«Բակտրիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ
ավելացվեց Կատեգորիա:Բակտրիա ՀոթՔաթ գործիքով
Տող 6. Տող 6.


[[Կատեգորիա:Պատմական երկրներ]]
[[Կատեգորիա:Պատմական երկրներ]]
[[Կատեգորիա:Բակտրիա]]

04:11, 20 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Բակտրիա

Բակտրիա պատմական երկիր Ամուդարյա գետի միջին և վերին հոսանքներում։ Ընդգրկել է ներկայիս Ուզբեկստանի և Տաջիկստանի հարավային, Աֆղանստանի հյուսիսային շրջանները։ Մ.թ.ա 1-ին հազարամյակի 1-ին կեսին եղել է զարգացած երկրագործական մշակույթ ունեցող վաղ ստրկատիրական պետություն` Բակտրա կենտրոնով։ Մ.թ.ա. VI-IV դդ. իբրև առանձին կուսակալություն մտել է Աքեմենյան պետության մեջ։ Մինչև մ.թ.ա. III դ. կեսը ենթարկվել է հունա-մակեդոնական տիրապետությանը։ Մ.թ.ա. մոտ 250-ին եպարքոս Դիոդոտոս I-ն, օգտվելով Սելևկյան պետության թուլացումից, Բակտրիան հռչակել է անկախ թագավորություն, որտեղ իշխել են հելլենները և տեղացի հելլենացած վերնախավերը։ Դիոդոտոս թագավորը և հաջորդները նվաճել են Սողդը, Մարզիանան։ Մ.թ.ա. մոտ 175-ին Հունա-Բակտրիական այդ թագավորության զգալի մասն առանձնացել է` կազմելով Հունա-Հնդկական թագավորություն։ Մ.թ.ա. 140-130-ին, միջինասիական ժողովուրդնորի հակահունական շարժումների, ինչպես նաև թոխարների և վաչկատուն այլ ցեղերի ներխուժումների պատճառով Բակտրիայի թագավորությունը վերացել է, և նրա տարածքում առաջացել է Քուշանական թագավորությունը։ Հունա-Բակտրիական քագավորության ժամանակ ավելի են խորացել ստրկատիրական հարաբերությունները, զարգացել քաղաքներն ու արհեստները։ Միջազգային առևտրական ճանապարհներով սերտ կապեն ունեցել Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Հայաստանի հետ։ Բակտրիայից պեղված նյութերը կրում են հունական մշակույթի ազդեցություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։