«Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Logo sdhp.jpg|250px|մինի|Հնչակյան կուսակցության նշանը]] |
[[Պատկեր:Logo sdhp.jpg|250px|մինի|Հնչակյան կուսակցության նշանը]] |
||
'''Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ)''' հայ |
'''Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ)''', հայ ազգային կուսակցություն։ |
||
[[1887]]թվականին [[Ժնև]]ում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով: Դրանք էին՝ [[Ավետիս Նազարբեկյան]]ը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), [[Գաբրիել Կաֆյան]]ը (Շմավոն): |
[[1887]]թվականին [[Ժնև]]ում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով: Դրանք էին՝ [[Ավետիս Նազարբեկյան]]ը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), [[Գաբրիել Կաֆյան]]ը (Շմավոն): |
||
20:12, 6 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ), հայ ազգային կուսակցություն։ 1887թվականին Ժնևում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով: Դրանք էին՝ Ավետիս Նազարբեկյանը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), Գաբրիել Կաֆյանը (Շմավոն):
Ստեղծումը
Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու և ռուս հեղափոխական նարոդնիկ Ալեքսանդր Գերցենի գաղափարների: Սակայն, ի տարբերություն ռուս հեղափոխականների, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը: Հնչակյան կուսակցությունը կյանքի կոչվեց նախ և առաջ բնաջնջվող արևմտահայությանը ազատելու, նրան ազատագրական պայքարի առաջնորդելու նպատակով:
Ժնևյան խմբի պաշտոնաթերթն է դառնում «Հնչակը»: Այն իր անունը ստացել էր Գերցենի «Կոլոկոլից»: «Հնչակի տպարանը հաստատվել էր Նազարբեկի տանը:
1888թ. «Հնչակ» թերթում հրատարակվեց ծրագիրը: Այն պատրաստվել և կազմվել էր 1887 թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գ. Ղարաջյանի կողմից: Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին: 1888 թվականին կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը: Իր անվանումը կուսակցությունը ստացավ միայն 1890 թվականին:
Կարճ ժամանակաշրջանում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին Թուրքիայում, Արևմտյան Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում:
Ծրագիրը և կառուցվածքը
Հնչակյան կուսակցության ծրագիրը կազմված էր հեռավոր և մոտակա նպատակներից:
Ծրագիրը հայ ծողովրդի հեռավոր նպատակ էր հայտարարում սոցիալիստական հասարակության հաստատումը՝ իդեալական համարելով սոցիալիստական հարաբերությունները: Այս հարաբերությունները վերջ կդնեին մարդու շահագործմանը և կնպաստեին հասարակության յուրաքանչյուր անդամի լիակատար զարգացմանը՝ պահպանելով մարդկային բնական իրավունքները:
Ծրագրի մոտակա նպատակ էր հռչակվում Արևմտյան Հայաստանի ազատագրումը: Ծրագրում նշվում էր, որ այդ նպատակի իրագործումից անմիջապես հետո պետք է գործադրվեն քաղաքական ազատության ապահովման հիմնական պայմանները՝ ժողովրդական ներկայացուցիչների ընտրություններ՝ Օրենսդիր ժողով կազմակերպելու համար, նահանգային և համայնական ինքնավարության ընտրական ցենզի վերացում, մամուլի, ժողովների և այլ դեմոկրատական ազատություններ, պարտադիր կրթական համակարգ բոլորի համար: Այս ամենից հետո իրագործվելու էր ժողովրդի տնտեսական դրության բարեփոխումը:
Վերոհիշյալ նպատակներին հասնելու միջոց էր համարվում հեղափոխությունը՝ ժողովրդական ապստամբության միջոցով:
Հնչակյան կուսակցությունն իր կառույցով կենտրոնացված կազմակերպություն էր, որը ղեկավարվում էր կենտրոնական գործադիր կոմիտեների կողմից:
Արտաքին հղումներ
|
|