«Գագա բերդ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
հեռացվել է Կատեգորիա:Գարդմանքի բերդեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 53. | Տող 53. | ||
[[Կատեգորիա:Կոթի]] |
[[Կատեգորիա:Կոթի]] |
||
[[Կատեգորիա:Ղազախի շրջան]] |
[[Կատեգորիա:Ղազախի շրջան]] |
||
[[Կատեգորիա:Գարդմանքի բերդեր]] |
13:28, 30 Նոյեմբերի 2014-ի տարբերակ
Տեսակ | ամրոց |
---|---|
Տեղագրություն | Դաշ Սալահլի, Ղազախի շրջան, Ադրբեջան |
Վարչական միավոր | Դաշ Սալահլի |
Երկիր | Ադրբեջան |
Կառուցված | 989-1020 թթ. |
Կառուցող | Գագիկ Ա Բագրատունի[1] |
Ընթացիկ վիճակ | ավերակներ |
Կապված անձինք | Վահրամ Գագեցի, Վահրամ Զաքարյան |
Գագա բերդ, ռազմական կառույց Հայաստանի Կոթի գյուղից արևելք, Ադրբեջանի Դաշ Սալահլի գյուղից արևմուտք, Ադրբեջանի տարածքում, Գագա դաշտի հարավային կողմում, պատմական Գարդման գավառում (Գարդմանք)։
Պատմություն
Գագա բերդը կառուցվել է 989 - 1020 թթ. Գագիկ Ա Բագրատունու անունով։ 1123 թ. վրաց Դավիթ Շինարար թագավորը սելջուկ թուրքերից ազատագրել է Գագա բերդը։ XII դարի վերջին բերդը տրվել է Վահրամ Զաքարյանին՝ որպես պարգև նրա ռազմական սխրանքների և. վրաց արքունիքին մատուցած ծառայությունների համար։ Գագա բերդը եղել է Զաքարյանների իշխանության Վահրամյանների ճյուղի աթոռանիստը, որի պատճառով էլ կարճ ժամանակում բարեկարգվել է, դարձել Հայաստանի հյուսիս-արևելյան մասի նշանավոր կենտրոններից մեկը։ 1236 թվականին բերդը պաշարել են մոնղոլները։ XIII դարի երկրորդ կեսից հետո, Գադա բերդը այլևս չի հիշատակվում։ Պահպանվել են բերդի պարսպապատերը, վիմափոր ավազանները, որոնք լցվել են դրսից բերված ջրով և անձրևաջրերով։ 20-ից ավելի վիմափոր այրեր ծառայել են իբրև զորանոցներ, ունեն երդիկներ և դիտանցքներ։ Բերդի պարսպապատերի ներսում, բարձր լեռան վրա, կաթնագույն սրբատաշ քարով կառուցված է մի փոքր եկեղեցի, որը կոչվում է Սուրբ Սարգիս։ Այն մի քանի անգամ վերանորոգվել է և այժմ էլ կանգուն է։
Տես նաև
Գրականություն
- Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 41-42, էջեր 41-42 — 154 էջ։
Ծանոթագրություններ
- ↑ Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի, Վենետիկ, 1862, էջ 145