«Վահրամ Պահլավունի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (8), ` → ՝ (3), → (2) oգտվելով ԱՎԲ
ավելացվեց Կատեգորիա:Պահլավունիներ ՀոթՔաթ գործիքով
Տող 9. Տող 9.
* Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմանությունը՝ Վ.Ա. Գևորգյանի, Երևան, 1971։
* Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմանությունը՝ Վ.Ա. Գևորգյանի, Երևան, 1971։
{{Hist-stub}}
{{Hist-stub}}

[[Կատեգորիա:Պահլավունիներ]]

21:39, 15 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Պատկեր:DSCN0116.jpg
Վահրամ Պահլավունու գերեզմանը Մարմաշենի վանքում

Վահրամ Պահլավունի (967-1045 կամ 1046), հայ զորավար, Պահլավունիների նախարարական տոհմի ներկայացուցիչ, Գրիգոր Համզայի որդին և Գրիգոր Մագիստրոսի հորեղբայրը։ Ուներ անթիպատ պատրիկի և իշխանաց իշխանի պատվաստիճան և հանդիսանում էր հայոց զորքերի սպարապետը։ Նշանավոր Մարմաշենի վանքային համալիրի և Ամբերդի եկեղեցու շինողն է։

Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի մահից հետո ղեկավարել է պայքարը Անին ուժով գրավել ցանկացող բյուզանդական բանակների դեմ, կազմակերպել է Աշոտի որդի՝ Գագիկ Բ-ին Բագրատունյաց գահի վրա հաստատելը, դեմ է եղել երիտասարդ արքայի Բյուզանդիա մեկնելուն։ Անին Բյուզանդիայի կողմից նվաճվելուց հետո (1045թ.) ութսունամյա զորավարը զենքը ձեռքին դարձյալ կռվել է հայրենի երկիրը ավերող մի այլ թշնամու՝ Դվինի էմիր Աբու-լ-Ասվարի դեմ։ Հենց այդ մարտում սպանվել է իր Գրիգոր որդու հետ միասին 1046թ. կամ 1047թ.։

Զորավարի գերեզմանը գտնվում է Մարմաշենի վանքի արևմտյան պատի տակ։

Աղբյուրներ

  • Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, թարգմանությունը՝ Վ.Ա. Գևորգյանի, Երևան, 1971։