«Համատարած Աշխարհացույց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացում
չ +տես նաև
Տող 19. Տող 19.
{{reflist}}
{{reflist}}


==Տես նաև==
[[Կատեգորիա: Քարտեզագրություն]]
*[[Աշխարհացույց]]
[[Կատեգորիա: Աշխարհագրություն]]

[[Կատեգորիա:Քարտեզագրություն]]
[[Կատեգորիա:Աշխարհագրություն]]

15:15, 17 Մարտի 2010-ի տարբերակ

Համատարած Աշխարհացույց

Համատարած Աշխարհացույց — առաջին հայատառ կիսագնդերի քարտեզը, որը պարունակում է թե երկրի և թե աստղային երկնքի մասին տեղեկություններ։[1] Տպագրվել է Հոլանդիայի Ամստերդամ քաղաքում 1695 թվականին[1] Թովմաս Վանանդեցու կողմից։ Այն Եվրոպայում տպագրված առաջին քարտեզներից է, որն ունի աշխարհագրական աստիճանացույց։

Ստեղծումը

Տպագրվել է 1695 թվականին: Նրա տպագրման մասնակցել են Գողթան գավառի Վանանդա գյուղից չորս հայ բնակիչներ, և այն տպագրվել է Ամստերդամի հայկական տպարանում:[1] Կազմել և հայերեն գրությունները կատարել են Մաթևոս Հովհաննիսյանը, Թովմաս Եպիսկոպոսը (Թովմաս Վանանդեցի), Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները: Քարտեզը պղնձի վրա փորագրել են Ադրիանուս և Պետեր Շխոենբեկ Եղբայրները: Նրանք մինչև այդ փորագրել էին Եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ:

Կազմությունը

«Համատարած Աշխարհացույց»-ը կազմված է ազիմուտային հասարակած շոշափող կամ նրան մոտիկ պրոեկցիայով: Աստիճանացանցի բաժանման ձևով այն տարբերվում է այժմյան կիսագնդերի քարտեզներից: Արևմտյան և Արևելյան կիսագնդերի հասկացություն գոյություն չունի, միջօրեականների բաժանումը սկսվում է 0°-ից, վերջանում՝ 360°-ով: 0°-ի միջօրեականն անցնում է Աֆրիկայի ամենաարևմտյան կետից:

«Համատարած Աշխարհացույց»-ը պատկերում է այդ ժամանակվա հայտնի աշխարհը: Երկրագնդի չուսումնասիրված մասերը՝ Հյուսիային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածը, Ասիայի հյուսիս-արևելյան և Ավստրալիայի արևելյան մասերը, Նոր Զելանդիան, Գրենլանդիայի մի մասը պատկերված չեն:

Համեմատաբար ճիշտ են պատկերված եվրոպական երկրները: Կարևոր նշանակություն ունի «Համատարած Աշխարհացույց»-ի անունների հայերեն տառադարձությունը, որը հիմք է հանդիսացել հետագայում հրատարակված քարտեզներում օտար անունների տառադարձության համար: «Համատարած Աշխարհացույց»-ի հետ են կապվում առաջին հայերեն քարտեզագրական տառատեսակները: «Համատարած Աշխարհացույց»-ը հայկական Վերածննդի գիտության և արվեստի լավագույն նմուշն է: Վերածննդի ժամանակաշրջանի արվեստին բնորոշ է շրջանակից դուրս տարվա չորս եղանակների պատկերումը, որտեղ արտացոլվել է հին հունական դիցաբանութունը: «Համատարած Աշխարհացույց»-ի շրջանակից դուրս պատկերված են նաև այդ ժամանակ ընդունված դիցաբանական բազմաթիվ նկարներ:

Տիեզերագիտական տեսակետից «Համատարած Աշխարհացույց»-ը դեռևս գտնվում է նախակոպեռնիկոսյան շրջանի երկրակենտրոն սիստեմի վրա: Երկու կիսագնդերի միջև շրջանաձև ուղեծրերով ցույց է տրված մեր համակարգությունը երկրակենտրոն սիստեմով: Ընդ որում, Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ: Նրա մեջ ընդգրկված են 57 համաստեղությունների նկարները իրենց անվանման հետ միասին[1]:

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Վանիկ Աթոյան (2009). Աստղագիտության դասավանդման մեթոդիկայի հիմունքները. Տեսական և մասնավոր մասեր. Ստեփանակերտ: «Դիզակ պլյուս» հրատարակչություն. ISBN 9789939800677.

Տես նաև