«Հեթում Բ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հեթումյաններ ՀոթՔաթ գործիքով
Տող 8. Տող 8.


[[Կատեգորիա:Կիլիկիայի հայկական թագավորության արքաներ]]
[[Կատեգորիա:Կիլիկիայի հայկական թագավորության արքաներ]]
[[Կատեգորիա:Հեթումյաններ]]

20:37, 14 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Պատկեր:Hetum B.jpg
Հեթում Բ թագավորի ճաշոցը

Հեթում Բ (ծն. Թ. անհայտ-1307), Հայոց թագավոր Կիլիկիայում, 1289– ից։ Հեթումյանների արքայատոհմից։ Հաջորդել է հորը՝ Լևոն Գ–ին։ Հեթումի լատինամոլ վարքագծի համար Եգիպտոսի Աշրաֆ սուլթանը չեղյալ է հայտարարել 1285–ին Կիլիկյան Հայաստանի հետ կնքած 10–ամյա հաշտության պայմանագիրը և 1292– ին պաշարել ու գրավել է կաթողանիստ Հռոմկլա քաղաքը։ Սուլթանության զորքերի հետագա առաջխաղացումը կանխվել է հայկական որոշ բերդերի զիջման գնով։ 1294– ին Հեթումը, գահը զիջելով իր եղբայր Թորոսին, մտել է վանք։ Հայ ավագանու պահանջով 1295– ից կրկին գահակալելով՝ Հեթումը փորձել է վերանորոգել դաշինքը մոնղոլների և Բյուզանդիայի հետ։ Դժգոհելով Հեթումի քաղաքականությունից, 1296–ին նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և Հեթումին բանտարկել Բարձրբերդում։ 1298–ին Սմբատից գահը խլել է մյուս եղբայրը՝ Կոստանդինը։ Օգտվելով Կիլիկյան Հայաստանում տիրող գահակալական կռիվներից, 1298–ի գարնանը Եգիպտոսի սուլթանության ու հարևան ամիրայությունների զորքերը նվաճել են երկրի հարավ–արևելյան շրջանները՝ մի շարք բերդաքաղաքներով։ 1299– ին հայ իշխանները դարձյալ գահ հրավիրեցին Հեթումին։ Նույն թվականին նա մոնղոլների դաշնակցությամբ ետ գրավեց հիշյալ բերդաքաղաքները։ 1301– ին Հեթումը Հայոց թագավոր օծելով մանկահասակ եղբորորդուն՝ Լևոն Դ–ին, դարձավ նրա խնամակալը։ 1307–ին թաթար զորավար Փիլարղուն Հեթումին և Լևոն Դ– ին բանակցության պատրվակով հրավիրելով Անարզաբա՝ կոտորեց նրանց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։