«Վրաստանի զինված ուժեր»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 9. | Տող 9. | ||
[[2008 թվական]]ի օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմում վրացական զինված ուժերը կրեցին զգալի կորուստներ, զորքերի բարոյահոգեբտնական վիճակը ցածր է: |
[[2008 թվական]]ի օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմում վրացական զինված ուժերը կրեցին զգալի կորուստներ, զորքերի բարոյահոգեբտնական վիճակը ցածր է: |
||
== Աղբյուրներ == |
|||
[[Կատեգորիա:Վրաստանի զինված ուժեր]] |
Նախնական Զինվորական Պատրաստություն 9[[Կատեգորիա:Վրաստանի զինված ուժեր]] |
13:18, 13 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ
Վրաստանի զինված ուժերը կազմված են` ցամաքային զորքերից, ռազմաօդային և ռազմածովային զինված ուժերից (ընդհանուր թվաքանակը` 30 հազար): Բացի այդ, կան ներքին զորքեր, սահմանապահ զորքեր, ազգային գվարդիա: Ցամաքային զորքերում կա 6 բրիգադ: Առավել նշանակալից իրադարձություն է ամերիկյան ռազմական հրահանգիչների մասնակցությունը վրացական հատուկ ստորաբաժանումների պատրաստման գործում (պաշտոնապես ահաբեկչության դեմ պայքարելու համար):
Երկու տարվա ընթացքում նրանք պատրաստել են 4 «կոմադոս» գումարտակ, ընդհանուր առմամբ 2500 զինծառայողներով (յուրաքանչյուր գումարտակում մոտ 560 զինծառայող և 180 զինվոր` մեքենայացված մեկ վաշտում): Վրաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են պատրաստել ևս 2000 վրացական զինծառայողների: Վրացական զինծառայողները պատրաստվում են Թուրքիայում և իրենց երկրռւմ: Վրաստանի ռազմական բյուջեն տարեցտարի ավելանում է, վերջին 3 տարում աճել է մոտ 4 անգամ:
Վրացական բանակի ցամաքային զորքերում կա 100-ից ավելի տանկ, 80 ՀՍՄ և 110 ԶՓ, 21 համազարկային կրակի հրթիռային համակարգ «Գրադ», մոտ 110 դաշտային հրետանու հրանոթ: Ռազմաօդային ուժերում կա 10 գրոհային «ՍՈՒ-25», 10 ուսումնական ինքնաթիռ` «Լ-39», 42 ուղղաթիռ: Հակաօդային պաշտպանությունում` 7 զենիթահրթիռային կայանք «Ս-125», ամերիկյան արտադրության շարժական զենիթահրթիռային համակարգ` «Ստինգեր», ռուսական «Իգլա-1», «Սարերս -2», «Ստրելա-3»: Ռազմածովային ուժերում կա մոտ 30 հրթիռային, պահակային և դեսանտային կատեր:
Վրաստանի ազգային գվարդիայի առջև խնդիր է դրված` արտակարգ իրավիճակների ժամանակ օգնել ժողովրդին անցկացնելու զորահավաք, ստորաբաժանումները համալրել անձնակազմով:
2008 թվականի օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմում վրացական զինված ուժերը կրեցին զգալի կորուստներ, զորքերի բարոյահոգեբտնական վիճակը ցածր է:
Աղբյուրներ
Նախնական Զինվորական Պատրաստություն 9