«Հյուսիսային Ամերիկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 30. Տող 30.


== Օգտակար հանածոներ ==
== Օգտակար հանածոներ ==
Հյուսիսային Ամերիկայի ընդերքը հարուստ է բազմապիսի օգտակար հանածոներով։ Նստվածքային ապարների շերտերը հարուստ են նավթով, գազով, քարածխով, բոքսիդներով։ Քարածխի զգալի պաշարներ կան Ապալաչների արևմտյան և [[Մեծ Լճեր|Մեծ լճերի]] հարավային մասերում։ Նավթի և գազի հարուստ պաշարներ կան Միսիսիպիի դաշտավայրում, Կալիֆոռնիայում, Ալյասկայում, Մեքսիկայում։
Հյուսիսային Ամերիկայի ընդերքը հարուստ է բազմապիսի օգտակար հանածոներով։ Նստվածքային ապարների շերտերը հարուստ են [[նավթ]]ով, [[գազ]]ով, [[քարածուխ|քարածխով]], բոքսիդներով։ Քարածխի զգալի պաշարներ կան Ապալաչների արևմտյան և [[Մեծ Լճեր|Մեծ լճերի]] հարավային մասերում։ Նավթի և գազի հարուստ պաշարներ կան Միսիսիպիի դաշտավայրում, Կալիֆոռնիայում, Ալյասկայում, Մեքսիկայում։


Մետաղային օգտակար հանածոներից հայտանբերված են երկաթի խոշոր հանքավայրեր՝ Լաբրադոր թերակղզում, Մեծ լճերի շրջանում, Ապալաչներում և Կուբայի արևելքում։
Մետաղային օգտակար հանածոներից հայտանբերված են երկաթի խոշոր հանքավայրեր՝ Լաբրադոր թերակղզում, Մեծ լճերի շրջանում, Ապալաչներում և Կուբայի արևելքում։

13:51, 9 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Հյուսիսային Ամերիկան աշխարհի քարտեզին

Հյուսիսային Ամերիկա (անգլերեն՝ North America, ֆրանսերեն՝ Amérique du Nord, իսպաներեն՝ América del Norte), աշխարհի 6 մայրցամաքներից մեկն է։ Մեծությամբ երրորդ մայրցամաքն է՝ 24,2 մլն. կմ²։

Աշխարհագրական դիրք

Հյուսիսային Ամերիկան ամբողջովին գտնվում է արևմտյան և հյուսիսային կիսագնդերում։ Նրա հարավային մասը, կղզիների հետ միասին կոչվում է Կենտրոնական Ամերիկա։ Պանամայի նեղ պարանոցով միանում է Հարավային Ամերիկային։ 20-րդ դարի սկզբին այստեղ փորվել է Պանամայի նավարկելի ջրանցքը։ Հյուսիս-արևմուտքում Բերինգի նեղուցով (85 կմ) Հյուսիսային Ամերիկան բաժանվում է Եվրասիայից։

Հյուսիսային Ամերիկան տիեզերքից

Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերն են. հյուսիսում՝ Մերչիսոն (Բութիա թերակղզում, հս. լ. 71°50’), հարավում՝ Մարյատո (հս. լ. 7°05’), արևմուտքում՝ Արքայազն Ուելսի (արմ. երկ. 168°), արևելքում՝ Սենտ-Չարլզի (Լաբևադոր թերակղզում, 55°40’) հրվանդանները։

Ափագիծ

Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են Խաղաղ, Ատլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ջրերը։ Ափագիծը շատ է կտրատված, առավել շատ՝ հյուսիսում ու արևելքում։ Հյուսիսում գտնվևմ են Բաֆինի և Բոֆորտի ծովերը, Հուդզոնի ծոցը։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոշոր կղզին՝ Գրենլանդիան (2,2 մլն կմ²), Կանադական Արկտիկական խոշոր կղզեխումբը (Բանկս, Բիկտորիա, Մելվիլ, Պարի արշիպելագը, Էլսմիր, Սվերդրա կղզեխումբը, Դևոն, Արքայազն Ուելսի, Սեմերսետ, Բաֆինի Երկիր), Բութիա, Մելվիլ և Լաբրադոր թերակղզիները։ Արևելքից մայրցամաքի ափերը ողողում են Սուրբ Լավրենտիոս և Մեքսիկական ծոցերը, Սարգասյան և Կարիբյան ծովերը։ Այստեղ են գտնվում Նյուֆաունդլենդ, Բահամյան, Մեծ (Կուբա, Հաիթի, Յամայկա, Պուերտո Ռիկո) և Փոքր Անտիլյան կղզիները, Ֆլորիդա և Յակուտան թերակղզիները։

Արևմուտքում են գտնվում Բերինգի ծովը, Ալյասկա և Կալիֆոռնիայի ծոցերը, Ալեության, Ալեքսանդրի, Շարլոտա թագուհու և Հավայան կղզեխմբերը, Վանկուվեր կղզին, Ալյասկա և Կալիֆոռնիա թերակղզիները։

Հայտնի են Դևսի, Հուդզոնի, Սուրբ Լավրենտիոսի, Ֆլորիդայի, Յակուտանի, Բերինգի նեղուցները և Պանամայի ջրանցքը։

Արևելքում՝ Ֆանդի ծոցում դիտվել է աշխարհում մակընթացային ամենաբարձր ալիքը, այն հասել է 18 մետրի։

Պանամայի նավարկելի ջրանցքը

Մակերևույթ

Մայրցամաքի հիմքը կազմում է Հյուսիսամերիկյան հնագույն պլատֆորմը, որի հյուսիսային հատվածը նոր ժամանակներում (նեոգենում) կոտրատվել է, որի շնորհիվ առաջացել են Կանադական Արկտիկական կղզեխումբը և Գրենլանդիան։ Պլատֆորմի վրա ձևավորվել են ընդարձակ հարթավայրեր։ Հյուսիսում՝ Կանադական սարահարթն է, որից հարավ գտնվում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերը։ Վերջին երկուսը միասին հաճախ անվանում են Պրերիաների սարահարթ (տափաստանին Ամերիկայում անվանում են պրերիա)։ Հարավում գտնվում են Միսիսիպիի, Ֆլորիդայի և Մերձատլանտյան դաշտավայրերը։

Հյուսիսային Ամերիկայի արևմտյան մասով (Ալյասկայից մինչև Պանամա) տարածվում են Կորդիլերներ կոչվող երիտասարդ բարձր լեռները։ Կորդիլերների որոշ գագաթները հասնում են մինչև 6000 մ.-ի։ Այստեղ է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Մաք Քինլին, որի բարձրությունը հասնում է 6194 մ.-ի։ Կորդիլերների լեռնային համակարգը ձգվում է մի քանի զուգահեռ շղթաներով, որոնք տեղ-տեղ միմյանցից զգալիորեն հեռվանալով՝ գոյացնում են ընդարձակ սարահարթեր ու բարձրավանդակներ։ Այդպիսին են ԱՄՆ-ի տարածքում Ժայռոտ ու Առափնյա լեռների միջև ընկած Մեծ Ավազան սարահարթը և դրանից հարավ ընկած Մեքսիկական բարձրավանդակը։

Կորդիլերների համակարգում լեռնագոյացումը դեռ չի ավարտվել, դա են վկայում գործող հրաբուխները (Օրիսաբա, Պոպոկատեպետել) և հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերը։

Կորդիլերներում է նաև գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենացածր կետը՝ Մահվան հովիտը (- 85 մ.)։

Ատլանտյան օվկիանոսի ափերին գրեթե զուգահեռ ձգվում են Ապալաչյան հին, քայքայված լեռները։

Օգտակար հանածոներ

Հյուսիսային Ամերիկայի ընդերքը հարուստ է բազմապիսի օգտակար հանածոներով։ Նստվածքային ապարների շերտերը հարուստ են նավթով, գազով, քարածխով, բոքսիդներով։ Քարածխի զգալի պաշարներ կան Ապալաչների արևմտյան և Մեծ լճերի հարավային մասերում։ Նավթի և գազի հարուստ պաշարներ կան Միսիսիպիի դաշտավայրում, Կալիֆոռնիայում, Ալյասկայում, Մեքսիկայում։

Մետաղային օգտակար հանածոներից հայտանբերված են երկաթի խոշոր հանքավայրեր՝ Լաբրադոր թերակղզում, Մեծ լճերի շրջանում, Ապալաչներում և Կուբայի արևելքում։

Կորդիլերներում հայտաբերված են պղինձ, ուրան, ոսկի, արծաթ, նիկել, բազմամետաղների հանքաքարեր։
Գունավոր մետաղներիի մեծ պաշարներ կան Մեծ Լճերի շրջանում, Կանադայում, Ալյասկայում, Մեքսիկայում։

Ջրագրություն

Կլիմա

Այցելեք նաև