«Ոսկեգույն մեղվակեր»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տաքսոտուփ | name = Ոսկեգույն մեղվակեր | image file = Şahlûr-33.jpg | regnum = Կենդանիներ | phylum...»: |
No edit summary |
||
Տող 25. | Տող 25. | ||
== Արտաքին տեսք == |
== Արտաքին տեսք == |
||
Մարմնի երկարությունը 27-29 սմ է, թևերի բացվածքը՝ 44-49 սմ, կենդանի |
Մարմնի երկարությունը 27-29 սմ է, թևերի բացվածքը՝ 44-49 սմ, [[կենդանի]] [[զանգված]]ը՝ 41-68 գ: Փետրածածկը ցայտուն բազմերանգ է, կտուցը՝ ներքև կեռված, պոչը՝ երկար, կենտրոնական փետուրները՝ մյուսներից քիչ երկար: Հասունի կոկորդը դեղին է, մարմինը վերևից՝ դարչնագույն՝ շիկակարմիր ու դեղին նախշերով: Հետբնադրման շրջանում փետուրները կապույտ են՝ կանաչ ծայրերով: Երիտասարդի ուսափետուրները, թևավերևը կանաչ են: Պոչի դուրս ցցված հատվածը բացակայում է: |
||
== Տարածվախություն == |
== Տարածվախություն == |
13:20, 12 Նոյեմբերի 2014-ի տարբերակ
Ոսկեգույն մեղվակեր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Merops apiaster | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
|
Ոսկեգույն մեղվակեր, (լատին․՝ Merops apiaster), մեղվակերների ընտանիքի թռչուն:
Արտաքին տեսք
Մարմնի երկարությունը 27-29 սմ է, թևերի բացվածքը՝ 44-49 սմ, կենդանի զանգվածը՝ 41-68 գ: Փետրածածկը ցայտուն բազմերանգ է, կտուցը՝ ներքև կեռված, պոչը՝ երկար, կենտրոնական փետուրները՝ մյուսներից քիչ երկար: Հասունի կոկորդը դեղին է, մարմինը վերևից՝ դարչնագույն՝ շիկակարմիր ու դեղին նախշերով: Հետբնադրման շրջանում փետուրները կապույտ են՝ կանաչ ծայրերով: Երիտասարդի ուսափետուրները, թևավերևը կանաչ են: Պոչի դուրս ցցված հատվածը բացակայում է:
Տարածվախություն
Բնադրող-չվող է, տարածված: Երամային է: Թռիչքը ճարպիկ է՝ հանկարծակի պտույտներով, շրջադարձերով ու անկումներով: Բարձր թռչելիս դժվար տեսանելի է, սակայն լավ լսելի են նրա արձակած կարճատև ու նուրբ մռռոցները: Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում: Չուի ընթացքում լայնորեն տարածված է: Գարնանային վերադարձը՝ մայիսի 1-ին կեսի ընթացքում, առանձին դեպքերում՝ ապրիլի 2-րդ կեսին: Աշնանային չուին նախապատրաստվելիս (օգոստոսին) Ոսկեգույն մեղվակերների երամներ կարող են հայտնվել անտառային գոտում, մեծ քաղաքների ու գյուղերի երկնակամարում, հաճախ՝ էլեկտրալարերին թառած դադար առնելիս: Աշնանային ամենաձգձգված չուն՝ հոկտեմբերի 1-ին տասնօրյակում: Հանրաճանաչ է գեղեցիկ, ականջ շոյող սրնգային ձայներով:
Սննդառություն
Սնվում է միջատներով, առավելապես մեղուներով ու կրետներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում:
Բնադրում
Բնադրազույգերը կազմվում են մայիսի 2-րդ կեսից հունիսի 2-րդ տասնօրյակը: Բույնը փորվածք է (1-1,5 մ խոր.), կառուցում են էգը և արուն: Բնադրում է ավազոտ կամ կավոտ զառիթափերին: ՀՀ-ում բնադրումը հաստատված է մինչև 2500 մ բարձրություններում: Առաջին ձվերը բներում հայտնվում են հունիսի 1-ին տասնօրյակից մինչև ամսվա վերջը: Դնում է 26 մմ տրամագծով, սպիտակ 6-7 ձու: Թխսակալում են արուն և էգը՝ 20 օր: Աներեր թռչելու ունակ ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 30-րդ օրը:
Պատկերասրահ
-
Ոսկեգույն մեղվակեր մոլդովայի դրոշմանիշի վրա
-
Իգական (ձախից) սպասում է,արականն առաջարկել է իր զոհին.
-
Թռիչքը