«Ածանցում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8. Տող 8.
**բարդածանցավոր (օրինակ` ''անկարգապահ-ություն):
**բարդածանցավոր (օրինակ` ''անկարգապահ-ություն):


Ածանցումը կարող է իրացվել մեկ ածանցով (մենածանցում) և մեկից ավելի ածանցներով (բազմածանցում), օրինակ` ''բան-ավոր, ամենա-համառ, աշխատ-անք-ային, գր-ական-ություն'': Երկրորդ դեպքում կարող է գոյանալ աստիճանակարգություն, համապատասխանաբար` մենածանց, երկածանց, եռածանց և այլ կարգերով, օրինակ` ''սկզբ+ունք - սկզբունք+ային - սկզբունքայն+ություն - ան+սկզբունքայնություն'': Առաջին աստիճանում ածանցող հիմքն է` ''սկզբ-'', երկրորդում` ''սկզբունք-'', երրորդում` ''սկզբունքայն-'', չորրորդում` ''-սկզբունքայնություն'': Դրանք համապատասխանաբար կոչվում են առաջնային հիմք, երկրորդային, երրորդային և այլն:
Ածանցումը կարող է իրացվել մեկ ածանցով (մենածանցում) և մեկից ավելի ածանցներով (բազմածանցում), օրինակ` ''բան-ավոր, ամենա-համառ, աշխատ-անք-ային, գր-ական-ություն'': Երկրորդ դեպքում կարող է գոյանալ աստիճանակարգություն, համապատասխանաբար` մենածանց, երկածանց, եռածանց և այլ կարգերով, օրինակ` ''սկզբ+ունք - սկզբունք+ային - սկզբունքայն+ություն - ան+սկզբունքայնություն'': Առաջին աստիճանում ածանցող հիմքն է` ''սկզբ-'', երկրորդում` ''սկզբունք-'', երրորդում` ''սկզբունքայն-'', չորրորդում` ''-սկզբունքայնություն'': Դրանք համապատասխանաբար կոչվում են առաջնային հիմք, երկրորդային, երրորդային և այլն: Առաջնային հիմքը կոչվում է նաև ''նախատիպ հիմք (նախահիմք, բացարձակ հիմք): Նշված բոլոր հիմքերն իրենց հերթին ածանցման տվյալ աստիճանում ածանցող հիմքեր են:


== Տես նաև ==
== Տես նաև ==

08:38, 7 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Ածանցում, բառակազմության եղանակ, երբ հիմնական ձևույթին, արմատին կամ բառին բառակազմական երկրորդական ձևույթ` ածանց, ավելացնելով` կազմվում է բառ (նոր բառ): Նախածանց ավելացնելու դեպքում այն կոչվում է նախածանցում (օրինակ` ան+վախ - անվախ), վերջածանցի դեպքում` վերջածանցում (օրինակ` համառ + ություն - համառություն), իսկ երբ ածանցը ներմուծվում է արմատի մեջ` միջածանցում (օրինակ` պ+լ+ոկել - պլոկել):

Բառի` մինչև ածանցն ընկած մասը (վերջածանցման դեպքում) և ածանցից հետո ընկած մասը (նախածանցման դեպքում) կոչվում է ածանցող կամ սերող հիմք: Վերջինս կարող է լինել`

  • պարզ, երբ ներկայանում է մեկ հիմնական ձևույթով (օրինակ` խնձոր-ենի, անկարգ, սիր-ելի և այլն),
  • բաղադրյալ, երբ իր կազմում ունի մեկից ավելի ձևույթներ, ընդ որում` բաղադրյալը կարող է լինել`
    • ածանցավոր (օրինակ` սկզբունք-ային, լուսավոր-ություն, գլխավորել),
    • բարդ (օրինակ` ան-կարգապահ, տպագր-ություն և այլն),
    • բարդածանցավոր (օրինակ` անկարգապահ-ություն):

Ածանցումը կարող է իրացվել մեկ ածանցով (մենածանցում) և մեկից ավելի ածանցներով (բազմածանցում), օրինակ` բան-ավոր, ամենա-համառ, աշխատ-անք-ային, գր-ական-ություն: Երկրորդ դեպքում կարող է գոյանալ աստիճանակարգություն, համապատասխանաբար` մենածանց, երկածանց, եռածանց և այլ կարգերով, օրինակ` սկզբ+ունք - սկզբունք+ային - սկզբունքայն+ություն - ան+սկզբունքայնություն: Առաջին աստիճանում ածանցող հիմքն է` սկզբ-, երկրորդում` սկզբունք-, երրորդում` սկզբունքայն-, չորրորդում` -սկզբունքայնություն: Դրանք համապատասխանաբար կոչվում են առաջնային հիմք, երկրորդային, երրորդային և այլն: Առաջնային հիմքը կոչվում է նաև նախատիպ հիմք (նախահիմք, բացարձակ հիմք): Նշված բոլոր հիմքերն իրենց հերթին ածանցման տվյալ աստիճանում ածանցող հիմքեր են:

Տես նաև

Աղբյուրներ