«Հենրի Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 35. Տող 35.


== Գործունեություն ==
== Գործունեություն ==
Աշխատանքները վերաբերում են արտաքին միջավայրի տարբեր (նաև ծայրահեղ պայմաններում)՝ մարդու գործունեության հոգեշարժ, ակտիվության ձևավորման բժշկակենսբանական մեխանիզմներին, մարդու ֆունկցիոնալ վիճակի անընդհատ ստուգման ու գործունեության ղեկավարման նոր եղանակների և էլեկտրոնային հաշվող, համալիրների մշակմանը: Մասնակցել է [[1988]] թվականի [[Սպիտակի երկրաշարժ]]ի հետևանքների վերացման աշխատանքներին, ղեկավարել է [[Լենինական]]ի բժշկական ծառայությունը<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>։
Աշխատանքները վերաբերում են արտաքին միջավայրի տարբեր (նաև ծայրահեղ պայմաններում)՝ մարդու գործունեության հոգեշարժ, ակտիվության ձևավորման բժշկակենսբանական մեխանիզմներին, մարդու ֆունկցիոնալ վիճակի անընդհատ ստուգման ու գործունեության ղեկավարման նոր եղանակների և էլեկտրոնային հաշվողական համալիրների մշակմանը: Մարդու օրգանիզմը վերականգնելու, նախնական վիճակի բերելու մեթոդիկայի ստեղծումը հսկայական նշանակություն ունի առաջին հերթին «էքստրեմալ» մասնագիտությունների տեր մարդկանց (մարզիկներ, օդանավակայանի օպերատորներ և այլն) համար: <br />
Մասնակցել է [[1988]] թվականի [[Սպիտակի երկրաշարժ]]ի հետևանքների վերացման աշխատանքներին, ղեկավարել է [[Լենինական]]ի բժշկական ծառայությունը<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>։<br />
[[1990]]-ական թթ. սկզբից Հենրի Աղայանի հասարակական գործունեությունը կապված է Ղարաբաղի խնդրի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ: [[1992]] թվականին Աղայանը հիմնեց Հայագիտության մարդասիրական հիմնադրամ, որը կրում է նրա հոր` պատմաբան, ակադեմիկոս Ծատուր Աղայանի անունը: Հիմնադրամի նպատակն է նյութական և գիտական օգնություն ցույց տալ Ղարաբաղի խնդրով և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով զբաղվող անձանց ու կազմակերպություններին: [[1995]] թվականին [[Մոսկվա]]յում [[Հայոց Ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման նպատակով հիմնադրամը մշակեց դրա նախապատրաստման եռամյա ([[1993]]-1995 թթ.) ծրագիր: «Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է» գիտաժողովի ծրագրի գլխավոր օղակը [[1992]] թվականին Աղայանի հիմնած Քաղաքագիտության և միջազգային իրավունքի գիտահետազոտական հատուկ ինստիտուտն է հայտնի իրավաբան-միջազգայնագետ, պրոֆեսոր [[Յուրի Բարսեղով]]ի գլխավորությամբ:

Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած խոշոր ավանդի համար ՀՀ առաջին նախագահ [[Լևոն Տեր-Պետրոսյան]]ը ՀՀ քաղաքացիություն շնորհեց Հենրի Աղայանին և [[Շառլ Ազնավուր]]ին:


== Երկեր ==
== Երկեր ==

18:57, 15 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Գրիգոր Աղասու Աղայան
Դիմանկար
Ծնվել է1937, հունիսի 26
ԾննդավայրԿիրովաբադ (այժմ` Գյանջա)
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ՄասնագիտությունԲժշկակենսբանական կիբեռնետիկայի բնագավառի մասնագետ
Ծնողներհայր՝ Ծատուր Աղայան

Հենրի Ծատուրի Աղայան (1937, հունիս 26, Կիրովաբադ (այժմ` Գյանջա)), հայ գիտնական և հասարակական գործիչ։ Կենսբանական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1982): Ռուսաստանում սպորտային գործունեության ֆիզիոլոգիայի հիմնադիրը: Հենրի Աղայանը բժշկագիտության միջազգային ակադեմիայի իսկական անդամ է և Ռուսաստանի հայերի միության նախագահության անդամ։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ծատուր Աղայանի որդին է:

Կենսագրություն

1962 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտը: 1962-1983 թթ.աշխատել է ՌԴ ԲԳԱ Բնականոն և ախտաբանական ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1983 թվականից՝ ՌԴ ԲԳԱ և ՌԴ պետական սպորտկոմիտեի միջճյուղային լաբորատորիայի հիմնադիր-վարիչ: «Միջազգային մարդասիրական հիմնադրամ» (1992-ից) կազմակերպության հիմնադիրներից, Բժշկական գիտությունների միջազգային ակադեմիայի (1997), Ռուսաստանի հայերի միության (2000), Հայերի համաշխարհային կոնգրեսի գլխավոր խորհրդի (2003) անդամ, «Կիբեռնետիկա» գիտական խորհրդի սպորտային բժշկակենսբանության կիբեռնետիկայի հանձնաժողովի և «Արմկոնտակտ» մոսկովյան ընկերակցության նախագահ:

Գործունեություն

Աշխատանքները վերաբերում են արտաքին միջավայրի տարբեր (նաև ծայրահեղ պայմաններում)՝ մարդու գործունեության հոգեշարժ, ակտիվության ձևավորման բժշկակենսբանական մեխանիզմներին, մարդու ֆունկցիոնալ վիճակի անընդհատ ստուգման ու գործունեության ղեկավարման նոր եղանակների և էլեկտրոնային հաշվողական համալիրների մշակմանը: Մարդու օրգանիզմը վերականգնելու, նախնական վիճակի բերելու մեթոդիկայի ստեղծումը հսկայական նշանակություն ունի առաջին հերթին «էքստրեմալ» մասնագիտությունների տեր մարդկանց (մարզիկներ, օդանավակայանի օպերատորներ և այլն) համար:
Մասնակցել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին, ղեկավարել է Լենինականի բժշկական ծառայությունը[1]։
1990-ական թթ. սկզբից Հենրի Աղայանի հասարակական գործունեությունը կապված է Ղարաբաղի խնդրի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ: 1992 թվականին Աղայանը հիմնեց Հայագիտության մարդասիրական հիմնադրամ, որը կրում է նրա հոր` պատմաբան, ակադեմիկոս Ծատուր Աղայանի անունը: Հիմնադրամի նպատակն է նյութական և գիտական օգնություն ցույց տալ Ղարաբաղի խնդրով և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով զբաղվող անձանց ու կազմակերպություններին: 1995 թվականին Մոսկվայում Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման նպատակով հիմնադրամը մշակեց դրա նախապատրաստման եռամյա (1993-1995 թթ.) ծրագիր: «Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է» գիտաժողովի ծրագրի գլխավոր օղակը 1992 թվականին Աղայանի հիմնած Քաղաքագիտության և միջազգային իրավունքի գիտահետազոտական հատուկ ինստիտուտն է հայտնի իրավաբան-միջազգայնագետ, պրոֆեսոր Յուրի Բարսեղովի գլխավորությամբ:

Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած խոշոր ավանդի համար ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ քաղաքացիություն շնորհեց Հենրի Աղայանին և Շառլ Ազնավուրին:

Երկեր

  • Квантовая модель системной организации целенаправленной деятельности человека, Е., 1991

Հղումներ

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀԵՆՐԻ ԱՂԱՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է - Ազգ օրաթերթ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.