«Իռլանդացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Իռլանդացիներ''', ազգ, Իռլանդիայի հիմնական բնակչությունը: Ապրում են Իռլանդական Հանրապետութ...»:
 
Տող 2. Տող 2.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Իռլանդացիներ]]
[[Կատեգորիա:Իռլանդիայի ազգեր]]
[[Կատեգորիա:ԱՄՆ-ի ազգեր]]

07:52, 2 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Իռլանդացիներ, ազգ, Իռլանդիայի հիմնական բնակչությունը: Ապրում են Իռլանդական Հանրապետությունում (2,9 մլն-ից ավելի, 1971), Մեծ Բրիտանիայում (գլխավորապես՝ Հյուսիսային Իռլանդիայում, 1,3 մլն): Զանգվածային արտագաղթերի հետևանքով, հատկապես XIX դարի կեսին, իռլանդացիների խոշոր խմբեր առաջացան ԱՄՆ-ում (մոտ 2 մլն), Կանադայում (160 հազարից ավելի), Ավստրալիայում և Օվկիանիայում (60 հազարից ավելի): Իռլանդացիների մեծ մասը խոսում է անգլերեն, Իռլանդական Հանրապետության բնակչության 1/4-ը և արտագաղթածների մի մասը՝ իռլանդերեն: Իռլանդացիները մեծ մասամբ կաթոլիկներ են: Իռլանդական ազգության հիմքը (ձևավորվել է X—XII դարերում) կազմել են մ. թ. ա. IV դարում Շոտլանդիայից թափանցած գելերի կելտական ցեղերը: Իռլանդական ազգը ձևավորվել է XVIII-XIX դարերում: 1921 թվականին, Իռլանդական Ազատ պետության ստեղծումից հետո իռլանդերենը, անգլերենին զուգահեռ, ճանաչվեց պետական լեզու:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։