«Գևորգ Ե Սուրենյանց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 26. Տող 26.


=Կենսագրություն=
=Կենսագրություն=
Սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–68)։ Ձեռնադրվել է վարդապետ՝ [[1872]] թվականին, եպիսկոպոս՝ [[1882]] թվականին։ [[1874]]-ին նշանակվել է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]ի ուսուցիչ, [[1875]] թվականին՝ [[Արցախ]]ի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ։ [[1877]] թվականին ստանձնել է [[Սուրբ Թովմա առաքյալ վանք (Ագուլիս)|Ագուլիսի Սբ. Թովմա առաքյալ վանքի]] վանահայրությունը, [[1878]]-ից՝ առաջնորդական փոխանորդ [[Ալեքսանդրապոլ]]ում, [[1881]]-ին նշանակվել է [[Երևան]]ի փոխթեմակալ։ [[1886]]-ից՝ [[Աստրախան]]ի թեմի առաջնորդ։ [[1894]]-ին նշանակվել է [[Վրաստան]]ի թեմի առաջնորդ։ [[1907]] թ. նշանակվել է կաթողիկոսական տեղապահ, [[1911]] թ.` ընտրվել կաթողիկոս։ [[1912]]-ին, երբ [[Հայկական հարց]]ը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, նրա նախաձեռնությամբ կազմվել է [[Հայ ազգային պատվիրակություն]]ը ([[Պողոս Նուբար]]ի ղեկավարությամբ), որի վրա դրված էր [[Հայ դատ]]ը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը։
Սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–68)։ Ձեռնադրվել է վարդապետ՝ [[1872]] թվականին, եպիսկոպոս՝ [[1882]] թվականին։ [[1874]]-ին նշանակվել է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]ի ուսուցիչ, [[1875]] թվականին՝ [[Արցախ]]ի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ։ [[1877]] թվականին ստանձնել է [[Սուրբ Թովմա առաքյալ վանք (Ագուլիս)|Ագուլիսի Սբ. Թովմա առաքյալ վանքի]] վանահայրությունը, [[1878]]-ից՝ առաջնորդական փոխանորդ [[Ալեքսանդրապոլ]]ում, [[1881]]-ին նշանակվել է [[Երևան]]ի փոխթեմակալ։ [[1886]]-ից՝ [[Աստրախան]]ի թեմի առաջնորդ։ [[1894]]-ին նշանակվել է [[Վրաստան]]ի թեմի առաջնորդ։ [[1907]] թ. նշանակվել է կաթողիկոսական տեղապահ, [[1911]] թ.՝ ընտրվել կաթողիկոս։ [[1912]]-ին, երբ [[Հայկական հարց]]ը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, նրա նախաձեռնությամբ կազմվել է [[Հայ ազգային պատվիրակություն]]ը ([[Պողոս Նուբար]]ի ղեկավարությամբ), որի վրա դրված էր [[Հայ դատ]]ը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը։


Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուսումնական հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»։ <br/>Հովանավորել է [[Մակար Եկմալյան]]ին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի։
Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուսումնական հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»։ <br/>Հովանավորել է [[Մակար Եկմալյան]]ին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի։

03:23, 8 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Գևորգ Ե Սուրենյանց
Գևորգ Ե Սուրենյանց
Կառավարում
Տիտղոս Կաթողիկոս
Ժամանակամիջոց 1911-1930 թթ. որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Թիֆլիսի դասական գիմնազիա
Գործունեություն Հասարակական-քաղաքական գործիչ
Հոգևոր-մշակութային գործիչ
Ծնվել է Օգոստոսի 28, 1847 թ.
Մահացել է Մայիսի 8, 1930
Մահվան վայր Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան
Թաղված է Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան
Ձեռնադրում 1872 թ.
Մատթևոս Բ        Խորեն Ա Մուրադբեկյան

Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի), (28 օգոստոսի 1847, Թիֆլիս8 մայիսի 1930, Էջմիածին, ամփոփվել է Մայր տաճարի բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1911-ից առ 1930 թվականը։ Հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն։

Կենսագրություն

Սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–68)։ Ձեռնադրվել է վարդապետ՝ 1872 թվականին, եպիսկոպոս՝ 1882 թվականին։ 1874-ին նշանակվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, 1875 թվականին՝ Արցախի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ։ 1877 թվականին ստանձնել է Ագուլիսի Սբ. Թովմա առաքյալ վանքի վանահայրությունը, 1878-ից՝ առաջնորդական փոխանորդ Ալեքսանդրապոլում, 1881-ին նշանակվել է Երևանի փոխթեմակալ։ 1886-ից՝ Աստրախանի թեմի առաջնորդ։ 1894-ին նշանակվել է Վրաստանի թեմի առաջնորդ։ 1907 թ. նշանակվել է կաթողիկոսական տեղապահ, 1911 թ.՝ ընտրվել կաթողիկոս։ 1912-ին, երբ Հայկական հարցը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, նրա նախաձեռնությամբ կազմվել է Հայ ազգային պատվիրակությունը (Պողոս Նուբարի ղեկավարությամբ), որի վրա դրված էր Հայ դատը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը։

Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուսումնական հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»։
Հովանավորել է Մակար Եկմալյանին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի։

Մեծ եղեռնի ժամանակ և հետագա տարիներին, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ Հայ եկեղեցին օգնել է բազմահազար աղետյալների։ 1914դեկտեմբերի 28-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որն զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով։ Եղբայրական օգնության կոմիտեի բաժանմունքներ են ստեղծվել Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում և այլուր։

1918-ի մայիսին զգալի դեր է խաղացել թուրքական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտերի կազմակերպման գործում։ Սարդարապատի ճակատամարտի բախտորոշ օրերին, չնայած զինվորական ղեկավարության պահանջին, Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը չեն տեղափոխվել ապահով վայր, իսկ Մայր Աթոռի միաբաններն իրենց անմիջական մասնակցությամբ հայ մարտիկներին քաջալերել են ռազմաճակատի առաջին գծում։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո նա կոնդակներով համայն հայությանը կոչ է արել նեցուկ լինել կառավարությանը հայրենաշեն գործում։

Կաթողիկոսական գահին Գևորգ Ե Սուրենյանցին հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանը։


Նախորդող՝
Մատթևոս Բ Կոնստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)
Կաթողիկոս
1911-1930
Հաջորդող՝
Խորեն Ա Մուրադբեկյան