«Ճռիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տաքսոտուփ | name = Ճռիկներ | image file = Snodgrass Gryllus assimilis.png | image title = | image descr = | regnum = Կենդանիներ | phylum = Հոդ...»:
 
հեռացվել է Կատեգորիա:Կենդանիներ ՀոթՔաթ գործիքով
Տող 39. Տող 39.
Ceuthophiluscricket.jpg
Ceuthophiluscricket.jpg
Camel Cricket dsc00387 Neda.jpg
Camel Cricket dsc00387 Neda.jpg
Grasshoppermacro.jpg
</gallery>
</gallery>

[[Կատեգորիա:Կենդանիներ]]

15:38, 25 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Ճռիկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Ընտանիք ՈՒղղաթև միջատներ
Լատիներեն անվանում
Grylloidea



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ճռիկներ, (լատին․՝ Grylloidea), ուղղաթև միջատների կարգի վերնա ընտանիք:


Ընդհանուր բնութագիր

Մարմինը գլանաձև է, երբեմն՝ գնդաձև, բեղիկները՝ սովորաբար մարմնից երկար: Որոշ տեսակների թևերը կարճացած են կամ անհետացած: Արուները վերնաթևերի վրա ունեն ձայնարձակ ապարատ, որի օգնությամբ գիշերները «երգում են»: Լսող, օրգաններն առջևի ոտքերի վրա Են: էգերը սովորաբար ունեն նիզակաձև ձվադիր, ձվադրում են հողում կամ բույսերի ցողուններին: Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ: Ձմեռում են և՝ թրթուրները, և՝ հասունները: Ստորգետնյա, գիշերային կենսակերպի միջատներ են, հանդիպում են ամենուր՝ դաշտերում, հողի ճեղքերում, քարերի տակ, տներում և այլն: Ամենակեր են: Գյուղատնտեսության մշակաբույսերին մեծ վնաս են պատճառում իշախառանչը և տափաստանային ճռիկը (Melanogryllus desertus): Վերջինս նախընտրում է առավել խոնավ, փխրուն հողով վայրերը, որտեղ հեշտությամբ ցերեկային ապաստան է գտնում թաքնվելու համար: Վնասում է տարեկանին, ծխախոտին, կաղամբին, կարտոֆիլին, սոխին, խաղողի վազին: Ուտում է բույսերի մատղաշ տերևները, բողբոջները և այլն:

Ձվադրում

Ձվադրում է հողի ճեղքերում՝ հունիսին: 14-18 օր անց ձվերից դուրս եկած թրթուրները թաքնվում են քարերի, հողակոշտերի, տերևների տակ կամ ճեղքերում: Ունի 5 հասակ, ձմեռում է թրթուրը՝ վերջին հասակում՝ քարերի, տերևների տակ:

Տեսակներ

Հայտնի է 2 հազար, ՀՀ-ում՝ 16 տեսակ:

Պատկերասրահ