«Իմանուիլ Կանտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 5. Տող 5.
== Կենսագրությունը ==
== Կենսագրությունը ==


Իմանուիլ Կանտը (1724 - 1804) գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրն է։ Նա ծնվել է Պրուսիայի մայրաքաղաք Քյոնիսբերգում, արհեստավորի ընտանիքում։ Կանտի ողջ կյանքն անցել է Քյոնիսբերգում։ Ստանալով միջնակարգ կրթություն՝ նա սովորում է տեղի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո շուրջ տասը տարի զբաղվում է տնային ուսուցչությամբ։ 1755 թ. հաջողությամբ պաշտպանելով երկու ատենախոսություն՝ նա սկսում է դասավանդել Քյոնիսբերգի համալսարանում որպես պրիվատ դոցենտ։ Կանտը դասախոսություններ էր կարդում ոչ միայն մետաֆիզիկայի, տրամաբանության և բարոյագիտության, այլև մաթեմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության և մարդաբանության վերաբերյալ։ 1770 թ. ստանալով պրոֆեսորի պաշտոն՝ նա գլխավորում է մետաֆիզիկայի և տրամաբանության ամբիոնը, իսկ ավելի ուշ՝ դառնում փիլիսոփայության ֆակուլտետի դեկան և համալսարանի ռեկտոր։ Նա մահացավ 1804 թ.։
Իմանուիլ Կանտը (1724 - 1804) գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրն է։ Նա ծնվել է Պրուսիայի մայրաքաղաք Քյոնիգսբերգում, արհեստավորի ընտանիքում։ Կանտի ողջ կյանքն անցել է Քյոնիգսբերգում։ Ստանալով միջնակարգ կրթություն՝ նա սովորում է տեղի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո շուրջ տասը տարի զբաղվում է տնային ուսուցչությամբ։ 1755 թ. հաջողությամբ պաշտպանելով երկու ատենախոսություն՝ նա սկսում է դասավանդել Քյոնիգսբերգի համալսարանում որպես պրիվատ դոցենտ։ Կանտը դասախոսություններ էր կարդում ոչ միայն մետաֆիզիկայի, տրամաբանության և բարոյագիտության, այլև մաթեմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության և մարդաբանության վերաբերյալ։ 1770 թ. ստանալով պրոֆեսորի պաշտոն՝ նա գլխավորում է մետաֆիզիկայի և տրամաբանության ամբիոնը, իսկ ավելի ուշ՝ դառնում փիլիսոփայության ֆակուլտետի դեկան և համալսարանի ռեկտոր։ Նա մահացավ 1804 թ.։


== Փիլիսոփայական Հայացքներ ==
== Փիլիսոփայական Հայացքներ ==

23:15, 9 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Կանտ Իմանուիլ (Ապրիլի 22, 1724Փետրվարի 12, 1804), գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրը։

Կենսագրությունը

Իմանուիլ Կանտը (1724 - 1804) գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիրն է։ Նա ծնվել է Պրուսիայի մայրաքաղաք Քյոնիգսբերգում, արհեստավորի ընտանիքում։ Կանտի ողջ կյանքն անցել է Քյոնիգսբերգում։ Ստանալով միջնակարգ կրթություն՝ նա սովորում է տեղի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո շուրջ տասը տարի զբաղվում է տնային ուսուցչությամբ։ 1755 թ. հաջողությամբ պաշտպանելով երկու ատենախոսություն՝ նա սկսում է դասավանդել Քյոնիգսբերգի համալսարանում որպես պրիվատ դոցենտ։ Կանտը դասախոսություններ էր կարդում ոչ միայն մետաֆիզիկայի, տրամաբանության և բարոյագիտության, այլև մաթեմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության և մարդաբանության վերաբերյալ։ 1770 թ. ստանալով պրոֆեսորի պաշտոն՝ նա գլխավորում է մետաֆիզիկայի և տրամաբանության ամբիոնը, իսկ ավելի ուշ՝ դառնում փիլիսոփայության ֆակուլտետի դեկան և համալսարանի ռեկտոր։ Նա մահացավ 1804 թ.։

Փիլիսոփայական Հայացքներ

Կանտի փիփսոփայական հայացքների զարգացումը սովորաբար բաժանում են երկու շրջանի՝ մինչքննադատական և քննադատական։ Մինչքննադատական շրջանում (մինչև 70-ական թվականների սկիզբը) Կանտի ուշադրության կենտրոնում հիմնականում գտնվում էին բնափիլիսոփայական հարցերը, հատկապես տիեզերքի առաջացման հարցը։ Մերժելով նյութի կրավորականության մասին Նյուտոնի տեսակետը՝ Կանտը, ի տարբերություն Լայբնիցի, կարծում է, որ ակտիվությամբ օժտված են ոչ թե հոգևոր մոնադները, այլ նյութը, որին բնորոշ են երկու հակադիր ուժ՝ վանողականություն և ձգողականություն։ Այդ ուժերն էլ պայմանավորում են նյութական մասնիկների շարժումը։ 1755 թ. Կանտր հրատարակում է «Երկնքի համընդհանուր բնական պատմություն և տեսություն» աշխատությունը, որում առաջադրում է Արեգակնային համակարգի առաջացման մի վարկած, ըստ որի՝ տիեզերքը առաջացել է նյութական մասնիկների մի վիթխարի ամպից, մասնիկներ, որոնք ձգողականության և վանողականության ուժերի փոխներգործության հետևանքով գոյացնում են տիեզերական մարմինները։ Տասնյակ տարիներ անց, Կանտից անկախ, այս վարկածը մաթեմատիկական հիմնավորումներով հանդերձ առաջադրեց նաև Լապլասը, որի պատճառով դա գիտության պատմության մեջ հայտնի է որպես Կանտ-լապլասյան։ Կանտի տիեզերածնական տեսության փիփսոփայական նշանակությունը նախ այն էր, որ դրանում առաջադրվում էր տարածության և ժամանակի մեջ տիեզերքի առաջացման գաղափարը, երկրորդ, թեև Կանտը չի հրաժարվում Աստծո և արարչագործության ընդունումից, այնուհանդերձ, նա փորձում է ներկայացնել տիեզերքի առաջացման բնական պատմությունը («տվեք ինձ մատերիա և ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես դրանից պետք է առաջանա աշխարհը», ասում է Կանտը)։ Երրորդ, այդ տեսության մեջ հիմնավորում է տիեզերական երևույթների համընդհանուր փոխկապակցվածության և փոխներգործության գաղափարը։ /Կանտի «քննադատական փիլիսոփայությունը» ձևավորվում է 70-ական թվականների սկզբին։ 1781 թ. նա հրատարակում է «Զուտ բանականության քննադատություն», 1788 թ.՝ «Պրակտիկ բանականության քննադատություն», իսկ 1790 թ.՝ «Դատողունակության քննադատություն» հիմնարար աշխատությունները, որոնցում շարադրված են նրա իմացաբանական, բարոյագիտական և գեղագիտական ուսմունքները։ Նախորդ փիլիսոփաների ուշադրության կենտրոնում, նշում է Կանտը, գտնվում էր իմացության առարկան և ոչ թե իմացության եղանակների և հնարավորությունների հետազոտությունը։ Դա դոգմատիկ փիլիսոփայություն էր, որովհետև անքննադատաբար էր վերաբերվում բանականության և զգայության իմացական ունակություններին։ Մինչդեռ փիփսոփայությունր պետք է ուսումնասիրի ոչ թե աշխարհը, այլ դրա ճանաչողության եղանակը։ Այսինքն՝ նրա հետազոտության առարկան պետք է փնտրի ոչ թե այն, թե ի՞նչ ենք ճանաչում, այլ՝ ինչպե՞ս ենք ճանաչում։ Այդպիսի փիլիսոփայությունը Կանտն անվանում է «քննադատական» կամ «տրանսցենդենտալ» և դա բնորոշում է որպես «կոպեռնիկոսյան հեղաշրջում» փիլիսոփայական մտքի պատմության մեջ։ Այդ «հեղաշրջման» իմաստը հետևյալն է. մենք ճանաչում ենք ոչ թե ինքնին իրերը, այլ դրանց երևույթները մեր գիտակցության մեջ, ընդսմին, դրանց ճանաչելությունը պայմանավորված է մեր հայեցողության և բանականության ակտիվ գործունեությամբ։ Գերմանացի մտածողի կարծիքով՝ փիլիսոփայությունը պետք է պատասխան տա հետևյալ հարցերին՝

ա) ի՞նչ կարող է մարդը իմանալ,

բ) ի՞նչ կարոդ է մարդը անել,

գ) ինչի՞ վրա նա պետք է իր հույսը դնի,

դ) ի՞նչ է մարդը։

«Զուտ բանականության քննադատություն» իմացաբանական բնույթի աշխատության մեջ Կանտը պատասխանում է «ի՞նչ կարող է մարդը իմանալ» հարցին։ Կանտը ելնում է այն փաստից, որ գիտությունը մեզ տալիս է հավաստի գիտելիք։ Հետևաբար, քննարկման առարկա պետք է դառնա ոչ թև այն, թև հնարավո՞ր է արդյոք գիտական գիտելիքը, այլ թե ո՞ր դեպքում գիտելիքը կարող ենք համարել հավաստի, օբյեկտիվ և անհրաժեշտ։ Քանի որ գիտելիքի արտահայտման ձևը դատողությունն է, Կանտը նախ և առաջ անդրադառնում է դատողությունների դասակարգմանն ու վերլուծությանը։ Նա տարբերակում է երկու տիպի դատողություն՝ վերլուծական (անալիտիկ) և համադրական (սինթետիկ)։ Վերլուծական դատողությունները հիմնականում նույնաբանություններ են, որովհետև դրանցում պրեդիկատը նոր գիտելիք չի հաղորդում սուբյեկտի մասին։ Օրինակ, «Բոլոր մարմիններն ունեն տարաձգություն» դատողության մեջ պրեդիկատը չի ընդլայնում սուբյեկտի մասին գիտելիքը, որովհետև «մարմին» հասկացության բովանդակության մեջ անհրաժեշտաբար մտնում է «տարաձգություն» հասկացողությունը։ Վերլուծական դատողությունների հիմքում ընկած է տրամաբանության նույնության օրենքը։ Կանտի կարծիքով, վերլուծական դատողությունների իմացական արժեքը չնչին է։

Համադրական դատողություններում պրեդիկատը ընդլայնում է մեր գիտելիքը սուբյեկտի մասին։ Օրինակ, «Որոշ մարմիններն ունեն ծանրություն» դատողությունում «ծանրություն» հասկացությունը տարբեր է «մարմին» հասկացությունից և վերլուծության միջոցով հնարավոր չէ «մարմնից» բխեցնել «ծանրություն» հասկացությունը։ Համադրական դատողությունները իմացական ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան վերլուծական դատողությունները։ Կանտը տարբերակում է նաև ճանաչողության երկու ձև՝ ապրիորի (մինչփորձնական, փորձից չկախված) և ապոսթերիորի (փորձնական, էմպիրիկ)։ Վերլուծական դատողությունները ապրիորի բնույթ ունեն։ Օրինակ, անկախ փորձից, մենք գիտենք, որ եռանկյունին ունի երեք անկյուն։ Համադրական դատոդություններր կարող են լինել ապոսթերիորի և ապրիորի։ Համադրական փորձնական դատոդությունները չունեն անհրաժեշտ և համընդհանուր բնույթ, որովհետև փորձը մեզ տալիս է միայն պատահական, մասնավոր գիտելիք։ Սակայն հավաստի գիտելիքը պետք է լինի անհրաժեշտ, օբյեկտիվ և համընդհանուր, իսկ դա կարող է ապահովել միայն ապրիորի ճանաչողությունը։ Կանտի համար կարևոր է դառնում պարզել, թե ինչպե՞ս են հնարավոր ապրիորի համադրական դատողությունները մաթեմատիկայի, բնագիտության և մետաֆիզիկայի մեջ։ Կանտը տարբերակում է ճանաչողության երեք աստիճան՝ զգայականություն, բանախոհություն և բանականություն։ Զգայական իմացությունն իրականացվում է հայեցողության ձևերի (տարածության և ժամանակի), բանախոհականը՝ հասկացությունների, իսկ բանականը գաղափարների միջոցով։

Մաթեմատիկայում ապրիորի համադրական դատողությունները հնարավոր են, որովհետև մաթեմատիկական գիտելիքը հիմնվում է զգայականության հայեցողության ձևերի՝ տարածության և ժամանակի վրա։ Կանտի կարծիքով տարածությունը և ժամանակը մարդկային հայեցողության ապրիորի ձևերն են, որովհետև բոլոր մարդիկ ամեն ինչ պատկերացնում են որպես տարածության և ժամանակի մեջ գոյություն ունեցող։ Այսինքն՝ տարածությունը և ժամանակը ոչ թե իրերի հատկություններն են, այլ մարդկային հայեցողության իդեալական, սուբյեկտիվ ձևերը։ Դրանք ոչ մի կապ չունեն դրսից ստացվող գիտելիքի բովանդակության հետ, բայց լինելով ապրիորի, պայմանավորում են մաթեմատիկական գիտելիքի համընդհանրականությունն ու անհրաժեշտությունը։ Կանտը պնդում է, թե քանի որ արտաքին աշխարհի մասին մենք պատկերացում ենք կազմում այդ իդեալական ձևերի միջոցով, ուստի, չենք կարող իմանալ թե ինչպիսին է աշխարհն ինքնին։ Նա տարբերակում է ինքնին իրերի և երևույթների աշխարհներ։ Ինքնին իրերն սկզբունքորեն անճանաչելի են, որովհետև փորձի մեջ չեն տրվում։ Մենք ճանաչում ենք միայն գիտակցության երևույթները, որոնք էլ հանդես են գալիս որպես իմացության բուն առարկա։ Թեև ինքնին իրերը Կանտը համարում է անճանաչելի, այնուհանդերձ, դրանք չափազանց կարևոր դեր են խաղում իմացության գործրնթացում։ Ինքնին իրերը գիտելիքի բովանդակության աղբյուրն են. դրանք ներգործում են զգայարանների վրա և առաջացնում զգայություններ։

Եթե մաթեմատիկայում ապրիորի համադրական դատոդությունները հնարավոր են շնորհիվ զգայական հայեցողության ձևերի, ապա բնագիտության մեջ՝ շնորհիվ բանախոհության ապրիորի ձևերի՝ հասկացությունների (կատեգորիաների)։ Եթե զգայականության միջոցով տրվում է ճանաչողության առարկան, ապա բանախոհության միջոցով դա մտածվում է։ Կանտը շեշտում է այն միտքը, որ գիտելիքը զգայական և բանախոհական միացյալ գործունեության արդյունք է, որովհետև «զգայություններն առանց հասկացությունների կույր են, իսկ հասկացություններն առանց զգայությունների դատարկ են»։ Բանախոհության հասկացությունների միջոցով իրականացվում է զգայական փորձնական նյութի իմաստավորում։ Բանախոհությունը զգայական պատկերացումների մեջ հաստատում է կապ, կարգավորվածություն և ստեղծում աշխարհի միասնական ու ամբողջական գիտական պատկերը։ Կանտի կարծիքով՝ բանախոհության ապրիորի ձևերը՝ հասկացությունները, փորձի շրջանակներից դուրս չեն կարող կիրառվել։ Դրանք զուտ ձևեր են, կաղապարներ, զուրկ բովանդակությունից։ Այլ խոսքով, բանախոհական ճանաչողությունն ունի միջնորդավորված բնույթ։ Կանտը ժխտում է ինտելեկտուալ ինտուիցիայի հնարավորությունը, բանախոհությունը չի կարող անմիջականորեն, փորձի տվյալներն անտեսելով, ճանաչել մտահասանելի իրերը։ Բանախոհությունն ինքն է կառուցում ճանաչողության առարկան, այսինքն՝ դրան հաղորդում է այն ձևը, որն ապահովում է դրա ճանաչելիությունը։ Մենք ճանաչում ենք աշխարհը այնքանով, որքանով այն ստեղծում ենք մեր մտքի մեջ, կամ՝ խիստ ասած, ճանաչում ենք միայն մտքի գործունեության արդյունքները։ Դրանով իսկ Կանտը մտածողությունն օժտում է ինքնուրույնությամբ և ակտիվությամբ։ Բանախոհությունն ստեղծում է աշխարհի գիտական պատկերը՝ երբեք դուրս չգալով փորձի սահմաններից։ Սակայն մարդր դրանով չի բավարարվում՝ նա ձգտում է անպայմանական գիտելիքի։ Դա տեղի է ունենում ճանաչողության բանական աստիճանում։ Տարբերելով բանախոհությունը բանականությունից, Կանտը նշում է, որ բանականությունն իր բոլոր գաղափարները փոխառում է բանախոհությունից, այսինքն՝ ինքնուրույն ոչինչ չի ստեղծում։ Բայց դուրս գալով փորձի սահմաններից, բանականությունն անխուսափելիորեն ընկնում է մոլորությունների և հակասությունների մեջ։ Ըստ Կանտի, ավանդական մետաֆիզիկայում բանականության սխալներն իրենց արտահայտությունն են գտել երեք գիտությունների՝ ռացիոնալ հոգեբանության, ռացիոնալ տիեզերաբանության և ռացիոնալ աստվածաբանության մեջ։ Օրինակ, ռացիոնալ հոգեբանությունը ելակետ է ընդունում այն, որ հոգին պարզ, անբաժանելի հոգևոր սուբստանցիա է։ Սա համադրական դատողություն է, սակայն փորձով չի ստուգվում։ Կանտը հերքում է նաև Աստծո գոյության գոյաբանական, տիեզերաբանական և նպատակաբանական ապացույցները՝ հենվելով այն դրույթի վրա, որ հնարավոր չէ հավաստի գիտելիք ունենալ այն բանի մասին, ինչ չի տրվում փորձի մեջ։ Նույն սխալի վրա է հիմնվում ռացիոնալ տիեզերաբանությունը, որ ձգտում է աշխարհն ուսումնասիրել որպես մի ամբողջություն։ Բայց քանի որ աշխարհը, որպես ամբողջություն, ոչ մի փորձի մեջ չի արվում, ուստի բանականությունն ընկնում է հակասությունների մեջ, որոնք Կանտը անվանում է անտինոմիաներ։ Դրանք չորսն են, որոնք բաժանվում են երկու խմբի՝ մաթեմատիկական և դինամիկական։ Մաթեմատիկական անտինոմիաներում թե Հ դրույթը և թե Հ հակադրույթը միաժամանակ կեղծ են։ Այդ անտինոմիաներն են՝

ա) աշխարհն ունի սկիզբ տարածության և ժամանակի մեջ և աշխարհը չունի սկիզբ տարածության և ժամանակի մեջ,

բ) ամեն մի սուբստանցիա բաղկացած է պարզ տարրերից և ոչ մի սուբստանցիա բաղկացած չէ պարզ մասերից։

Դինամիկական անտինոմիաներում դրույթը և հակադրույթը կարոդ են միաժամանակ ճշմարիտ լինել, որովհետև դրանք վերաբերում են բոլորովին տարբեր ոլորտների։ Դրանք են՝

ա) աշխարհում ամեն ինչ կատարվում է անհրաժեշտաբար և աշխարհում գոյություն ունի ազատություն,

բ) աշխարհն ունի որպես իր պատճառ բացարձակ մի գոյացություն և չունի այդպիսի բացարձակ գոյացություն։

Օրինակ, ըստ Կանտի՝ անհրաժեշտությունը (պատճառականությունը) և ազատությունը չեն հակասում մեկմեկու, որովհետև պատճառականության օրենքը գործում է երևույթների աշխարհում, իսկ ազատության սկզբունքը՝ «ինքնին իրերի» կամ մտահասանելի իրերի աշխարհում։ Անհրաժեշտության և ազատության հարաբերակցության հարցի այսպիսի լուծումը ելակետային նշանակություն է ձեռք բերում Կանտի բարոյագիտական ուսմունքում։

Կանտի բարոյագիտությունը շարադրված է «Պրակտիկ բանականության քննադատություն» աշխատության մեջ։ Ինչպես տեսանք, Կանտը ընդունում է երկու աշխարհի գոյություն՝ երևույթների աշխարհ, որտեղ գործում է բնական անհրաժեշտության օրենքը և «ինքնին իրերի» աշխարհ, որտեղ գործում է ազատության սկզբունքը։ Մարդը երկակի բնույթ ունի, մի կողմից, որպես երևույթ, նա պատկանում է երևույթների աշխարհին և ենթարկվում բնական անհրաժեշտության օրենքին, իսկ մյուս կողմից՝ որպես «ինքնին իր», նա բարոյական էակ է, այսինքն՝ ազատ է իր գործողությունների մեջ։ Կանտի կարծիքով բարոյականության սկզբունքները, որոնք մարդուն դարձնում են մարդ, չեն կարող բխեցվել փորձից։ Բարոյականությունը ինքնաբավ (ավտոնոմ) է, այսինքն՝ կախված չէ էմպիրիկ իրականությունից, կրոնից և այլ արտաքին գործոններից և գործում է միայն սեփական օրենքներով։ Բարոյականության ինքնուրույնությունը դրսևորվում է այն բանում, որ դա է ինքն իր համար օրենքներ մշակում։ Բարոյականության օրենքները, գիտության օրենքների նման, ունեն հանընդհանուր և անհրաժեշտ բնույթ։ Այլ խոսքով, դրանք ապրիորի բնույթ ունեն և պայմանավորում են բարոյական արարքների ձևը և ոչ թե կոնկրետ բովանդակությունը։ Այս իմաստով Կանտի բարոյագիտությունը ձևական, ապրիորիստական և ռացիոնալիստական ուղղվածություն ունի։ Կանտը պրակտիկ բանականությունը նույնացնում է կամքի հետ, որը նույնպես ինքնուրույն է և ինքնաբավ։ Դեմ դուրս գալով բարոյական օրենքի ըմբռնման նյութապաշտական, էվդեմոնիստական և կրոնական ուսմունքներին՝ Կանտը կարծում է, որ բարոյական օրենքը և բարոյական արարքը չպետք է պայմանավորվեն արտաքին գործոններով։

Այն արարքները, որոնք համահունչ են բարոյական օրենքին, բայց սուբյեկտիվորեն պատճառավորված են ինչ-որ գործոնով, Կանտն անվանում է օրինական։ Իսկ, ճշմարիտ բարոյական արարքները պատճառավորված չեն, ինչ-որ բանով, այլ կատարվում են հանուն այդ օրենքի կամ պարտքի։ Բարոյագիտության պրակտիկ հիմնադրույթները Կանտը բաժանում է երկու խմբի՝ մաքսիմներ և օրենքներ։ «Մաքսիմը» կամեցողության սուբյեկտիվ սկզբունքն է, որր նշանակություն ունի միայն տվյալ անձնավորության համար։ Իսկ օրենքը համրնդհանուր նշանակություն ունի և պարտադիր է բոլորի համար։ Այդպիսի օրենքը Կանտը անվանում է իմպերատիվ (հրամայական), որը լինում է հիպոթետիկ և կատեգորիկ։ Հիպոթետիկ իմպերատիվր կախված է արտաքին պայմաններից և սուբյեկտիվ մոտիվներից։ Ըստ դրա՝ արարքը լավ է հնարավոր կամ իրական նպատակի համար։ Օրինակ, «Ես չեմ խաբում, որպեսզի չկորցնեմ վստահությունս» արտահայսաւթյունր հիպոթետիկ իմպերատիվի նմուշ է, իսկ «Ես չեմ խաբում, որովհետև պարտավոր եմ չխաբել»՝ կատեգորիկ իմպերատիվի նմուշ է, որովհետև իմ արարքը չի հետապնդում որևէ նպատակ, այլ դրա հիմքում ընկած է բարոյական օրենքի հանդեպ ունեցած հարգանքը։

Բարոյական օրենքր (կատեգորիկ իմպերատիվր) պահանջում է, որ յուրաքանչյուր ոք գործի համաձայն միայն այնպիսի մաքսիմի, որով առաջնորդվելով՝ նա միաժամանակ ցանկանա, որ այն դառնա համրնդհանուր օրենք։ «Վարվիր այնպես,-գրում է Կանտը,– որ քո կամքի մաքսիմը միաժամանակ ունենա համընդհանուր օրենսդրության սկզբունքի ուժ»։ Կանտի կարծիքով՝ բարոյական օրենքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գոյություն ունի ինքնին բացարձակ արժեք կամ նպատակ, ինչպիսին հենց մարդն է, անհատը։ Այս իմաստով կատեգորիկ իմպերատիվը պահանջում է. «Վարվիր այնպես, որ մարդու նկատմամբ վերաբերվես որպես նպատակի և երբեք՝ որպես միջոցի»։

Կանտի կարծիքով՝ պրակտիկ, էմպիրիկ կյանքում կատեգորիկ իմպերատիվի պահանջներն իրականացնելու համար անհրաժեշտ են նախադրյալներ, որոնք պրակտիկ բանականության պահանջներր կամ կանխադրույթներն են։ Դրանք երեքն են՝ ազատություն, հոգու անմահություն և Աստված։ Տեսականորեն հնարավոր չէ ապացուցել դրանց գոյությունր (այս կապակցությամբ Կանտը գրում է, թե «Ես սահմանափակեցի գիտելիքը, որպեսզի տեղ բացեմ հավատի համար), բայց հնարավոր է հավատալ։ Առանց ազատության հնարավոր չէ ձգտել բարոյական ինքնակատարելագործման, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է հավատալ անվերջ գոյությանը, այսինքն՝ ընդունել հոգու անմահությունը։ Հավատն առ Աստված նույնպես հանդիսանում է պրակտիկ բանականության կանխադրույթը, որովհետև դա կապված է բարձրագույն բարիքի գոյության րնդունման հետ։

Կանտի պատմափիլիսոփայական և սոցիալ-քաղաքական հայացքները լուսավորական ու հումանիստական բնույթ ունեն։ Նրա կարծիքով՝ Լուսավորականության դարաշրջանում մարդը պետք է կարողանա ազատորեն մտածել, քննադատել ու գործել։ Մերժելով «գերբնական ուժերի» միջոցով պատմությունն իմաստավորելու կրոնաիդեալիստական ավանդույթը, Կանտը կարևորում է հասարակության զարգացման բնական պատճառների հետազոտությունը։ Պատմությունը մարդկանց ակտիվ գործունեության արդյունքն է։ Մարդիկ, օժտված լինելով գիտակցությամբ և կամքով, ստեղծում են այն, ինչ բնության մեջ չկա, և ազատվում բնական անհրաժեշտության կապանքներից։ Մարդկանց գործունեության գլխավոր շարժիչ ուժերից է նրանց միջև դրսևորվող բախումները, որոնք արդյունք են՝ մի կողմից եսասիրության, մյուս կողմից՝ փառասիրության և իշխանատենչության։ Կանտի համոզմամբ մարդկության առջև կանգնած մեծագույն խնդիրր՝ ընդհանուր իրավական հասարակության ստեղծումն է։ Դրա համար անհրաժեշտ է, որ պետություններր կնքեն «հավերժական խաղաղության» պայմանագիր, որի արդյունքում պետք է ստեղծվի պետությունների համաշխարհային դաշնություն։ Ի հակադրություն Մաքիավելիի, գերմանացի մտածողը պահանջում է, որ քաղաքական գործունեությունը խարսխվի բարոյականության սկզբունքների վրա։ Մարդկությունը դիտելով որպես բարձրագույն արժեք, Կանտը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, հատկապես բռնությամբ, հեղափոխական ճանապարհով իշխանափոխության փորձերր։

Տես նաև

Արտաքին հղումներ

Իմանուիլ Կանտ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իմանուիլ Կանտ հոդվածին

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA