«Էոզինոֆիլային գրանուլոցիտներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 8. Տող 8.


Գրականություն
Գրականություն

[[Կատեգորիա:Արյունաբանություն]]

02:53, 23 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Էոզինոֆիլային գրանուլոցիտներ(սեգմենտակորիզային էոզինոֆիլներ, էոզինոֆիլային լեյկոցիտներ)՝ արյան գրանուլոցիտար լեյկոցիտների տարատեսակ են և իմուն համակարգի բաղադրիչներից մեկը, որոնք պատասխանատու են բազմաբջջային պարազիտների և որոշ ինֆեկցիաների դեմ պայքարի համար: Պարարտ բջիջների հետ միասին նրանք կարգավորում են ալերգիաների հետ ասոցացված մի շարք պրոցեսներ:

Էոզինոֆիլները պերիֆերիկ արյան մեջ

Նրանց անվանումը պայմանավորված է այն փաստով, որ Ռոմանովսկու մեթոդով ներկման ժամանակ ինտենսիվորեն ներկվում է էոզին թթվային ներկով և չի ներկվում հիմնական ներկերով, ի տարբերություն բազոֆիլների(ներկվում են միայն հիմնային ներկերով) և նեյտրոֆիլների(կլանում են ներկերի երկու տեսակները): Էոզինոֆիլների մեկ այլ տարբերակիչ նշան է հանդիսանում երկբլթային կորիզը(նեյտրոֆիլների մոտ այն ունի 4-5 բիլթ, իսկ բազոֆիլների կորիզը սեգմենտավորված չէ): Էոզինոֆիլները ունակ են ակտիվ ամեոբանման շարժման, էքստրավազացիայի(անցում արյունատար անոթների պատերի սահմաններից դուրս)և քեմոտաքսիսի(գերազանցապես դեպի բորբոքման օջախի կամ վնասված հյուսվածքի ուղղությամբ շարժում): Էոզինոֆիլները, ինչպես և նեյտրոֆիլները, ունակ են ֆագոզիտոզի, բայց հանդիսանում են միկրոֆագեր, քանզի ի տարբերություն մակրոֆագերի, կարող են կլանել միայն համեմատաբար փոքր օտար մասնիկները կամ բջիջները: Սակայն այն չի հանդիսանում «դասական» մակրոֆագ, քանի որ ֆագոզիտոզը նրա հիմնական ֆունկցիան չէ: Նրանց հիմնական դերը Ig E սպոցիֆիկ Fc-ռեցեպտորների էքսպրեսիան է: Ֆիզիոլոգիորեն դա արտահայտվում է էոզինոֆիլների ոչ թե ֆագոցիտար, այլ հզոր ցիտոտոքսիկ հատկություններով, ինչպես նաև հակապարազիտար իմունիտետում նրանց ակտիվ մասնակցությամբ: Էոզինոֆիլները նաև ունակ են կլանել և կապել հիստամինը և ալերգիայի ու բորբոքման մի շարք այլ մեդիատորներ: Նրանք օժտված են նաև անհրաժեշտության դեպքում այդ նյութերը ձերբազատելու հատկությամբ, ինչպես բազոֆիլները: Այսինքն կարող են ունենալ ինչպես պրոալերգիկ, այնպես էլ պաշտպանական հակալերգիկ դեր: Առողջ մարդու լեյկոցիտների կազմում էոզինոֆիլները կազմում են 2-5%(1միկրոլիտրում հաշվվում է մոտ 120-350էոզինոֆիլ): Նրանց տոկոսային պարունակությունը մեծանում է ալերգիկ հիվանդությունների ժամանակ: Արյան մեջ էոզինոֆիլների քանակի ավելացումը կոչվում է էոզինոֆիլիա, իսկ նվազումը՝ էոզինոպենիա:[1]

Գրականություն
  1. ↑ Клиническая интерпретация лабораторных исследований под ред. проф. Белевитина А.Б., СпБ, 2006, стр 43