլինի վեհաժողով մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար։ Վեհաժողովում Հայկական հարցը 16-րդ կետից վերածվեց 61-րդի ու դարձավ երկրորդական։

Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ, դիվանագիտական ճանապարհով Հայկական հարցը լուծելու նպատակով։ 1880-ին Արփիար Արփիարյանի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը։ 1889 թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է Լոնդոնում։ Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը, հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով։ 1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը։ Նույն թվականին էլ տեղափոխվել է Փարիզ, շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը։ Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը։ Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաև ֆրանսերեն։ Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության կողմից, «Կապույտ գրքում»։ Չերազը ֆրանսերեն է թարգմանել Պ. Դուրյանի, Ռ. Պատկանյանի, Խ. Գալֆայանի ու այլ բանաստեղծների ընտիր երկերը «Հայ բանաստեղծները» խորագրով։ Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, որի համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգևատրվել է «Ազատարար Բոլիվիարի խաչով»։ Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով[1]։

1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը անապատի ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ։ Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը։ Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա։ Վարչաձևը առօրյա է, հայրենիքը՝ հավիտյան»։ Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին՝ Չերազյան անունով վարժարան կառուցելու համար։

Չերազը 1928 թ. մահացել է Փարիզում և թաղվել այն գերեզմանատանը, ուր և 1935-ին, նրա շիրմաթմբի հարևանությամբ, թաղվում է նաև Կոմիտասը։ 1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը։ Չերազի թաղումը մեծ շուքով եղել է Նուբարաշենի՝ նրա փողերով կառուցված դպրոցի բակում։ Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են։ Ըստ իր եղբոր աղջկա վկայության, «ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ»[2]։ Հիմա նրա աճյունի վայրը հայտնի չէ։

Մինաս Չերազի մասին

  • «Մինաս Չերազի վաթսնամեայ հանրային գործունէութեան յոբելեան(1865-1925)»// տպարան Մասիս, Փարիզ(1928)
  • Արշակ Ալպօյաճեան. «Մինաս Չերազ, իր կեանքը եւ գործը»//տպարան Հաբեթ-Պաղտասար, Գահիրե (1927)

Նշումներ

  1. http://www.azg.am/AM/2007013117
  2. http://www.armenianow.com/hy/features/7179/essay_a_distant_nephew_remembers_m

Հղումներ