«Էրիկ Կանտոնա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Ֆրանսիացի ֆուտբոլիստներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 43. | Տող 43. | ||
2004 թվականին Կանտոնան հայտարարեց «Ես հպարտ եմ, որ երկրպագուները դեռ երգում են իմ անունը, բայց վախենում եմ, որ վաղը նրանք կդադարեն։ Վախենում եմ, քանի որ սիրում եմ, իսկ ինչ սիրում ենք, վախենում ենք կորցնել»։ |
2004 թվականին Կանտոնան հայտարարեց «Ես հպարտ եմ, որ երկրպագուները դեռ երգում են իմ անունը, բայց վախենում եմ, որ վաղը նրանք կդադարեն։ Վախենում եմ, քանի որ սիրում եմ, իսկ ինչ սիրում ենք, վախենում ենք կորցնել»։ |
||
[[Կատեգորիա:Ֆրանսիացի ֆուտբոլիստներ]] |
14:27, 19 Նոյեմբերի 2014-ի տարբերակ
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ազգությունը | Ֆրանսիացի | ||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Մականուն | Թագավոր Էրիկ | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 24, 1966 (57 տարեկան) | ||
Ծննդավայր | Մարսել, Ֆրանսիա | ||
Հասակ | 188 սմ | ||
Քաշ | 86 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
1977-1980 1980-1981 1981-1982 |
Լե Կեյոլ Նիցցա Օսեր | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1982-1988 1982-1985 1985-1986 1988-1991 1989 1989-1990 1990 1991 1991-1992 1992-1997 |
Օսեր Օսեր Բ Մառտիգ Օլիմպիկ (Մարսել) Բորդո Մոնպելիե Օլիմպիկ Բ Նիմ Օլիմպիկ Լիդս Մանչեսթեր Յունայթեդ |
82(23) 64(50) 15(4) 40(13) 11(6) 33(10) 1(0) 16(2) 28(9) 143(64) | |
Ազգային հավաքական | |||
1987-1995 | Ֆրանսիա | 45(20) | |
Մարզչական կարիերա | |||
2005-20112011- | Ֆրանսիա(լողափնյա) Նյու Յորք Կոսմոս | ||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էրիկ Կանտոնա (ֆր.՝ Éric Daniel Pierre Cantona, 24 մայիսի, 1966, Մարսել), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Կենսագրություն
Էրիկ Դանիել Պիեր Կանտոնան ծնվել 1966 թվականի մայիսի 24-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Նա հայտնի ֆուտբոլիստ էր, խաղացել է հարձակվողի դիրքում։ Առավել հայտնի է իր մասնակցությամբ Ֆրասնիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Վերջինիս հետ արժանացել է Պրեմիեր Լիգայի չորս չեմպիոնական տիտղոսի։ Մինչև հիմա Յունայթեդի երկրպագուների կողմից համարվում է կենդանի լեգենդ, որոնք նրան տվել են «Էրիկ թագավոր» մականունը։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 1997թ, որից հետո սկսել է նկարահանվել կինոյում։ Նա նկարահանվել է «Եղիսաբեթ» ֆիլմում, որում կատարել է Ֆուաի դերը։ Հիմա աշխատում է, որպես սպորտային ղեկավար «Նյու Յորք Կոսմոս» ակումբում։ Նրան անգլիացի ռեժսիոր Քեն Լոուչը նրան է նվիրել «Էրիկին փնտրելիս» ֆիլմը։
Իր ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Օսերում», խաղացել է «Մարտինգ», «Նանտ», «Մարսել» և «Բորդո» թիմերում։ Եռամյա կարգապահական տուգանքից հետո որոշում է ավարտել կարիերան, սակայն Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Միշել Պլատինին, որը Կանտոնայի մոլի երկրպագուն է, համոզում է նրան շարունակել կարիերան։ Էրիկը որոշում է տողափոխվել Անգլիա։
Գալով Անգլիա, նա որոշ ժամանակ խաղում է «Լիդս» թիմում։ 1992թ նոյեմբերին տեղափոխվում է «Ման․Յունայթեդ» 1,2 միլիոն ֆունտով։ Առաջին խաղը անցկացրել է դեկտեմբերի 6-ին, որտեղ Յունայթեդը հաղթեց 2-1 հաշվով։ Նրա նորամուտը հաջող է ստացվում, որովհետև նա ոչ միայն գոլեր էր խփում, այլ ստեղծում գոլային պահեր։ Սակայն նրա տաղանդը չէր համնկնում նրա բնավորության հետ։ Լիդսի հետ խաղի ժամանակ նա թքում է երկրպագուներից մեկի վրա,որի համար տուգանվում է հազար ֆունտ։ Կարգապահական խնդիրները շարունակում էին նրան հետապնդել։ Մեկ մրցաշրջանի ընթացքում նա ստանում է չորս կարմիր քարտ։
Կարիիերան ավարտում է 1997 թվականին։ Այդ նորությունը ցնցում Յունայթեդի երկրպագուներին, որոնց համար նա կենդանի լեգենդ էր։
2004 թվականին Կանտոնան հայտարարեց «Ես հպարտ եմ, որ երկրպագուները դեռ երգում են իմ անունը, բայց վախենում եմ, որ վաղը նրանք կդադարեն։ Վախենում եմ, քանի որ սիրում եմ, իսկ ինչ սիրում ենք, վախենում ենք կորցնել»։