«Եղունգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 27. Տող 27.
* Книпович Н. М., Ногти, когти и копыта // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
* Книпович Н. М., Ногти, когти и копыта // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.


[[Կատեգորիա:Մազածածկույթ]]
[[Կատեգորիա:Ծածկույթային համակարգ]]

09:26, 26 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Ձեռքի եղունգներ
Ոտքերի եղունգներ
Օրանգուտանի ձեռքի եղունգներ

Եղունգներ, եղջերային թիթեղներ (ճանկերին հոմոլոգ)[1], որոնք գտնվում են պրիմատների մեծամասնության վերին և ստորին վերջույթների մատների ծայրերի արտաքին մակերեսին։ Եղունգները համարվում են էպիդերմիսի ածանցյալներ։ Օնիխոլոգիան հատուկ գիտություն է,որը զբաղվում է եղուգների վիճակի դիագնոստիկայով[2]։

Եղունգների ֆունկցիաները

Եղունգների ֆունկցիան մատների ֆալանգների պաշտպանությունն է,որպեսզի չվնասվեն փափուկ հյուսվածքների նյարդային վերջավորությունները։ Օգնում են քորի ժամանակ և ապահովում են մատների ծայրերի կարծրությունը, տարբեր մանիպուլյացիաների ժամանակ։

Եղունգների կառուցվածքը

Եղունգների առջևի ծայրը ազատ է,իսկ հետին և կողմնային մասերը շրջապատված են մաշկային շերտով։ Մաշկային շերտի վերին մասը բարձրանում է եղունգի վրա ու կոչվուն է պրոքսիմալ մահիկ(կուտիկուլ),կատարում է պաշտպանական դեր,թույլ չի տալիս օտար մարմիններին և բակտերիաների թափանցել եղունգի աճման հատված։ Մահիկի ծայրում կան եղջերացած բջիջներ։ Տարբերում են եղունգի մարմին և արմատ։ Եղունգի արմատ է կոչվում պրոքսիմալ մահիկի տակ գտնվող հետին հատվածը։ Արմատի միայն մի փոքր հատվածն է դուրս մնում մահիկի տակից, այն սպիտակ կիսալուսնի տեսք ունի։ Եղունգի արմատը կոչվում է նաև մատրիցա։ Մատրիցան կազմված է էպիթելային բջիջներից և այստեղ տեղի է ունենում եղունգի ձևավորումը։ Այս բջիջների փշային շերտում կան օնիխոբլաստներ,որոնք ձևավորում են եղունգը և վերածվում են եղջերային թիթեղի։

Հիմնականում եղունգի թիթեղը կազմված է կերատինից, որը նաև մաշկում գտնվող սպիտակուց է։ Մազերը նույնպես առաջանում են կերատինից։ Մազերում և եզունգներում կերատինի ամրությունը պայմանավորված է նրանով, որ այս սպիտակուցի մոլեկուլում կա մեծ քանակությամբ ծծմբի ատոմներ։ Առաջացնելով մոլեկուլների միջև կապեր ծծումբը ապահովում է կերատինի կարծրությունը։ Ծծումբի քանակը (ավելի կոնկրետ ծծումբ պարունակող սպիտակուցի՝ցիստեինի ) պայմանավորված է նաև ժառանգական գործոններով։ Որոշ մարդկանց օրգանիզմում ցիստեինի պարունակությունը բարձր է,ինչն էլ դարձնում է եղունգները ավելի ամուր։ Կերատինի շերտերի արանքում կան ճարպի ու ջրի բարակ շերտեր։ Հենց այս շերտերն էլ ապահովում են եղունգի էլաստիկությունն ու փայլը։ Եղունգները կարող են կլանել ջուր և մեծացնել իրենց հաստությունը։ Դա է պատճառը ,որ ջրի հետ հաճախ շփվող մարդկանց եղունգները դառնում են ավելի փափուկ ու հաստ։ Բացի ծծումբից եղունգը պարունակում է նաև այլ միկրոտարրեր․ կալցիում, քրոմ,ֆոսֆոր, սելեն և ցինկ։ Սրանց բացակայությունը առաջացնում է եղունգի հիվանդագին վիճակ։

Եղունգների աճը

Եղունգները մազերից ավելի դանդաղ են աճում։ Շաբաթվա ընթացքում ձեռքի եղունգները աճում են մոտավորապես 1-2մմ,իսկ ոտքերինը՝ 0,25-1մմ։ Եղունգի ամբողջական թարմացումը տեղի է ունենում կես տարվա ընթացքում։ Հումորալ փոփոխությունները (հասունացման շրջան,մենստրուացիոն շրջան, հղիություն,գարնանային շրջան) ազդում են եղունգների աճի արագության վրա։ Աճի արագությունը նվազում է չափազանց խիստ սննդակարգի (ճարպերի, սպիտակուցների, վիտամինների ցածր պարունակություն)և արյան շրջանառության ու նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունների ժամանակ։

Հետաքրքիր փաստեր

  • Եղունգները աճում են ավելի արագ
    1. տղամարդկանցը կանանց համեմատությամբ
    2. ամռանը քան ձմռանը
    3. աշխատող ձեռքինը
  • Եղունգը ամբողջությամբ փոխվում է 5 ամսվա ընթացքում
  • Նորմայում եղունգը հարթ է,գույնը՝ բաց վարդագույն, ունի փայլ,հաստությունը 0,3մմ
  • Աշխատող ձեռքի եղունգները ավելի արագ են աճում,բայց այնքան էլ կոկիկ տեսք չունեն,ինչքան մյուս ձեռքինը։ Աջլիկների ձախ ձեռքի եղունգները կլինեն ավելի կոկիկ, քան աջինը։ Ձախլիկների մոտ ճիշտ հակառակը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Книпович Н. М., Ногти, когти и копыта // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.