«Բազեներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 2. Տող 2.
| name = Բազեներ
| name = Բազեներ
| regnum = Կենդանիներ
| regnum = Կենդանիներ
| image file = Greater Kestrel Namibia.jpg
| image file = Brown falcon1444.jpg
| image title = Բազե
| image title = Բազե
| image descr = Բազե
| image descr = Բազե

09:35, 3 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Բազեներ (լատին․՝ Falco), գիշատիչների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է շուրջ 60 տեսակ։

Ընդհանուր բնութագիր

Փոքր և միջին մեծության թռչուններ են, արուն փոքր է էգից։ Վերին կտուցն ատամնանման ելուստով է, իսկ քթանցքերի կենտրոնում կա մաշկային թմբիկ։ Թևերը երկար են ու նեղ, պոչը՝ կարճ։ Փետուրները խիտ են, կոշտ։ Էգը և արուն միանման են գունավորված։ Ուժեղ են, ճարպիկ, թռչում են արագ։ Բույն չեն հյուսում, ձվերը (2–6 հատ, խայտաբղետ) դնում են գետնին, ժայռերի վրա կամ ուրիշ թռչունների բներում։ Թխսում է հիմնականում էգը։ Սնվում են փոքրիկ կաթնասուններով, թռչուններով, սողուններով, միջատներով, հազվադեպ՝ լեշերով։

Հայաստանում

Հայաստանի Հանրապետություն-ում կա բազեների 8 տեսակ. կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովյան բազե, սապսան, բալոբան, արտույտաբազե, սովորական հողմավար բազե և տափաստանային հողմավար բազե։

Նկարագիր

  • Սապսանը բնադրող չվող է։ Բնակվում է ժայռերում, հաճախ զբաղեցնում է ագռավների բները։ Զոհին որսում է հիմնականում թռիչքի ընթացքում։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
  • Բալոբանը շիկամոխրագույն է, նստակյաց, հանդիպում է լեռնատափաստաններում, մերձարևադարձային շրջաններում, ձմռանը՝ նաև Արարատյան դաշտում։ Ունի սուր ձայն։
  • Արտույտաբազեի գունավորումը խայտաբղետ է։ Տարածված է անտառային շրջաններում։
  • Աղավնաբազեն կարճ թևերով է, հանդիպում է բաց տարածություններում, կարելի է վարժեցնել տնային պայմաններում՝ որպես որսորդական թռչուն։
  • Կարմրաոտ բազեն չվող է, հազվագյուտ։ Բնակվում է բաց տարածքներում։ Զոհին փնտրում է՝ լարերին նստած, կամ օդում կանգի պահին նետվում է նրա վրա։ Համարվում է որսորդական թռչուն։ Ոչնչացնում է մանր կրծողներին։
  • Միջերկրածովյան բազեն բնադրող չվող է, հազվագյուտ։ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին։ Երգում է՝ երկար ժամանակ նույն տեղում նստած։ Բնակվում է գիհու կամ փշոտ թփուտների առկայությամբ ցածրադիր չոր լեռնալանջերին։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության, արհեստական թռչնաբներ ներգրավելու միջոցով հնարավոր է բարձրացնել համակեցության խտությունը։

Աղբյուրներ

  • Հայկական Հանրագիտարան