«Կառլո Կոլլոդի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «==Կենսագրություն== '''Կառլո Լորենցինի'''. առավելապես հայտնի է Կառլո Կոլլոդի գրական կեղծանվամբ, իտալա...»:
(Տարբերություն չկա)

07:11, 3 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Կենսագրություն

Կառլո Լորենցինի. առավելապես հայտնի է Կառլո Կոլլոդի գրական կեղծանվամբ, իտալացի մանկագիր է, հանրահայտ «Պինոկիոյի արկածները» հեքիաթի հեղինակը:

Ծնունդ

Կառլո Կոլլոդին ծնվել է 1826 Ֆլորենցիայում: 1848 և 1860 թվականների իտալական անկախության պատերազմների ժամանակ որպես կամավոր ծառայել է Տոսկանիայի բանակում: Նրա քաղաքական ակտիվ հետաքրքրությունները և հայացքները հետագայում տեղ են գտել նաև վաղ շրջանի գրական գործերում:

Մահ

Կառլո Կոլլոդին մահացել է 1890 թվականին Ֆլորենցիայում` անտեղյակ իր աշխատանքին սպասվող հետագա փառքի ու հաջողությունների մասին. փաստորեն Պինոկիոն շարունակում է իր սեփական կյանքը` անկախ հեղինակից: Կոլլոդին թաղված է Սան Մինիատոյում:

Ստեղծագործությունը

«Պինոկիոյի արկածները» գրվել է 1881-1882 թվականներից, բայց վերջնական տարբերակը որպես գիրք տպագրվել է 1883 թվականին: Թարգմանվել է ավելի քան 240 լեզուներով և համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ թարգմանված ու կարդացված ոչ կրոնական գիրքը աշխարհում: Թարգմանվել է հայերեն ևս, իսկ 2014 թվականին հրատարակվել է նաև «Զանգակ» հրատարակչության կողմից. Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի,Նկարազարդումները` Մանուելա Ադրեանիի: