«Օձուն (գյուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 122. Տող 122.
{{Լոռու մարզ}}
{{Լոռու մարզ}}



== Աղբյուրներ ==
* [http://asbarez.com/arm/158512/ Լեւոն Էքմէքճեանի Աճիւնները Ֆրանսա Փոխադրել Կ՛արտօնուի]


[[Կատեգորիա:Բնակավայրեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Բնակավայրեր այբբենական կարգով]]

22:20, 13 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Գյուղ
Օձուն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ԳյուղապետԱրսեն Տիտանյան
Առաջին հիշատակում8-րդ դար
Մակերես53.13 կմ²
ԲԾՄ1125 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5311[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքodzun.am
Օձուն (գյուղ) (Հայաստան)##
Օձուն (գյուղ) (Հայաստան)

Օձուն, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 47 կմ հյուսիս-արևելք։ Տարածքը 53.13 կմ², բնակչությունը` 5812 մարդ։ Գյուղը գտնվում է Դեբեդ գետի ձախ կողմում՝ ծովի մակերևույթից 1125 մ բարձրության վրա։ Մատենագրական աղբյուրներում Օձունը հիշատակվում է սկսած 8-րդ դարից։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։

Պատմամշակութային կոթողներ

Գյուղի կենտրոնում են գտնվում Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցին (Խաչգունդ եկեղեցի), Օձունի տաճարը (6-7 դդ.), Սբ. Հովհաննես (Խաչգունդ) (717-728 թթ.) և Ծիրանավոր (Ծաղկեվանք) եկեղեցիները (5-7 դդ.), Հոռոմայրի վանական համալիրը (18 դ.), Օձունի կոթող-մահարձանը (5-6 դդ.)։

Բնակչություն

Օձունի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1907 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 691 2435 3370 4418 4566 4315 4951 4787 4777 4834 5055 5311

Օձուն գյուղը գտնվում է Լոռու մարզի Թումանյանի շրջանում, պատմական Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի հնագույն բնակավայրերից մեկն է։ Կարծիքներ կան, որ այն եղել է Գավառի կենտրոնը։ Գյուղի Օձուն անվանումը չունի հիմնավոր բացատրություն։ Ավանդույթի համաձայն` 1-ին դարում Թովմաս առաքյալը, գալով Օձուն, եկեղեցու տարածքում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Օձուն անունն էլ, ասում են, որ առաջացել է հենց «օծել» բառից։ Տարբեր մատենագիրների մոտ հանդիպում ենք նաև Ազուն, Օձուն, Ազու անվանումները։ Իսկ մինչև 1967 թ, գյուղը կոչվել է Ուզունլար, որը թուրքերեն՝ ուզուն-երկար և լար – ճանապարհ բառերից է առաջացել։ Գյուղը միջնադարում բավականին հայտնի է եղել շնորհիվ հայոց կաթողիկոս Հովհան Օձնեցի Իմաստասերի (717-728 թթ)։

Օձունի տարածքը հարուստ է պատմաճարտարապետական տարբեր հուշարձաններով՝ եկեղեցիներ, վանական համալիրներ, մատուռներ, կոթողներ, մահարձաններ, խաչքարեր, ժայռափոր անձավներ, հին բնակատեղիներ, ժողովրդական ճարտարապետության նմուշներ։ Քարայրներից հայտնաբերվել են բազմաթիվ հիշատակարաններ։ Գյուղի կենտրոնական մասում գտնվում են Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, կոթող-մահարձանը, միջնադարյան երկու գերեզմանոցներ (մեծաթիվ խաչքարերով և մահարձաններով), Ծիրանավոր-Խաղկավանք եկեղեցին և Հոռոմայրի վանքը։

Գյուղում գործում են երկու միջնակարգ դպրոց, երկու մանկապարտեզ, արվեստի դպրոց, հինգ գրադարան, հեռակա միջնակարգ և երաժշտական ութամյա դպրոցներ։ Լեռնային պայմաններն ու հարուստ բուսականությունը հնարավորություն են ստեղծել` զբաղվելու անասնապահությամբ, կարտոֆիլաբուծությամբ, բանջարաբուծությամբ, հացահատկի, կերային կուլտուրաների մշակությամբ ու պտղաբուծությամբ։ Գյուղը գազաֆիկացված է։ Գործում են սննդի կոմբինատը, հացի գործարանը, թռչնաբուծական–ինկուբատորային կայանը, շրջանային հրշեջկայանը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Լոռու մարզի մարդահաշիվ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 209» (PDF). Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.