«Ադամ Սմիթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
վիքիֆիկացում
No edit summary
Տող 22. Տող 22.




Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով: Նա առաջ քաշեց «Անտեսանելի Ձեռքի» տեսությունը ([[invisible hand of the market]]), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով: Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները՝ ժողովուրդների հարստությունը: Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի:
Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով: Նա առաջ քաշեց «Անտեսանելի ձեռքի» տեսությունը ({{lang-en|invisible hand of the market}}), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով: Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները՝ ժողովուրդների հարստությունը: Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի:
Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը: Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա:
Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը: Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա:


== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
{{Reflist}}
{{Reflist}}



== Գրականություն ==
== Գրականություն ==

09:07, 13 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Ադամ Սմիթ

Ադամ Սմիթ (անգլ.՝ Adam Smith, հունիսի 16, 1723, Շոտլանդիա -հուլիսի 17, 1790), անգլիացի տնտեսագետ և փիլիսոփա։

Հեղինակել է «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» (1776) աշխատությունը։[1] Համարվում է ժամանակակից տնտեսագիտության տեսության հիմնադիրներից մեկը:

14 տարեկան հասակում ընդունվել է Գլազգոյի համալսարան, որտեղ երկու տարի ուսումնասիրել է փիլիսոփայություն, մաթեմատիկա, աստղագիտություն և հին լեզուներ, հատկապես հին հունարեն: Նրան միշտ համարել են տարօրինակ, բայց խելացի մարդ:

1740 - 1746 թթ. կատարելագործել է իր գիտելիքները է Օքսֆորդի համալսարանում: Սմիթի կարծիքով Օքսֆորդի համալսարանի դասախոսների մեթոդները հնացած էին և ցանկալի արդյունք չէին ապահովում ուսանողների համար, ինչի մասին նշված է նաև Սմիթի՝ «Ժողովրդների հարստության բնույթի ու պատճառների ուսումնասիրություն» աշխատության մեջ: Օսքֆորդի համալսարանում ուսանելու տարիներին, սակայն, Սմիթը դեռ հետաքրքրված չէր տնտեսագիտությամբ: Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ, ապա 1748 թ.-ից նշանակվել է դասախոս Էդինբուրգի համալսարանում, թեև սկզբնական շրջանում դասախոսությունները անգլիական գրականության վերաբերյալ էին, ապա իրավագիտության: 1751 թ.-ից Ա.Սմիթը դասավանդել է Գլազգոյի համալսարանում մի քանի առարկաներ՝ տրամաբանություն, էթիկա, ճարտասանություն, իրավագիտություն և տնտեսագիտություն:


1759 թ. հրատարակվեց նրա առաջին աշխատությունը՝ «Բարոյական զգացմունքների տեսություն» վերնագրով, որի նյութը հավաքված էր նրա դասախոսություններից: Աշխատանքում վերլուծված են վարքագծի բարոյական նորմերը, կանոնները, որոնք հասարակության մեջ ապահովում են սոցիալական կայունություն: Իր աշխատանքում հեղինակը քննադատել է եկեղեցական բարքերը, քանի որ դեմ էր մարդկանց մեջ վախ սերմանելուն հանդերձյալ կյանքի հանդեպ: Գլազգոյում Սմիթն ապրեց 12 տարի, ապա տեղափոխվեց Ֆրանսիա 1762 - 1764 թթ.:


1778 թ. Սմիթը նշանակվեց Շոտլանդիայի մաքսային հսկիչ Էդինբուրգում (4 այլ հսկիչների հետ միասին) 600 ֆունտ ստերլինգ աշխատավարձով, որը համարվում էր բավական մեծ հաստիք այդ ժամանակ: Իր եկամուտը մեծամասամբ օգտագործել է բարեգործական նպատակներով, իսկ մահվանից հետո միակ կուտակած հարստությունը հսկայական գրադարանն էր: Ա.Սմիթը մահացել է Էդինբուրգում 1790 թ. հուլիսի 17-ին աղիքային երկարատև հիվանդության պատճառով:


Սմիթի հիմնական գիտական գաղափարախոսություններից մեկը մարդուն դիտարկելն էր 3 տեսանկյունից՝ էթիկայի և բարոյականության, քաղաքացիական և պետական, ինչպես նաև տնտեսական:


Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով: Նա առաջ քաշեց «Անտեսանելի ձեռքի» տեսությունը (անգլ.՝ invisible hand of the market), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով: Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները՝ ժողովուրդների հարստությունը: Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի: Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը: Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա:

Աղբյուրներ

  1. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ էջ 465.

Գրականություն

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA