«Մասնակից:RazmikG/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Մասնակցի ավազարկղ}} <!-- ԽՄԲԱԳՐԵՔ ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ --> '''Ածխածնի ենթախումբ'''` Մենդելեևի պարբերական հ...»:
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 13:55, 9 Դեկտեմբերի 2014-ի դրությամբ

Ածխածնի ենթախումբ` Մենդելեևի պարբերական համկարգի 4-րդ խմբի տարրեր: Ածխածին(C) , սիլիցիում(Si) , գերմանիում(Ge) , անագ(Sn) և կապար(Pb) տարրերը կազմում են տարրերի պարբերական համակարգի 4-րդ խումբը, որը սովորաբար անվանում են ածխածնի ենթախումբ: Այս տարրերից ածխածինն ու սիլիցիումը ոչ մետաղներ են, գերմանիումը միջանկյալ տեղ է զբաղեցնում, իսկ անագն ու կապարը մետաղներ են: Այս ենթախմբի տարերրի ատոմի արտաքին էներգիական մակարդակում առկա է չորսական էլեկտրոն, որոնցից երկուսը զույգված են, իսկ մյուս երկուսը` չզույգված: Միացություններ առաջացնելիս այդ ատոմները հիմնական վիճակից անցնում են գրգռված վիճակի, որը համապատասխանում է չզույգված չորս էլեկտրոնին: Այդ իսկ պատճառով տվյալ ենթախմբի տարրերի ատոմներն այլ տարրերի ատոմների հետ հիմնականում 4 կովալենտային կապ են առաջացնում` համապատասխան միացություններում -4-ից +4 օքսիդացման աստիճաններ դրսևորելով: Ըստ որում` 4-րդ խմբի տարրերն իրենցից ավելի փոքր են էլեկտրաբացասականությամբ տարրերի, օրինակ մետաղների հետ միացություններում բացասական օքսիդացման աստիճան են դրսևորում: Իսկ իրենցից ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ տարրերի, օրինակ` թթվածնի կամ ֆտորի հետ առաջացրած միացություններում 4-րդ խմբի տարրերը հիմնականում +2 և +4 օքսիդացման աստիճաններ են դրևորում` CO, CF: 4-րդ խմբի տարրերի բարձրագույն օքսիդներն են RO, որտեղ R-ն այդ խմբի ցանկացած տարր է: Այդ օքսիդներն համպատասխանում են HRO թույլ, անկայուն թթուներ, ընդ որում, կարգաթվի մեծացման հետ, դրանց թթվային հատմկություններն ավելի ու ավելի են թուլանում: 4-րդ խմբի տարրերն առաջացնում են RH բանաձևով ներկայացվող գազային ջրածնային միացություններ, որոնց կայունությունը