«Կոմմագենե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (10) oգտվելով ԱՎԲ
Տող 17. Տող 17.
{{Հայաստանի պատմական նահանգներ}}
{{Հայաստանի պատմական նահանգներ}}


[[Կատեգորիա:Պատմական երկրներ]]
[[Կատեգորիա:Կոմմագենե]]

19:42, 15 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Կոմմագենե, Կումմախա, Կամմուխու, հնագույն երկիր Եփրատի արևմտյան ափին (այժմ՝ Թուրքիայի Մալաթիա իլի (վիլայեթի) մեջ)։ Սահմաններն էին՝ հյուսիսից՝ Տավրոսի լեռնաշղթան, արևմուտքից՝ Ամանոսի լեռներն ու Կիլիկիան, հարավից՝ Ասորիքը, արևելքից՝ Եփրատը։ Գլխավոր քաղաքը Սամոսատն էր (Շամուշատ, ներկայումս՝ Ադիաման

Պատմություն

Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը

Կոմմագենեն Ք. ա. II հազարամյակի վերջին Փոքր Ասիայի աևելքում և Ասորիքի հյուսիսում առաջացած ուշ հեթիթական (հաթական, խեթական) պետություններից էր՝ լուվիական բնակչությամբ։ Ընկնելով հայ-ասորեստանյան հակամարտությունների ոլորտը, Կոմմագենեն բազմիցս ապավինել է Ուրարտուի հզորությանը՝ պաշտպանվելով Ասորեստանի ոտնձգություններից։ Աքեմենյանների օրոք Կոմմագենեն կազմել է հայկական սատրապության, ապա Երվանդունիների հայկական պետության մասը։ Ք. ա. 3-րդ դարի առաջին կեսին ստեղծվել է Ծոփքի և Կոմմագենեի միացյալ պետությունը, որտեղ թագավորել են Երվանդունի Սամոսն (Ք. ա. 3-րդ դարի կես) ու Արշամը (Ք. ա. 240—220-ական թթ.)։ Ք. ա. 3-րդ դարի վերջին Կոմմագենեն անջատվել է Ծոփքից ու ենթարկվել Սելևկյաններին։ Կոմմագենեի կառավարիչ Պտղոմեոսի օրոք Կոմմագենեն վերականգնել է իր անկախությունը։ Կոմմագենեում հաջորդաբար իշխել են Սամոս Բ-ն, Միհրդատ Կալլինիկոսը, Անտիոքոս Ա-ն։ Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի օրոք Կոմմագենեն մտել է հայկական պետության կազմի մեջ։ Ք. ա. 1-ին դարի երկրորդ կեսին Կոմմագենեում հաստատվել է Հռոմի գերիշխանությունը։ 72 թվականին գահընկեց անելով Կոմմագենեի վերջին թագավոր Անտիոքոս IV Ֆիլոպապպոսին՝ Հռոմի կայսր Վեսպասիանոսը Կոմմագենեն միացրել է Ասորիք պրովինցիային։ Միջնադարում Կոմմագենեն դարձել է ասորական լեզվի և գրականության զարգացման օջախներից մեկը։ Կոմմագենեի մշակութային կենտրոնների հետ է կապված հայ գրերի գյուտը։ Արաբա-բյուզանդական պատերազմների ժամանակ Կոմմագենեի տարածքն ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։ 11-րդ դարում Կոմմագենեի տարածքը մտել է Փիլարտոս Վարաժնունու իշխանապետության մեջ, ապա մինչև 14-րդ դարի վերջը ենթարկվել Կիլիկիայի հայկական պետության ազդեցությանը։

Բնակչություն և մշակույթ

Ք. ա. I հազարամյակի երկրորդ կեսից մինչև 1915 թվականը Կոմմագենեում ապրել է հայ բնակչություն։ Կոմմագենեի տարածքը հարուստ է ուշ խեթական, հելլենիստական դարաշրջանի և միջնադարյան (ասորական, հայկական) հուշարձաններով։ Կոմմագենեի Երվանդունի թագավորների հիմնած քաղաքների (Սամոսատ, Սամոկերտ, Արշամաշատ, Արսամեա) ու սրբավայրերի մնացորդները կարևոր աղբյուր են արևելյան, հատկապես՝ Հայաստանի հելլենիստական շրջանի քաղաքաշինության, ճարտարապետության, քանդակագործության ու կրոնական պատկերացումների մասին։

Գրականություն

  • Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971, բաժին Երևան
  • «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.». 1956
  • Humann K., Puchs ein O., Reisen in Kleinasien undNordsyrien, B., 1890
  • HonigmannE., Kommagene, Pauly’s Realencyklopadie der klassischen Al er umswissenschaf , Supple- men band, 4, S u gar , 1924
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։