«Ավարայրի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +, )
Տող 28. Տող 28.
}}
}}


'''Ավարայրի ճակատամարտ''' , տեղի է ունեցել [[Ավարայր]] գյուղի մոտ ՝ [[451]] թվականի [[մայիսի 26]]-ին, ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև։ Ավարայրի ճակատամարտը [[Սասանյան Պարսկաստան]]ի դեմ հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի բարձրակետն էր։
'''Ավարայրի ճակատամարտ''', տեղի է ունեցել [[Ավարայր]] գյուղի մոտ ՝ [[451]] թվականի [[մայիսի 26]]-ին, ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև։ Ավարայրի ճակատամարտը [[Սասանյան Պարսկաստան]]ի դեմ հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի բարձրակետն էր։


Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց [[Այրարատ]]ում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն [[Մուշկան Նյուսալավուրտ]]ի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր [[Հեր (գավառ)|Հեր]] ու [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան [[Վասպուրական]]ի [[Արտազ|Արտազ գավառ]] և բանակ դրեցին [[Տղմուտ (գետ)|Տղմուտ գետ]]ի աջ ափին՝ [[Ավարայր]]ի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը [[Փայտակարան]]ից շարժվելով, սահմանամերձ [[Հեր (գավառ)|Հեր]] և [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառներով մտնում է [[Մարզպանական Հայաստան]]։ Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն [[Արտաշատ]]ը։
Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց [[Այրարատ]]ում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն [[Մուշկան Նյուսալավուրտ]]ի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր [[Հեր (գավառ)|Հեր]] ու [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան [[Վասպուրական]]ի [[Արտազ|Արտազ գավառ]] և բանակ դրեցին [[Տղմուտ (գետ)|Տղմուտ գետ]]ի աջ ափին՝ [[Ավարայր]]ի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը [[Փայտակարան]]ից շարժվելով, սահմանամերձ [[Հեր (գավառ)|Հեր]] և [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառներով մտնում է [[Մարզպանական Հայաստան]]։ Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն [[Արտաշատ]]ը։

04:14, 13 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Ավարայրի ճակատամարտ
Վարդանանց պատերազմ (450-451)
«Վարդանանք», հեղինակ Գրիգոր Խանջյան։
Թվական մայիսի 26, 451
Վայր Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան Վասպուրական, Արտազ գավառ, Տղմուտ գետի ափին
Ավարայրի ճակատամարտ (Մեծ Հայք)##
Ավարայրի ճակատամարտ (Մեծ Հայք)
Ավարայրի ճակատամարտի տեղադրությունը
Արդյունք Անորոշ, պարսկական զորքը կրեց մեծ կորուստներ
Հակառակորդներ
Սասանյան Իրան Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան
Հրամանատարներ
Մուշկան Նիսալավուրտ Մարզպանական Հայաստան Վարդան Մամիկոնյան

Ավարայրի ճակատամարտ, տեղի է ունեցել Ավարայր գյուղի մոտ ՝ 451 թվականի մայիսի 26-ին, ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի բարձրակետն էր։

Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր և Զարևանդ գավառներով մտնում է Մարզպանական Հայաստան։ Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը։

Մայիսի 25-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին։ Մայիսի 26-ին շաբաթ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն։ Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակեց փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն։ Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպ Մամիկոնյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը։ Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը։ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Վայոցձորեցին և Ղևոնդ Երեցը քաջալերեցին հայոց զորքին ՝ արիաբար մարտնչելու թշնամու դեմ։

Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք

Ճակատամարտը սկսում է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով։ Հասնելով գետին՝ պարսիկները կանգ են առնում, իսկ հայերը անցնում այն և ամբողջ ճակատով մարտի բռնվում։ Հայերի ճնշմամբ թշնամու բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջում են։ Վարդան Մամիկոնյանը պահեստազորի մի մասը նետում է կենտրոն՝ այնտեղ ճնշումը ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապում ձախ թևին և ետ շպրտում թշնամուն։ Բայց հակառակորդի պահեստազորը՝ վերադասավորվելով, շրջապատում են իրենց թիկունքը թափանցած հայկական հեծելագնդին։

Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն
- Վարդանանց նշանաբան

Անհավասար մարտում հերոսաբար զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանը։ Ճակատամարտը շարունակվում է մինչև օրվա վերջը։ Հայկական զորքերը երեկոյան քաշվում են Տղմուտի ձախ ափը և նահանջում երկրի խորքը՝ պայքարը շարունակելու նպատակով։ Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը։ Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել։ Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ։ Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ։ Բացի այդ՝ թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին։ Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ։

Ճակատամարտում հայերից սպանվում է 1036, իսկ պարսիկներից՝ ավելի քան 3500 մարդ։ Ավարայրի ճակատամարտը կանխորոշեց հայ ժողովրդի պայքարի ելքը։ Պարսկական արքունիքը ստիպված եղավ Մարզպանական Հայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվել հավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանց ներքին ինքնավարությունը[1]։

Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին

Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց։ Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն։ Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում։ Այդ կռիվներին սկսեցին մասնակցել անգամ այն գավառների բնակիչները, որոնք մինչ այդ չէին մասնակցել ապստամբությանը։ Պարսիկներին ծանր հարված հասցրեցին նաև հոները։

Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։ Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին։ Առաջինները մահապատժի ենթարկվեցին, իսկ երկրորդներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը։ Ավելի ուշ նրանց թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին։ Որպես ապստամբության առաջնորդներից մեկի՝ պարսից արքունիքը բանտ նետեց Վասակ Սյունուն, որը մահացավ ծանր հալածանքներից։ Հայրենիք վերադարձավ նաև հայոց այրուձին։ Պարսից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն։

Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է։ Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը։ Մինչև օրս էլ «Վարդանանց տոնը» հանդիսավորապես նշվում է համայն հայության կողմից[2]։

Ավարայրի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ