«Հեթումյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հեթումյաններ ՀոթՔաթ գործիքով
Տող 43. Տող 43.


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

[[Կատեգորիա:Հեթումյաններ]]

20:35, 14 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Հեթումյաններ
Տեսակազնվական տոհմ
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրԿիլիկիայի Հայկական Թագավորություն
ՏիրույթներԼամբրոն բերդ
ՏիտղոսներԻշխան
Հայոց Թագավոր
ՀիմնադիրՕշին
Մեծագույն ներկայացուցիչՀեթում Ա
Հիմնում1073
Ավարտ1226
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Հեթումյաններ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում։

Պատմություն

Հեթումյանների իշխանության հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշինը, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073–ին իր ազգատոհմով Կիլիկիա էր տեղափոխվել Մեծ Հայքի Արցախ նահանգից։ Կիլիկիայում իշխող Ապլղարիբ Արծրունին Օշինին պարգևեց Լամբրոն բերդը, որտեղ նրա հաջորդողները ժառանգաբար իշխեցին մինչև XIII դարի սկիզբը։ Օշինին հաջորդեց որդին՝ Հեթում Բ-ն իշխանը, որը Լաբրոնը, որպես ժառանգություն, թողեց ավագ որդուն՝ Օշին Բ–ին, իսկ Պատեռոն բերդը կրտսերին՝ Սմբատ Նաթանայելյանին։ Վերջինս դստերը կնության տվեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Պահլավունու եղբորը՝ Վասիլին։ Ռուբինյան Մեծ իշխան Թորոս Բ–ի դեմ Բյուզանդիային զինակցող Սմբատը մարտում սպանվեց, իսկ Օշին Բ գերեվարվեց։ Պապեռոնում Սմբատին հաջորդեց որդին՝ Բակուրանը, որը քրոջը՝ Ռիտային, կնության էր տվել Թորոս Բ–ի եղբայր Ստեփանե իշխանին։

Վերջինիս սպանությունից հետո նրա զավակներ Ռուբենը և Լևոնը դաստիարակվեցին Բակուրանի խնամատարմությամբ՝ Պապեռոնում։ Բակուրանին հաջորդեց եղբայրը՝ Վասակ իշխանը։ Օշին Բ ազատվեց Թորոսին 40 հազար ոսկի փրկագին վճարելուց և մանկահասակ որդի Հեթումին պատանդ թողնելուց հետո։ Օշին Բ–ի կրտսեր որդին էր Ներսես Լամբրոնացին, դուստրերը՝ Տալիթան և Շուշանը։ Հեթում Գ իշխանը, ամուսնանալով Թորոս Բ–ի դստեր հետ, ազատվեց պատանդությունից և 1175–ին հորից ժառանգեց Լաբրոնի իշխանությունը։ 1201–ին Լևոն Բ թագավորը խնամիանալու պատրվակով Հեթում Գ–ին հրավիրեց Տարսոն, ձերբակալեց նրան և առանց մարտի գրավեց Լաբրոնը։ Հեթում Գ այնուհետև նվիրվեց կրոնավորության՝ կրելով Հեղի նոր անունը։ Պապեռոնի տեր Վասակ իշխանի որդի Կոստանդինը դարձավ Հայոց բանակի սպարապետը, իսկ Լևոն Բ–ի մահից հետո՝ պետության խնամակալը (պայլ)։

1126–ին Կոստանդինը որդուն՝ Հեթում Ա–ին պսակելով Լևոն Բ–ի գահաժառանգ դուստր Զապելի հետ, նրան հռչակեց Հայոց թագավոր, որը և դարձավ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Կոստանդինի ավագ որդի Սմբատը նշանակվեց սպարապետ, մյուս որդիներից Լևոնը կարգվեց բանակի սպառազինման և մատակարարման հրամանատար՝ մարաջախտ, Օշիտը՝ պայլ և Կոռիկոսի բերդատեր, Բարսեղը՝ Սսի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր։ Հեթում–Հեղու կրտսեր որդուն՝ Կոստանդին Լաբրոնացուն, շնորհվեց թագադրության գործակալությունը։ Սրա որդու՝ Հեթում իշխանի դուստրերից Կիռ Աննան ամուսնացել էր Հեթում Ա թագավորի գահաժառանգ որդի Լևոնի, իսկ Ալիծը՝ Կիպրոսի թագավորության սենեսկալ Փիլիպպոս Իբլինացու հետ։ Հեթում իշխանի եղբայր Օշինը 1274-1294–ին վարել է մարաջախտության գործակությունը։ Մարաջախտի պաշտոնը հաջորդաբար վարեցին նաև Հեթումը (1294-1307) և Սմբատը (1307-1314)։ Հեթումյանների իշխաններից այնուհետև հիշատակվում են Հեթում Պատմիչը, նրա որդիներ Կոստանդին Սպարապետը և Կոռիկոսի տեր Օշին պայլը, որոնք 1329–ին սպանվեցին Լևոն Ե թագավորի հրամանով։ Վերջինիս մահից հետո ընդհատվեց Հեթումյանների իշխող տոհմաճյուղը։ Իշխանների խորհրդի որոշմամբ թագավոր հռչակվեց Հեթումյանների հեռավոր ազգական Կոստանդին Դ, որին հաջորդեց հորեղբորորդի Կոստանդին Ե։

Հեթումյանների արքայատան գահացանկը

  1. Հեթում Ա 1226-1269
  2. Լևոն Գ 1269-1289
  3. Հեթում Բ 1289-1296, 1299-1301
  4. Սմբատ 1296-1298
  5. Կոստանդին Բ 1298-1299
  6. Լևոն Դ 1300-1308
  7. Օշին Ա 1308-1320
  8. Լևոն Ե 1320-1342
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։