«Քալկոգեններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Քալկոգեններ''', Մեդելեևի պարբերական աղուսյակում 6-րդ խմբի ոչ մետաղներ: Այս խմբին են պատկանում թթվ...»:
(Տարբերություն չկա)

13:29, 3 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Քալկոգեններ, Մեդելեևի պարբերական աղուսյակում 6-րդ խմբի ոչ մետաղներ: Այս խմբին են պատկանում թթվածինըˋ O, ծծումբըˋ S, սելենըˋ Se, տելուրըˋ Te: Ծծումբը, սելենը, թթվածինը և տելուրը հանդիպում են մետաղների հետ առաջացրաց միացությունների տեսքով միացությունների ձևով (օրինակˋ երկաթի սուլֆիդˋ FeS, կապարի սուլֆիդˋ PbS): Սելենը և տելուրն առաջացնում են մետաղների սլենիդներ և տելուրիդներ: Երկրի կեղևում այդ տարրերը գտնվում են պղնձի հանքերի ձևով, այդ պատճառով նրանց տրվել է «քալկոգեններ» անվանումը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «պղինձ ծնող»:

Չեզոք ատոմների  արտաքին էլեկտրոնային շերտում գտնվում է 6 էլեկտրոն: Քալկոգենների առավելագույն վալետականությունը համընկնում է խմբի համարին և հավասար է վեցի, բացառությամբ թթվածնի, որը որպես կանոն երկվալենտ է:
Թթվածին տարրից բացի, 6-րդ խմբում է նաև մարդու համար կարևոր ծծումբը: Այդ խմբին պատկանող ոչ մետաղներˋ սելենը և տելուրը, պատկանում են հազվագյուտ տարրերի թվին:
Պոլոնիումը ռադիոակտիվ է և բնության մեջ չի հանդիպում: 
Պարբերության համարի մեծացման հետ ավելանում է էլեկտրոնային շերտերի թիվը և, հետևաբար, մեծանում են տարրերի շառավիղները, ոչ մետաղական հատկությունները թուլանում են և փոխարենը ուժեղանում են մետաղական հատկությունները: Օրինաչափորեն փոխվում են նաև համապատասխան պարզ նյութերի ֆիզիկական հատկությունները: 6-րդ խմբում տարրերի կարգաթվի մեծացման հետ օրինաչափորեն մեծանում են այդ տարրերի առաջացրած պարզ նյութերի հալման ու եռման ջերմաստիճանները, փոխվում են ագրեկատային վիճակն ու գույնը: Քիմիական միացություն առաջացնելիս 6-րդ տարրերի ատոմները կարող են ընդունել 2 էլեկտրոն և ցուցաբերել -2-ի հավասար օքսիդացման աստիճանը: