«Գալարափող»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:French horn front.png|մինի|Վալդհեռն]]
{{միացնել|Վալդհորն}}[[Պատկեր:French horn front.png|մինի|Վալդհեռն]]
'''Վալդհոռն''' (գերմաներեն waldhorn - բառացի՝ անտառային եղջերափող), փողային [[մունդշտուկ]]ավոր [[երաժշտական գործիք]]։ Ծագել է [[որսորդ]]ական [[եղջերափող]]ից։ Երկար, նեղ, օղակաձև կորացված [[փող]]ը ավարտվում է [[կոն]]աձև փողալայնուկով։ Մունդշտուկը խորն է և նեղ, ձագարաձև։ Հնագույն վալդհոռնները մեխանիզմ չունեին և հնարավորություն էին տալիս արտաբերելու միայն բնական հնչյունաշարի տոները, յուրաքանչյուր տոնայնությամբ նվագելիս կիրառում էին առանձին գործիք։ [[19-րդ դար]]ի 2-րդ քառորդից տարածում են գտել քրոմատիկ վալդհոռնները, որոնցում գործիքի փողը երկարացվում է կափույրիկների միջոցով միացվող փողիկներով։

12:38, 11 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Վալդհեռն

Վալդհոռն (գերմաներեն waldhorn - բառացի՝ անտառային եղջերափող), փողային մունդշտուկավոր երաժշտական գործիք։ Ծագել է որսորդական եղջերափողից։ Երկար, նեղ, օղակաձև կորացված փողը ավարտվում է կոնաձև փողալայնուկով։ Մունդշտուկը խորն է և նեղ, ձագարաձև։ Հնագույն վալդհոռնները մեխանիզմ չունեին և հնարավորություն էին տալիս արտաբերելու միայն բնական հնչյունաշարի տոները, յուրաքանչյուր տոնայնությամբ նվագելիս կիրառում էին առանձին գործիք։ 19-րդ դարի 2-րդ քառորդից տարածում են գտել քրոմատիկ վալդհոռնները, որոնցում գործիքի փողը երկարացվում է կափույրիկների միջոցով միացվող փողիկներով։

Ժամանակակից վալդհոռնները պատրաստվում են ֆա լարվածքի, հազվադեպ՝ սի բեմոլ։ Ֆա լարվածքի վալդհոռնի նվագամասը գրի է առնվում ջութակի բանալիում՝ ռեալ հնչողությունից կվինտա բարձր, հնչունածավալն է՝ կոնտրօկտավի սի-ից մինչև երկրորդ օկտավի ֆա-ն։ Վալդհոռնի տեմբրը առնական է և բանաստեղծական։ Վալդհոռնը մտնում է սիմֆոնիկ նվագախմբի կազմի մեջ (4-ից մինչև 6-8 և ավելի գործիք), ինչպես և կամերային անսամբլներում։ Կիրառվում է նաև որպես մենակատարող գործիք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։