«Միասին երիտասարդական շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8. Տող 8.
|վերնամասի գույն =
|վերնամասի գույն =
|վերնագրի գույն =
|վերնագրի գույն =
|պատկեր = Միասին երիտասարդական շարժման լոգոն.jpg
|պատկեր = Miasin logo. (1).jpg
|պատկերի սահմաններ =
|պատկերի սահմաններ =
|լայնություն =
|լայնություն =
Տող 55. Տող 55.




'''Միասին երիտասարդական շարժում''', [[Հայաստանի Հանրապետություն]]ում գործող երիտասարդական շարժում։ Ստեղծվել է [[2008]] թվականին՝ Հայաստանի Հանրապետությունում մի խումբ ակտիվ հասարակական գործունեություն ծավալող երիտասարդների կողմից<ref>[http://panorama.am/am/society/2008/06/14/miasin/?sw Միասին շարժման ստեղծման մասին նյութը panorama.am կայքում]</ref> <ref>[http://www.youtube.com/watch?v=vKXZTF4NATY Միասին շարժման ստեղծման մասին տեսանյութը youtube.com կայքում]</ref>։ Միասին երիտասարդական շարժման իրականացրած գործունեության հիմքում եղել է Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացումը։ Մինչ օրս, բարեփոխումների իրականացման նպատակով, Միասին շարժման կողմից իրականացվել են տարբեր ոլորտներին առընչվող մոտ 200 ծրագրեր<ref>http://miasin.am/am/menu/10.htm</ref>։
'''Միասին երիտասարդական շարժում''', [[Հայաստանի Հանրապետություն]]ում գործող երիտասարդական շարժում։ Ստեղծվել է [[2008]] թվականին՝ Հայաստանի Հանրապետությունում մի խումբ ակտիվ հասարակական գործունեություն ծավալող երիտասարդների կողմից<ref>[http://panorama.am/am/society/2008/06/14/miasin/?sw Միասին շարժման ստեղծման մասին նյութը panorama.am կայքում]</ref> <ref>[http://www.youtube.com/watch?v=vKXZTF4NATY Միասին շարժման ստեղծման մասին տեսանյութը youtube.com կայքում]</ref>։ Միասին երիտասարդական շարժման իրականացրած գործունեության հիմքում եղել է [[Հայաստանի Հանրապետություն]]ում բարեփոխումների իրականացումը։ Մինչ օրս, բարեփոխումների իրականացման նպատակով, Միասին երիտասարդական շարժման կողմից իրականացվել են տարբեր ոլորտներին առընչվող մոտ 200 ծրագրեր<ref>http://miasin.am/am/menu/10.htm</ref>։
Միասին երիտասարդական շարժումը իրականացնում է ակտիվ [[գործունեություն]], որի կիզակետում են երիտասարդների խնդիրների բարձրացումը և դրանց լուծումների ուղենշումը, գործունեություն, որը նպատակաուղղված է հասարակությունում առկա արատավոր երևույթների դեմ պայքարին: «Միասինն» իր գործունեության ընթացքում հանդիսացել է լրջագույն խթան երիտասարդական-հասարակական կյանքի ակտիվացման համար, ինչպես նաև երբեմն խիստ կտրուկ գործողություններով նպաստել է մեզանում առկա բազմաթիվ արատավոր երևույթների նվազեցմանը:
Միասին երիտասարդական շարժումը իրականացնում է ակտիվ [[գործունեություն]], որի կիզակետում են երիտասարդների խնդիրների բարձրացումը և դրանց լուծումների ուղենշումը, գործունեություն, որը նպատակաուղղված է հասարակությունում առկա արատավոր երևույթների դեմ պայքարին: Շարժումն իր գործունեության ընթացքում հանդիսացել է լրջագույն խթան երիտասարդական-հասարակական կյանքի ակտիվացման համար, ինչպես նաև երբեմն խիստ կտրուկ գործողություններով նպաստել է մեզանում առկա բազմաթիվ արատավոր երևույթների նվազեցմանը:


== Գործելաոճ ==
== Գործելաոճ ==

13:04, 12 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ


Միասին երիտասարդական շարժում
Միասին երիտասարդական շարժման լոգոն
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2008
Կայքmiasin.am


Միասին երիտասարդական շարժում, Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական շարժում։ Ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի Հանրապետությունում մի խումբ ակտիվ հասարակական գործունեություն ծավալող երիտասարդների կողմից[1] [2]։ Միասին երիտասարդական շարժման իրականացրած գործունեության հիմքում եղել է Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացումը։ Մինչ օրս, բարեփոխումների իրականացման նպատակով, Միասին երիտասարդական շարժման կողմից իրականացվել են տարբեր ոլորտներին առընչվող մոտ 200 ծրագրեր[3]։ Միասին երիտասարդական շարժումը իրականացնում է ակտիվ գործունեություն, որի կիզակետում են երիտասարդների խնդիրների բարձրացումը և դրանց լուծումների ուղենշումը, գործունեություն, որը նպատակաուղղված է հասարակությունում առկա արատավոր երևույթների դեմ պայքարին: Շարժումն իր գործունեության ընթացքում հանդիսացել է լրջագույն խթան երիտասարդական-հասարակական կյանքի ակտիվացման համար, ինչպես նաև երբեմն խիստ կտրուկ գործողություններով նպաստել է մեզանում առկա բազմաթիվ արատավոր երևույթների նվազեցմանը:

Գործելաոճ

Միասին երիտասարդական շարժման գործելաոճի նորարարական բնույթը, թարմությունը և հետաքրքրությունը երիտասարդի համար, ի թիվս այլ գործոնների, մեծապես նպաստում են լայն զանգվածների ներգրավմանը և նրանց ակտիվ աշխատանքին: Լինելով 21-րդ դարի նոր սերնդի շարժում, վերջինս հիմնականում հրաժարվել է գրասենյակային աշխատանքի ավանդական ձևերից տեղերում` Երևանյան և մարզային գրասենյակներում, շեշտը դնելով Ինտերնետ-ակումբների և երիտասարդությանը ավելի հոգեհարազատ այլ բաղադրիչների վրա: Սա հնարավորություն է տալիս ոչ միայն ապահովել անդամների արագ կապը և մշտական շփումը միմյանց հետ, այլև ժամանցի և եկամուտի հնարավորություն է ստեղծում տեղերում: Երևանյան կենտրոնական գրասենյակը և Երևանի համայնքային գրասենյակները նույնպես ունեն Ինտերնետ ակումբների բաղադրիչներ:

Միասին երիտասարդական շարժման իրականացրած ֆլեշմոբը Հայաստանում Մարտի 8-ի առթիվ
Միասին երիտասարդական շարժման իրականացրած ֆլեշմոբը մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Ամբողջ աշխատելաձևը ցանկացած օղակում նորարարական, ներգրավող է, իրագործվում է փոխօգնության և միմյանց սատարելու մթնոլորտում: Հատուկ ուղղությամբ և ծրագրերով խրախուսվում է կորպորատիվ (ներկազմակերպական) մշակույթի ձևավորումը, ինչը շարժման անդամներին թույլ է տալիս զգալ մեծ և հետաքրքիր երևույթի մասը լինելու հաճույքն ու ոգևորությունը:

Հնարավորինս խրախուսվում են անդամների և համակիրների նախաձեռնությունները, նրանց հնարավորություն է տրվում իրականացնել իրենց գաղափարները: Այս ամենը լայնորեն լուսաբանվել և գովազդվել է հասարակության մեջ:

Հատուկ պատրաստված ատրիբուտիկան, նորաձև հագուստը և տարբերանշանները, ինչպես նաև համատեղ կատարվող աշխատանքը որոշակի ընդհանրությանը պատկանելու մշակույթ են ձևավորում, որը չափազանց կարևոր է շարքերի ամրության և գործի արդյունավետության համար: Անդամների որոշակի խնդիրներ լուծելու կոնկրետ օրինակները, միմյանց օգնելու և համատեղ աշխատելու հաջողված դեպքերը նույնպես զգալիորեն նպաստում են սրան:

Գործունեություն

Միասին երիտասարդական շարժումը հայրենասիրական շարժում է, որին միայնում են այն երիտասարդները, ովքեր.

-անտարբեր չեն երկրի և իրենց ապագայի նկատմամբ,

-ցանկություն ունեն մասնակցել երկրում կատարվող և կատարվելիք բարեփոխումներին և արդիականացմանը,

-պատրաստ են իրենց լուման ներդնել ավելի զարգացած հասարակության և պետության կայացման գործում,

-պատրաստակամ են մասը դառնալ մի մեծ, ուժեղ ու բազմաբովանդակ ընդհանուրի,

-ձգտում են զբաղվել հասարակական երիտասարդական ակտիվ գործունեությամբ:

Սա այն շարժումն է, ում համար երիտասարդ լինելը զուտ ֆիզիոլոգիական վիճակ չէ, այլ հոգեվիճակ և կենսակերպ` իր բոլոր հետևանքներով: Միասին երիտասարդական հայրենասիրական շարժումը հնարավաորություն է տալիս.

-ակտիվ մասնակցություն ունենալ երկրում կատարվող բարեփոխումներին,

-իրագործել բոլոր այն ծրագրերն ու մտահղացումները, որոնք միայնակ հնարավոր չէ իրագործել,

-ձեռք բերել փորձ և գործնական հմտություններ հասարակական գործունեության ոլորտում,

-ունենալ գաղափարակիցների և ընկերների մեծ բանակ,

-մասնակցել բազմատեսակ միջոցառումների, այդ թվում նաև ժամանցային:

Շարժումը երիտասարդին տալիս է ինքնադրսևորվելու և ինքնաբացահայտվելու հնարավորություններ` դառնալով անփոխարինի ցատկահարթակ նրանց առաջընթացի և կայացման համար:


Միասին երիտասարդական հայրենասիրական շարժումը ո՜չ ընդդիմադիր, և ո՜չ իշխանական շարժում է: Շարժումը պատրաստ է աջակցել բոլոր նրանց, ովքեր. - կողմ են երկրում բարեփոխումների անցկացմանը,

- ում հայացքներն ու նպատակները համընկնում են շարժման նպատակներին,

- ովքեր պատրաստ են աջակցել շարժման ծրագրերին :


Շարժումը դեմ է բոլոր նրանց, ովքեր կփորձեն խոչընդոտել երկրում բարեփոխումների իրագործմանը:

Ծրագրեր

Միասին երիտասարդական շարժումը ՀՀ պետական կառույցների և բարձրաստիճան այրերի հովանավորությամբ` նրանց հետ սերտ համագործակցության շնորհիվ, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք մեծապես նպաստել են երիտասարդության հասարակական ակտիվության բարձրացմանը, երիտասարդության կողմից երկրի ղեկավար ատյանների դերի և նշանակության գիտակցմանը, հասարակության լայն շրջանակներում հրատապ և օրակարգային խնդիրների բարձրաձայնմանը:[4][5][6]

Միասին երիտասարդական շարժումն արդեն նախաձեռնել է հետևյալ ծրագրերի իրականացումը.

Զանգվածային ակցիաների, կամպանիաների և միջոցառումների կազմակերպման և անցկացման ուսումնական կենտրոն՝ տարվա բոլոր եղանակներին զանգվածային միջոցառումների և ակցիաների կազմակերպում Երևանում և մարզերում,

• Համերգների և ժամանցային այլ միջոցառումների ծրագիր,

• Փողոցային երգի և թատրոնի ծրագիր՝ փողոցում կարելի է ավելի հետաքրքիր բաներ տեսնել, քան հանրահավաքը տրամաբանությամբ,

• Ընտրություններին ամենատարբեր գործառույթներով մասնակցելու համար դասընթացներ, նախընտրական քարոզարշավներ,

• Գիտահետազոտական կենտրոն,

• Ազգային գաղափար հեռուստածրագիր` փորձագիտական համայնքի ընդգրկմամբ,

• Փորձագետների հարթակ ծրագիր,

• Բանավեճի ակումբ ծրագիր,

• Հայրենասիրական ակցիաների ծրագիր,

• Երկրի արդիականացման համար պրոֆեսիոնալ կադրերի բանկ,

• Կրթական ծրագիր` աջակցություն ՀՀ-ում և արտերկրում ԲՈՒՀ ընդունվելու և սովորելու համար, ուսումնական դասընթացների կազմակերպում,

• Տեղեկատվական և քարոզչական ծրագիր,

• Ինֆորմացիոն հասարակություն` ինտերնետային պորտալներ և բլոգներ, ցանցային ծրագիր,

• Ինտերնետ-ակումբների ծրագիր,

• Բարեգործական ծրագիր` ակնոցներ բոլոր կարիքավորներին,

• Իրավական խորհրդատվության ծրագիր,

Հայ Առաքելական Եկեղեցու և Կրոնի ուսուցանման ծրագիր եկեղեցու հետ համատեղ,

• Բանակ և ռազմա-հայրենասիրական դաստիարակության ծրագիր,

• Ժամանցի ակումբներ` անդամների և համակիրների համար,

• Միջազգային համագործակցության ծրագիր` կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և նմանատիպ շարժումների հետ,

• Ներքին տուրիզմի ծրագիր:

Համաձայն ծրագրային կառուցվածքի` կարելի է տարանջատել հետևյալ 9 խոշոր ծրագրային ուղղությունները, որոնց ներքո պետք է կազմակերպվեն և իրականացվեն զանազան ենթածրագրեր: Դրանք են`

1. Ժամանցային ծրագրեր

2. Զանգվածային ակցիաներ և միջոցառումներ

3. Հոգևոր-մշակութային ծրագրեր

4. Ռազմահայրենասիրական ծրագրեր

5. ՏՏ և տեղեկատվական ծրագրեր

6. Իրավական, սոցիալական և բարեգործական ծրագրեր

7. Գաղափարախոսական և վերլուծական ծրագրեր

8. Կրթական ծրագրեր և պրոֆեսիոնալ կադրերի բանկ

9. Կորպորատիվ մշակույթ և նորաձևության ծրագրեր

Ճամբարներ

Միասին երիտասարդական շարժման գործունեության օրինակներից է Միասին երիտասարդական կրթական ֆորումը, որը հաջողությամբ իրականացվում է արդեն մի քանի տարի: Ֆորումի նպատակը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ հնարավորինս մեծ թվով հայ երիտասարդների համախմբումն ու նրանց մեջ ազգային և համամարդկային արժեքների կարևորումն ու սերմանումն է:

2009 թվական

2009 թվականին ճամբարի տևողությունը եղել է 5 օր, ճամբարին մասնակցել է 500 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Զանգվածային ակցիաները: Ֆորումի մասնակից երիտասարդները սեմինարների, դասախոսությունների և քննարկումների արդյունքում ձեռք են բերել զանգվածային ակցիաների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ հմտություններ, տիրապետել այդ խնդրին առնչվող համապատասխան գործիքներին, որոնք հետագայում կիրառել են պրակտիկայում` կազմակերպելով և մեծ հաջողությամբ իրականացնելով մի շարք զանգվածային ակցիաներ ու միջոցառումներ:

2010 թվական

2010 թվականանին ճամբարը կազմակերպվել է 2 հոսքով (10օր). մասնակցել է 600 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Բիզնես ինովացիան: Երիտասարդները քննարկումների միջոցով մշակել և ներկայացրել են մի քանի նորարարական բիզնես-ծրագրեր, որոնք հավանության են արժանացել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից և մեկնարկել նրա աջակցությամբ:

2011 թվական

2011 թվականին ճամբարը կազմակերպվել է 3 հոսքով (15օր). մասնակցել է 1500 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Ընտրական մոդելը: Ֆորումի մասնակից երիտասարդները, տեղում կազմակերպելով և իրականացնելով նախագահական նախընտրական քարոզարշավի և բուն ընտրությունների մոդելը, ձեռք են բերել այդ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնք նպաստել են նրանց քաղաքական հասունացմանն ու ապագայում իրական ընտրություններում ճիշտ կողմնորոշվելու և դիպուկ գործելու հնարավորություն տվել:

2012 թվական

2012 թվականին ճամբարի տևողությունը եղել է 5 օր. մասնակցել է 400 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Գենդերային հավասարությունը: Ֆորումի մասնակիցները դասախոսությունների ու բանավեճերի միջոցով կարողացել են գենդերային հավասարության գաղափարը համադրել ազգային մտածելակերպի ու սովորույթների հետ, սովորել քարոզել և կիրառել առաջադեմ միտքն ու գաղափարը` չդավաճանելով ազգային սկզբունքներին:

2013 թվական

2013 թվականին ճամբարի տևողությունը եղել է 5 օր. մասնակցել է 300 հոգի:[7] Կրթական ֆորումի թեման եղել է Արատավոր երևույթների դեմ պայքարը: Ֆորումի ընթացքում մասնակից երիտասարդները ձեռք են բերել արատավոր երևույթների դեմ պայքարելու համար անհրաժեշտ հմտություններ, սովորել օգտագործել այդ գործի համար առավել արդյունավետ գործիքներ, որոնք կիրառել են պրակտիկայում` կազմակերպելով և իրականացնելով անկարգապահ վարորդների դեմ պայքար-ակցիան` Արմենիա հեռուստաընկերության հետ համատեղ:


Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ