«Ձու (սննդամթերք)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Սննդամթերք ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 34. Տող 34.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
{{Ծանցանկ}}
{{Վիքիբառարան}}

[[Կատեգորիա:Ձվամթերքներ]]
[[Կատեգորիա:Ձվամթերքներ]]

18:19, 28 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Հավի ձու (հավկիթ)
Հավկիթի երկայնակի կտրվածքի սխեման
1. Կեղև
2. Արտաքին մեմբրան
3. Ներքին մեմբրան
4. Կապող թելիկ
5. Դրսի ալբումին (սպիտակուց)
6. Միջին ալբումին (սպիտակուց)
7. Դեղնուցի մեմբրան
8. Միջնորդային սաղմ
9. Սաղմնային սկավառակ
10. Դեղին դեղնուց
11. Սպիտակ դեղնուց
12. Ներքին ալբումին (սպիտակուց)
13. Կապող թելիկ
14. Օդային խցիկ
15. Կեղև

Ձու, սեռական խոշոր բջիջ, որն ածում են թռչունների, սողունների, Երկկենցաղների և ձկների իգական ներկայացուցիչները։ Հազարավոր տարիներ օգտագործվել է մարդկության կողմից որպես անփոխարինելի կերակրատեսակ կամ հումք։[1]

Առավել լայն սպառում ունեն թռչուններ ձվերը, որոնց բաղադրամասերի հարաբերակցությունը կախված է դրանց տեսակից, ցեղից, տարիքից, կերակրումից, ձվի չափսերից և ձվադրման ժամկետից։ Ձվի երկայնական և ընդլայանական տրամագծերի հարաբերակցությունը տատանվում է 1,16-ից մինչև 1,67, որը կախված է թռչնի ցեղից, անհատական առանձնահատկություններից և մի շարք այլ գործոններից։

Ձվերի չափսերը և երանգավորումը պայմանավորված է տեսակով, ցեղով, տարիքով, կերակրման տեխնոլոգիայից։ Հավերի ձվերը կշռում են 45-75 գրամ, հնդկահավերինը` 70-100, սագերինը` 120-200, իսկ բադերինը` 70-100։

Եվրոպական թռչունների ցեղերի մեսամասնության ձուն ունի սպիտակ գույն։ Հավերի և հնդկահավերի մի քանի ցեղերի ձուն ունի բաց դեղնավուն կամ դարչնագույն երանգավորում։

Քիմիական բաղադրությունը կախված է թռչնի տեսակից, տարիքից, սնվածության աստիճանից, կերակրումից, ձվարկման ժամկետից և այլ գործոններից։

Հավի ձուն ստորաբաժանվում է երկու խմբերի` դիետիկ և ճաշարանային, որոնք միմյանցից տարբերվում են ձվի զանգվածով, որակով և պահելու տևողությամբ։[2]

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Քենեթ Ֆ. Քիփլ, «Շարժական տոն. սննդի գլոբալիզացիայի տասը հազարամյակները» (2007), էջ 22
  2. Յուրի Մարմարյան, «Անասնաբուծական մթերքների և հումքի ապրանքագիտություն» Երևան, 2002, էջ 88
Ընթերցե՛ք «ձու (սննդամթերք)» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։