«Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 65. Տող 65.
նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի հիման վրա արտադրության վերակառուցում։
նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի հիման վրա արտադրության վերակառուցում։


[[Գյուղատնտեսություն|Գյուղատնտեսության]] մեջ այն ազդում է աշխատանքի արտադրողականության վրա՝ մեքենաների քանակի ավելացման, միավոր ժամանակում արտադրանքի արտադրության ծավալի աճին, ինչպես նաև նպաստում հասարակական աշխատանքի ծախսերի կրճատմանը, [[աշխատանքային ռեսուրսներ]]ի ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը։
[[Գյուղատնտեսություն|Գյուղատնտեսության]] մեջ այն ազդում է աշխատանքի արտադրողականության վրա՝ մեքենաների քանակի ավելացման, միավոր ժամանակում արտադրանքի արտադրության ծավալի աճին, ինչպես նաև նպաստում հասարակական աշխատանքի ծախսերի կրճատմանը, [[աշխատանքային ռեսուրսներ]]ի ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը։ Այստեղ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում՝ ախատանքի ձևերի ու պայմանների փոփոխությունը, դրա կազմակերպումը, աշխատուժի զարգացման մակարդակն ու դրա օգտագործման բնույթը և այլն։

10:30, 29 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Գյուղատնտեսական արտադրության հիմնական միջոցներ, գյուղատնտեսական արտադրության հիմք, որի զարգացման կարևոր պայման է հանդիսանում ճյուղին անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսների առկայությունը։ Դրանց մեջ գլխավոր դերը պատկանում է արտադրության միջոցներին։

Արտադրության միջոցներ

Կախված, արտադրության մեջ ունեցած իրենց գործընթացային դերից, դրանք բաժանվում են՝ աշխատանքի առարկաներ, աշխատանքի միջոցներ։

Աշխատանքի առարկաներ

Սրանք մեկ շրջապտույտի ընթացքում ամբողջությամբ օգտագործվում են և իրենց արժեքը փոխանցում նոր ստեղծվող արժեքին։ Դրանք, գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հաջորդ արտադրական ցիկլերի համար անընդհատ լրացում և վերականգնում են պահանջում։ Դրանց են պատկանում՝ հումքը, հիմնական և օժանդակ նյութերը, էլեկտրոէներգիան, վառելանյութը, ջուրը, պահեստամասերը, սերմացուն, տնկանյութը, պարարտանյութերը, թունաքիմիկատները և այլն։

Աշխատանքի միջոցներ

Դրանք նոր ապառողական արժեք ստեղծելու համար անհրաժեշտ այն միջոցներն են, որոնցով մարդը ներգործում է աշխատանքի առարկաների վրա։ Դրանք արտադրանքի արտադրության միևնույն գործընթացին մասնակցում են բազմաթիվ անգամ, արտադրության մի քանի շրջաններում չեն փոխում իրենց իրեղեն ձևը և իրենց արժեքը փոխանցում են նոր ստեղծվող արդյունքին մաս-մաս՝ մաշվածքի (ամորտիզացիոն հատկացումներ) չափով։ Դրանք են՝ շենքերը, կառույցները, մեքենաները, սարքավորումները, տրանսպորտային միջոցները, բանող և մթերատու անասունները, բազմամյա տնկարկները և այլն։

Արտադրության միջոցները, կախված իրենց տնտեսական դերից, վերարտադրության եղանակից և արտադրության գործընթացում ունեցած մասնակցության բնույթից բաժանվում են՝ հիմնական և շրջանառու ֆոնդերի։


Արտադրության միջոցների դասակարգում

Գյուղատնտեսության հիմնական միջոցները ներառում են մեծ թվով աշխատանքի միջոցներ, որոնք ստորաբաժանվում են արտադրական և ոչ արտադրական նշանակության խմբերի։




Գիտատեխնիկական առաջընթաց, տնտեսական հատվածի գիտության և տեխնիկայի աճի տեմպ, աշխատանքի նոր միջոցների, նյութերի, ժամանակակից տեխնոլոգիայի լայն կիրառում, ինվեստիցիաների մեծ մասի ուղղում նորամուծություններին։

Նորամուծություն

Նոր կամ կատարելագործված արդյունքների (ապրանքներ, ծառայություններ), տեղեկատվական գործընթացների մշակումն ու արտադրական յուրացումն է։

Էկոնոմիկայի զարգացման շուկայական պայմանները մշտապես առաջադրում են ոչ միայն քանակական, այլ նաև որակական փոփոխությունների պահանջներ։ Այդ վերափոխումները կարելի է իրականացնել՝ օգտագործելով ամենաառաջավոր տեխնիկական, տեխնոլոգիական, գիտահետազոտական մշակումներն ու արտադրության մեջ դրանց ներդրումը։

Որպես տնտեսագիտական նոր կատեգորիա «Նորամուծություն» հասկացությունը 20-րդ դարի առաջին տասնամյակում գիտական շրջանառության մեջ է մտցրել Ի․ Շումպետերը։ Այ հասկացության մեջ, բացի տեխնիկական նորամուծությունից, Շումպետերը ներառում է նաև կազմակերպական, կառավարչական, մարքեթինգային, ֆինանսական նորամուծությունները, նոր շուկաները, մատակարարման նոր աղբյուրներն ու ռեսուրսների նոր զուգակցումները։

Նորամուծությունը ձեռնարկության հստակ գործիք է՝ նոր, տարբեր բնույթի գործարարության կամ ծառայություն ստեղծելու համար։ Այն կարող է ներկայացվել որպես տեսություն, կարող է յուրացվել և կիրառվել։ Այն գիտական հետազոտությունների և մշակումների արդյունքների օգտագործումն է՝ արտադրության, գիտության, մշակույթի, կրթության և այլ ոլորտների տնտեսական, սոցիալական ու իրավական հարաբերությունները կատարելագործելու համար։ Տարբերում են նորամուծությունների հետևյալ տեսակները՝

  • տեխնոլոգիական,
  • ապրանքային,
  • գործընթացային։

Տեխնոլոգիական

Ձեռնարկատիրական գործունեության տեսակ է, որը կապված է նոր տեխնոլոգիաների մշակման և յուրացման հետ։

Ապրանքային

Վերաբերում են նոր նյութերի, կիսաֆաբրիկատների, նոր կոմպլեկտավորվող մասերի, նոր ապրանքների արտադրմանը, նոր ծառայությունների մատուցմանը, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել։

Գործընթացային

Սա արտադրության մեքենայացման, էլեկտրաֆիկացման, ավտոմատացման կատարելագործման, արտադրության կազմակերպման ու կառավարման, նոր մեթոդների գործնական կիրառումն է։

Ներկայումս, տնտեսապես զարգացած երկրներում, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի 70-85 % բաժին է ընկնում արտադրության տեխնոլոգիայի, սարքավորումների, կադրերի պատրաստման մեջ առարկայացած նորամուծություններին։ Նորամուծությունների դերը մեծ է փոքր և միջին բիզնեսում։ Արտադրության և ԳՏԱ ոլորտներում, նորամուծության գործունեությունը բնութագրվում է գիտության, տեխնիկային և արտադրության միավորման նոր ձևերում։

Նորամուծությունների ֆինանսավորում

Նորամուծական գործունեության զարգացումը ենթադրում է կանոնակարգված և հիմնավորված ֆինանսական միջոցների ստեղծում։ Շատ կարևոր է հստակ ու ժամանակին ֆինանսավորումը, քանի որ այդ գործունեությունը բնութագրվում է բարձր ռիսկայնությամբ, ֆինանսական աղբյուրների բազմազանությամբ, ճկունությամբ ու ինովացիոն գործընթացների արագ փոփոխման նկատմամբ հարմարվողականությամբ։

Սա իրենից ներկայացնում է բարդ համակարգ, որտեղ գործում են ինտեգրված ֆինանսաարդյունաբերական կառույցներ, պետական ու տարածքային կառավարման մարմիններ, ֆիզիկական անձիք և այլն։

Արդի պայմաններում ֆինանսավորման աղբյուրներ են հանդիսանում բյուջետային և ոչ բյուջետային միջոցները, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորման ֆոնդերը, ձեռնարկությունների սեփական միջոցները, տարբեր առևտրային կառուցվածքների ֆինանսական ռեսուրսները, հատուկ լիազորված ներդրումային բանկերի վարկերը, պաշտպանության համալիր գիտահետազոտական և արտադրական կազմակերպություններին տրվող կոնվերսիոն վարկերը, օտարերկրյա ներդրումները, ազգային և արտասահմանյան գիտական հիմնադրամների միջոցները, ֆիզիկական անձանց մասնավոր ներդրումները և այլն։


ԳՏԱ գյուղատնտեսությունում

Հանդիսանում է սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարևորագույն միջոց և նպաստում բարեկեցության բարձրացմանը։ Այն միավորում է 2 գործընթաց՝

  • գիտության զարգացում,
  • տեխնիկական առաջընթաց։

Գիտությունը՝ ԳՏԱ-ի շարժիչ ուժն է, իսկ տեխնիկական առաջընթացը, որպես երկրի տնտեսական մարտավարության իրականացման օղակ, բաժանվում է 2 գործընթացի՝ նոր տեխնիկայի մշակում, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի հիման վրա արտադրության վերակառուցում։

Գյուղատնտեսության մեջ այն ազդում է աշխատանքի արտադրողականության վրա՝ մեքենաների քանակի ավելացման, միավոր ժամանակում արտադրանքի արտադրության ծավալի աճին, ինչպես նաև նպաստում հասարակական աշխատանքի ծախսերի կրճատմանը, աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը։ Այստեղ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում՝ ախատանքի ձևերի ու պայմանների փոփոխությունը, դրա կազմակերպումը, աշխատուժի զարգացման մակարդակն ու դրա օգտագործման բնույթը և այլն։