«Առնո Բաբաջանյանի հուշարձան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 38. Տող 38.


[[Կատեգորիա:Երևանի հուշարձաններ]]
[[Կատեգորիա:Երևանի հուշարձաններ]]
[[Կատեգորիա:Հայաստանի հուշարձաններ]]
[[Կատեգորիա:Դավիթ Բեջանյանի քանդակներ]]
[[Կատեգորիա:Դավիթ Բեջանյանի քանդակներ]]

15:28, 18 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Առնո Բաբաջանյանի հուշարձան

Առնո Բաբաջանյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Կարապի լճի մոտ
Բարձրություն 2,8 մ
Քանդակագործ(ներ) Դավիթ Բեջանյան
Ճարտարապետ(ներ) Լևոն Իգիթյան
Նյութ բրոնզ, գրանիտ
Շինարարության սկիզբ 2003
Շինարարության ավարտ հուլիսի 4, 2003
Ներկա վիճակ կանգուն


Առնո Բաբաջանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։

Հեղինակներ

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 2,8 մետր է։

Պատմություն

Հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ որոշվեց Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, տեղադրել նրա հուշարձանը։ Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի հուլիսի 4-ին։ Ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ալիս Ադամյանը։ Հուշարձանի հովանավորն է Ռուբեն Հայրապետյանը[1]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՔԱՐԵ ՎԿԱՆԵՐԸ. Առնո Բաբաջանյան (վերցված է Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9 գրքից)