«Արմեն Հախնազարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 44. Տող 44.
*[[Wikipedia:en:Vanak|Վանաք]]ի Սբ. Սարգիս եկեղեցի *[[Թեհրան]]ի Սբ. Գևորգ եկեղեցի
*[[Wikipedia:en:Vanak|Վանաք]]ի Սբ. Սարգիս եկեղեցի *[[Թեհրան]]ի Սբ. Գևորգ եկեղեցի
*[[Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ) | Դարաշամբի Սբ. Ստեփանոս վանք]]
*[[Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ) | Դարաշամբի Սբ. Ստեփանոս վանք]]
*[[Սուրբ Թադևոսի վանք | [[Արտազ]]ի Սբ. Թադեոս վանք]]
*[[Սուրբ Թադևոսի վանք | Արտազի Սբ. Թադեոս վանք]]
*[[Ծոր Ծոր | Ծոր Ծորի Սբ. Աստվածածին ]]ի վանք *[[Քարին տակ]]ի Սբ. Աստվածածին եկեղեցի
*[[Ծոր Ծոր | Ծոր Ծորի Սբ. Աստվածածին ]]ի վանք *[[Քարին տակ]]ի Սբ. Աստվածածին եկեղեցի
*[[Դադիվանք]] համալիրի տարբեր շինություններ *[[Տաթև (գյուղ) | Տաթև]] գյուղի եկեղեցի
*[[Դադիվանք]] համալիրի տարբեր շինություններ *[[Տաթև (գյուղ) | Տաթև]] գյուղի եկեղեցի

13:42, 13 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Արմեն Հովհաննեսի Հախնազարյան
Դիմանկար
Արմեն Հախնազարյանը
Ծնվել է5 մայիսի, 1941
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էԱախեն, փետրվարի 19, 2009(2009-02-19) (տարիքը 67)
Մահվան վայրԱախեն, Գերմանիա[1]
Քաղաքացիություն Գերմանիա և  Իրան
ՄասնագիտությունՃարտարապետ
Ծնողներհայր՝ Հովհաննես Հախնազարյան
 Armen Haghnazarian Վիքիպահեստում

Արմեն Հախնազարյան (5 մայիսի 1941, Թեհրան - 19 փետրվարի 2009, Աախեն), ճարտարապետության դոկտոր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր։

Կենսագրություն

Արմեն Հախնազարյան

Ագուլիսցի լեզվաբան, դոկտոր Հովհաննես Հախնազարյանի որդին է։

1959 թ. ավարտել է Թեհրանի Քուշեշ-Դավթյան դպրոցը, 1969-ին՝ Աախենի Հռենոս-Վեսֆալիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, իսկ 1973 թ.՝ քաղաքաշինության բաժինը` որպես Ճարտարապետության դոկտոր (Dr. Ing. Architekt-Planer)։

Ուսումնասիրական գործունեությունը սկսել է 1968 թ.՝ չափագրելով Արտազ գավառի Սուրբ Թադևոսի վանքը։

1970-ական թթ. իրագործել է դեպի Արևմտյան Հայաստան թվով վեց, յուրաքանչյուրը շուրջ երկամսյա տևողությամբ գիտարշավներ։

Ավելի ուշ զրկվելով գիտարշավներին անձամբ մասնակցելու հնարավորությունից` մինչև կյանքի ավարտը շարունակել է կազմակերպել գիտարշավներ դեպի Արևմտյան Հայաստան, Փոքր Հայք և Կիլիկիա։

1973 թ. ամուսնացել է ճարտարապետ Մարգրիթ Բունեմաննի (Margrit Bunemann) հետ և ունեցել է երկու դուստր՝ Թալին և Շահրիզ։

1974 թ. Թեհրանում հիմնադրել և ղեկավարել է «Մոնիտ» (Monit) ճարտարապետական ընկերությունը։

1982 թ. Աախենում պաշտոնապես հիմնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունը (2010 թ.-ից՝ հիմնադրամ), որը 1996 թ. գրանցվում է ԱՄՆ-ում, իսկ 1998 թ.՝ Հայաստանում։

1983 թ.-ից երկար տարիներ դասավանդել է Աախենի համալսարանի քաղաքաշինության ֆակուլտետում։

Վախճանվել է Աախենում, իսկ աճյունափոշին ամփոփվել է Աախենում և Արտաշավան (գյուղ)ի գերեզմանոցում։

Վերանորոգումներ











Հրատարակություններ

  • 1983-1989 թթ. “Armenian Architecture” մանրաժապավենների 7 հատորյակներ
  • Ակնարկ Հայկական ճարտարապետութեան, 1988 թ.
  • Documents of Armenian Architecture: Nor Djulfa. Venezia, 1992

Պարգևներ

Արմեն Հախնազարյան

Արտաքին հղումներ

  1. Deutsche Nationalbibliothek Record #133726762 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.