«Զաքարիա Փալիաշվիլի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
ավելացվեց Կատեգորիա:Թբիլիսի քաղաքում մահացածներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 45. | Տող 45. | ||
[[Կատեգորիա:1933 մահեր]] |
[[Կատեգորիա:1933 մահեր]] |
||
[[Կատեգորիա:Քութայիս քաղաքում ծնվածներ]] |
[[Կատեգորիա:Քութայիս քաղաքում ծնվածներ]] |
||
[[Կատեգորիա:Թբիլիսի քաղաքում մահացածներ]] |
07:34, 19 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ
Զաքարե Փավլիաշվիլի | |
---|---|
Պատկեր:Paliashvili by jafaridze.jpeg Զաքարե Փավլիաշվուլու պատկերով նամականիշ | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | վրաց.՝ ზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი |
Ի ծնե անուն | ზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი |
Ծնվել է | օգոստոսի 16, 1871 Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Վրաստան, ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1933 Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թիֆլիս |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Zacharia Paliashvili Վիքիպահեստում |
Զաքարե Պետրի Փալիաշվիլի, (վր.` ზაქარია პეტრეს ძე ფალიაშვილი), (1871, Քութայիս - 1933, Թիֆլիս), Վրաստանի ժողովրդական արտիստ, վրացական դասական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչ, վրացական ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից:
Վաղ կյանքը
Զաքարե Փալիաշվիլին 8 տարեկանից երգել է եկեղեցում: Երաժշտական կրթությունն ստացել է կաթոլիկական եկեղեցու դպրոցում, որտեղ սովորել է երգեցողություն և երգեհոն նվագել: Դաշնամուրի դասեր է առել Ֆելիքս Միզանդարիից: 1895-1899 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, 1900-1903 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայում: 1905 թվականին Փալիաշվիլին մասնակցել է Թիֆլիսում Վրացական ֆիլհարմոնիկ ընկերության հիմնադրմանը, 1908-1917 թվականներին ղեկավարել է իր ստեղծած երգչախումբը, նվագախումբը, երաժշտական դպրոցը, 1919 թվականից Թիֆլիսի կոնսերվատորիայի պրոֆեսոր էր, 1919, 1923, 1929-1932 թվականներին՝ տնօրենը:
Բուն կյանքը
Փալիաշվիլու առաջին՝ «Աբեսալոմ և Էթերի» ողբերգաէպիկական օպերան (լիբրետոյի հիմքը «Էթերիանի» էպոսն է) համազգային երևույթ էր, իսկ «Դաիսի» քնարադրամատիկական և «Լատավրա» հերոսական օպերաները վրացական երաժշտության մեջ նոր դարաշրջանի հիմքն են: Փալիաշվիլին իր օպերաներում ընդհանրացրել է ժողովրդական բանահյուսության ազգագրական տարբեր ճյուղերի ոճական առանձնահատկությունները և ստեղծել միասնական համազգային երաժշտական լեզու, որը դարձել է վրացական դասական երաժշտության հիմքը:
Փալիաշվիլին գրել է մի շարք ռոմանսներ, խմբերգային ստեղծագործություններ, «Վրացական սյուիտը»՝ նվագախմբի համար, «Հանդիսավոր կանտատը», մշակել է վրացական պատարագը (երգչախմբի համար) և ժողովրդական երգեր: Հավաքել և գրառել է շուրջ 300 ժողովրդական երգեր, որոնցից 40-ը հրատարակել է «Վրացական երգերի ժողովածուում» (1910 թվական):
Զաքարե Փալիաշվիլու պատվին
1937 թվականին Փալիաշվիլու անունով կոչվել է Վրաստանի օպերայի և բալետի թատրոնը, 1971 թվականին Փալիաշվիլու պատկերով թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ, սահմանվել է Վրաստանի պետական մրցանակ, Թբիլիսիում և Քութայիսում գործում են նրա տուն-թանգարանները: Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է «Դաիսի» օպերան (1943 և 1985 թվականներին):
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- ↑ 1,0 1,1 Палиашвили Захарий Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.