«Նիկոլայ Բերդյաև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1874 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 50. Տող 50.
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ռուս փիլիսոփաներ]]
[[Կատեգորիա:Ռուս փիլիսոփաներ]]
[[Կատեգորիա:1874 ծնունդներ]]

07:03, 18 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Նիկոլայ Ալեքսանդրի Բերդյաև
ռուս.՝ Николай Александрович Бердяев և ուկրաիներեն՝ Микола Олександрович Бердяєв
Պատկեր:Berdyaev2.jpg
Ծնվել էմարտի 6 (18), 1874[1][2] Կիև, Ռուսական կայսրություն[3][4][5]
Մահացել էմարտի 24, 1948(1948-03-24)[3][5][6][…] (74 տարեկան) Կլամար[3][5]
ԳերեզմանClamart Communal Cemetery
Բնակության վայր(եր)Կիև, Սանկտ Պետերբուրգ, Բեռլին, Մոսկվա, Փարիզ և Կլամար
Քաղաքացիություն Ֆրանսիա,  Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ,  Ռուսական հանրապետություն,  ՌԽՖՍՀ և  Վայմարյան Հանրապետություն
Դավանանքուղղափառություն
ՈւղղությունRussian religious philosophy?, էքզիստենցիալիզմ և personalism?
Մասնագիտությունփիլիսոփա, հրապարակախոս, համալսարանի դասախոս և աստվածաբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, փիլիսոփայական մարդաբանություն, Գոյաբանություն, կրոնի փիլիսոփայություն, բարոյագիտություն և քաղաքական փիլիսոփայություն
ԱնդամակցությունRussian Student Christian Movement? և Moscow Religious and Philosophical Society?
Ալմա մատերՇևչենկոյի անվան համալսարան
Գիտական աստիճանաստվածաբանության դոկտոր և պատվավոր դոկտոր (1947)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[7][8][8]
Ազդվել էՅակոբ Բյոմե[9], Իմանուիլ Կանտ[9], Ֆրիդրիխ Շելինգ[9], Արթուր Շոպենհաուեր[9], Ֆրիդրիխ Նիցշե[9], Ֆեոդոր Դոստոևսկի[9], Լև Տոլստոյ[9], Նիկոլայ Ֆյոդորով[9], Վլադիմիր Սոլովյով[9], Սերգեյ Բուլգակով[9], Կոնստանտին Լեոնտև, Սյորեն Կիերկեգոր, Ալեքսեյ Խոմյակով և Franz Xaver von Baader?
ԿուսակցությունUnion of Liberation?
Ամուսին(ներ)Lydia Yudifovna Berdyaev?
ՀայրAlexandre Michailovitch Berdiaev?
ՄայրAlina Sergeevna Kudasheva?
 Nikolai Berdyaev Վիքիպահեստում

Նիկոլայ Ալեքսանդրի Բերդյաև (Մարտի 6(8),1874, Կիև-Մարտի 23,1948 Կլամար), ռուս փիլիսոփա, սոցիոլոգ, ինքնատիպ քաղաքական մտածող:

Կյանքը

Բերդյաևն անցում է կատարել մարքսիզմից իդեալիզմի, ապա՝ ուղղափաոության: Նա փորձել է համակցել սոցիալիզմի գաղափարը քրիստոնեության բացարձակ ճշմարտության հետ: 1917 թվականի հոկաեմբերյան հեղաշրջման ժամանակ Բերդյաևը գրավում է հակաբոլշևիկյան դիրք և վտարվում Ռուսաստանից: Բերդյաևը քաղաքական փիլիսոփայության կենտրոնական, «հավերժական հարցերն են» անձն ու ազատությունը, մարդն ու պետությունը: Ըստ նրա, ազատությունը, անձի իրավունքները՝ կյանքի հիմնարար արժեքներն են և տրված են ի վերուստ: Այս բացարձակ գաղափարները արտամարդկային և արտապատմական (կրոնական) բնույթ ունեն: Մարդուց վեր է միայն Աստված: Միայն քրիստոնեական արժեքները կարող են երաշխավորել անձի իրական ազատությունը: Բերդյաևի կարծիքով, պետության առաջացումն անհնար է բացատրել ռացիոնալիստական պատճառներով, քանի որ այն իռացիոնալիստական, խորհրդապաշտական հիմք ունի: Այս առումով նա մերժում է Ժան Ժակ Ռուսոյի հասարակական դաշինքի տեսությունը: Ըստ Բերդյաևի, այդ տեսությունում հասարակությունն ու պետությունը զրկված են օրգանական ամբողջականությունից, իսկ մարդը՝ օրգանական անհատականությունից:


Բերդյանի կարծիքը պետության մասին

Նիկոլայ Բերդյաև, 1912

Պետությունը գործում է մեղսավոր աշխարհում և այդ պատճառով սերտորեն առնչվում է չարիքին: Ինքնին պետությունը՝ սահմանված ի վերուստ, չարիք չէ, բայց կարող է դառնալ չարիք, եթե հերքվի կամ մոռացության տրվի նրա կրոնական հիմքը: «Կեսարի թագավորության» և «Աստվածային թագավորության» տարբերությունների հաղթահարումը տանում է դեպի կամ պետության աստվածացում, բացարձակացում, կամ դրա նույն ականացում հասարակության հետ: Առաջին դեպքում անխուսափելիորեն ծնվում է ոչնչով չսահմանափակված բռնապետություն, երկրորդ դեպքում՝ հասարակության անսահմանափակ իշխանություն անձի նկատմամբ: Բերդյաևի կարծիքով, «պետությունը պետք է լինի ուժեղ, բայց պետք է իմանա իր սահմանները», որոնք հաստատում է քրիստոնեությանը:

Միայն սահմանափակ պետությունը կարող է կարգավորել մարդկանց արտաքին հարաբերությունները, միայն այդպես ընկալված պետությունն է ապահովում անհատի ազատությունն ու անկախությունը: Բանն այն է, որ ըստ Բերդյաևի, քաղաքացիական հասարակությունն անսահմանափակ է իր ոտնձգություններում, «պատրաստ է կլանել մարդուն ամբողջությամբ, մյուս կողմից՝ պետությունը փրկում է մարդուն անձը կլանող կոլեկտիվիզմից»: Այստեղ նշմարվում է մարդու համար փրկարար պետական գործոնի գերակայության գաղափարը:

Բերդյաևի հայեցակարգը հոգևոր կյանքի մասին

Քաղաքական առումով ևս կարևոր նշանակություն ունի Բերդյաևի հայեցակարգը հոգևոր ազատության մասին: «Ազատ էակներին վայել չէ ամեն ինչում միշտ մեղադրել արտաքին ուժերը և նրանց մեղքով իրենց արդարացնել... Մենք կազատագրվենք արտաքին լծից միայն այն դեպքում, երբ կազատագրվենք ներքին ստրկությունից, այսինքն՝ կստանձնենք պատասխանատվություն»: Իսկ մարդու ներքին, հոզևոր ազատությունը էապես կախված է այն բանից, թե ինչպես է ընկալվում պատմությունը, «Ոգով ազատ է նա, ով դադարել է ընկալել պատմությունը իբրև արտաքուստ թելադրված, և սկսել է ընկալել պատմությունը իբրև հոգևոր իրականության ներքին իրողություն, իբրև իր սեփական ազատությունը»:

Բերդյաևի սոցիալ-քաղաքական հայացքները

Բերդյաևի սոցիալ-քաղաքական հայացքները ազատ են ծայրահեղություններից: Այսպես, ռուսական կոմունիզմի հիմնական աղբյուրը համարելով ռուսական ազգային բնավորությունը և չընդունելով կոմունիզմը, նա երբեք ռազմական ընդդիմության մեջ չէր բոլշևիկյան Ռուսաստանին, քննադատելով ամբողջատիրությունը՝ ցանկանում էր ժողովրդավարական կարգերի հաստատում Ռուսաստանում, իսկ ժողովրդին՝ ազատություններ և իրավունքներ:

Պատկերասրահ

Նիկոլայ Ալեքսանդրի Բերդյաևի գերեզմանը Ֆրանսիայի Կլամար գերեզմանատանը
Սուրբ Զատիկի տոնին, 2013 թ.

Հիմնական երկերն են

  • «Կրոնական նոր գիտակցությունը և հասարակայնությունը» (1907),
  • «Անհավասարության փիլիսոփայությունը» (1923),
  • «Ռուսական գաղափարը» (1946):

Աղբյուրներ

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002թ, Москва
  1. Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. parish register
  3. 3,0 3,1 3,2 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 9.
  4. различные авторы Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. ПетрушевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1907.
  5. 5,0 5,1 5,2 Бердяев Николай Александрович (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. 8,0 8,1 CONOR.Sl
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 Collinson D. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers — 1996. — ISBN 978-0-415-06043-1