«Գոռ Վերբինսկի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1964 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 80. Տող 80.
[[Կատեգորիա:Ամերիկացի կինոռեժիսորներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի կինոռեժիսորներ]]
[[Կատեգորիա:1964 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1964 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Մարտի 16 ծնունդներ]]

13:04, 16 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Գոռ Վերբինսկի
Ծնվել էմարտի 16, 1964 (60 տարեկան)
ԾննդավայրՕք Ռիջ, Թենեսի, ԱՄՆ
ԿրթությունUCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և La Jolla High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Գործունեության տարիներ1996-այժմ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, երաժիշտ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Ոճ(եր)Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային
Պարգևներ
IMDbID nm0893659

Գրեգոր «Գոռ» Վերբինսկի (ծնվել է 1964 թ.-ի մարտի 16-ին) Ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։

Կենսագրություն

Գոռ Վերբինսկին ծնվել է 1964 թվականի մարտի 16-ին Թենեսի նահանգի Օք Ռիջ քաղաքում։ 1987-ին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը։ Ռեժիսորի կարերան սկսել է՝ նկարահանելով տեսահոլովակներ։ Նկարահանած հոլովակների համար արժանացել է մի շարք մրցանակների։ Նրա «հաճախորդների» թվում են եղել «Նայք», «Բուդվայզեր», «Կոկա-Կոլա», «7 Ապ», «Քենոն», «Յունայթեդ Աէրլայնս» ընկերությունները։

Կարիերա

1997-ին Գոռը նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Մկան որս»-ը, որը հոլիվուդյան պրոդյուսերներին նկատել տվեց Վերբինսկուն։ 4 տարի անց, 2001 թվականին, նա նկարահանեց «Մեքսիկացին» ֆիլմը, որում հանդես եկան այնպիսի հոլիվուդյան գերաստղեր, ինչպիսիք են՝ Բրեդ Փիթն ու Ջուլիա Ռոբերտսը։ 2002-ին, Վերբինսկին փորձեց իր ուժերը ավելի լուրջ ժանրում՝ նկարահանելով «Զանգ» ֆիլմը՝ Նաոմի Ուոթսի գլխավոր դերակատարմամբ։ 2003-ին, հոլիվուդյան ամենահաջողակ պրոդյուսերներից մեկը, Ջերի Բրուկհայմերը Վերբինսկուն կցեց իր մեծաբյուջետ և շատ լուրջ պրոեկտին, որի անունն է «Կարիբյան ծովի ծովահենները»։ Երևի հենց ինքը՝ Ջերին չէր պատկերացնում, որ ֆիլմաշարը կունենա անհավանական կոմերցիոն հաջողություն։ Նույն թվականին նկարահանվեց ֆիլմաշարի առաջին մասը՝ «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը»։ Ֆիլմի բյուջեն կազմեց 140 մլն դոլար, հասույթը կազմեց ավել քան 654 մլն դոլար։ Ֆիլմը սիրվեց ոչ միայն հանդիսատեսի, այլև կինոքննադատների կողմից, և արժանացավ բավականին բարձր վարկանիշի։ Այսպիսի հաջողությունը ստիպեց ստեղծողներին ֆիլմին շարունակություն տալ։ Հաշվի առնելով սցենարիստներ՝ Տեդ Էլլիոթի, Թերրի Ռոսիոի ու Ստյուարտ Բիտիի վառ երևակայությունը, Ջերի Բրուկհայմերի ոգևորությունը, ցանկությունն ու Գոռ Վերբինսկու պատրաստակամությունը, դրան գումարած նաև «Դիսնեյի» շահագրգռվածությունը, ֆրանշիզի երկրորդ մասի ստեղծումը դարձավ միայն ժամանակի խնդիր։ 2006-ին սկսվեցին երկրորդ մասի նկարահանումները, որն անվանվեց՝ «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը»։

Այս մեկն իր շահույթով ու հաջողությամբ շրջանցեց առաջին մասին, վարձույթում հավաքելով ավել քան 1 մլրդ․ դոլար։ Այս ֆիլմը նույնպես սիրվեց հանդիսատեսի ու կինոքննադատների կողմից, և նույնպես ստացավ բարձր վարկանիշ։ Ժամանակի սղության պատճառով երկրորդ մասի նկարահանմանը զուգահեռ նկարահանվում է նաև ֆրանշիզի 3-րդ մասը՝ «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին»։ Այս ֆիլմն իր 300 մլն, դոլար բյուջեով հանդիսացավ որպես կինոյի պատմության ամենաթանկ ֆիլմը։ Վերբինսկուն վստահվեց կինոմատոգրաֆի ամենամեծ բյուջեն, և նա արդարացրեց իրեն։ Երրորդ մասի հասույթը գերազանցեց 963 մլն․ դոլարը։ «Ծովահենների պրոեկտում» սա եղավ Վերբինսկու վերջին ֆիլմը։ Ֆիլմաշարի հաջորդ մասը վստահվեց Ռոբ Մարշալին։ Սաակայն չավարտվեց իր, դիսնեյի, և հետևաբար նաև Ջերի Բրուկհայմերի միջև համագործակցությունը։ Նրանց կողմից պլանավորվեց ևս մեկ, շատ մեծ պրոեկտ, որին մասնակցեց ծովահեններին մասնակցած գրեթե ողջ անձնակազմը։ «Միայնակ Ռենջերի» նկարահանումները սկսվեցին 2012-ին։ «Դիսնեյը» ֆիլմի համար հատկացրել էր 215 մլն․ դոլար, և կրկին մեծ հաջողության հույսեր ուներ։ Ֆիլմի նկարահանումները տեղի ունեցան ամենաբարձր մակարդակի վրա։ Սակայն, ֆիլմը չունեցավ հաջողության, կամ այլ կերպ ասած՝ պրոեկտը տապալվեց։ Վարձույթում մինչ օրս հավաքել է ընդամենը 260 մլն․ դոլար, ինչը, նման բյուջեյի և կատարված աշխատանքի համեմատ, շատ քիչ հասույթ է։ Ֆիլմի մասին հակասական կարծիքներ հայտնեցին հանդիսատեսներն ու լրագրողները, բայց նունն էր կինոքննադատների կարծիքը, նրանց դուր չէր եկել ֆիլմը, և նրանց կողմից ստացավ բավականին ցածր վարկանիշ։ Սա Վերբինսկու առայժմ վերջին ֆիլմն է։ Նոր պրոեկտների մասին առայժմ խոսքեր չեն գնում։

Գոռ Վերբինսկին 2011թ․ նկարահանել է «Ռանգո» մուլտֆիլմը, որը միջին գնահատականի արժանացավ կինոքննադատների ու հանդիսատեսի կողմից։ 2012 թվականի «Օսկարի 84-րդ մրցանակաբաշխության» ժամանակ «Ռանգոն» ստացավ Օսկար, որպես լավագույն անիմացիոն ֆիլմ։ Դա Վերբինսկու առաջին և, առայժմ միակ Օսկարն է։

Ֆիլմագրություն

Ռեժիսուրա

Թիվ Ֆիլմի անուն
1996 Ռիտուալ (կարճամետրաժ)
1997 Մկան Որս
2001 Մեքսիկացին
2002 Զանգը
2003 Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը
2005 Օթերևութաբանը
2006 Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը
2007 Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին
2011 Ռանգո
2013 Միայնակ Ռենջերը

Պրոդյուսեր

Թիվ Ֆիլմի անուն
2011 Ռանգո
2013 Ուոլթեր Միթթիի Անհավանական Կյանքը
2013 Միայնակ Ռենջերը