«Խաշխաշ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (6),   → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{միացնել|Կակաչ}}
{{Տաքսոտուփ
{{Տաքսոտուփ
| name = Խաշխաշ
| name = Խաշխաշ

12:51, 9 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ


Խաշխաշ (լատին․՝ Papaver), կակաչ, կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 տեսակ։ Տարածված է առավելապես Հյուսիսային կիսագնդում։ Ձեթ և ափիոն պարունակող սերմեր ստանալու նպատակով մշակվում է մեկ տեսակը՝ խաշխաշի քնաբերը (լատին․՝ P. somniferum), որն ունի 8 ենթատեսակ։ Միամյա, 80-150 սմ բարձրության բույս է, արմատն առանցքային է, ցողունը՝ կանգուն, տերևները նստադիր են, մազմզոտ, խոշոր, պտուղը տուփիկ է։ Սերմերը մանր են, տարբեր գույնի։

Ձիթատու խաշխաշի սերմերը պարունակում են 46-56% ձեթ և մինչև 20% սպիտակուցներ։ Ձեթն օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արտադրությունում, օծանելիքի արդյունաբերության մեջ։ Քուսպն արժեքավոր կեր է, 1 կգ-ը համարժեք է 1, 1 կերային միավորի։ Ափիոն-հումքը հավաքում են հասունության փուլում (ծաղկումից 20 օր անց), կանաչ տուփիկների վրա հատուկ գործիքով խազեր են առաջացնում, կաթնանման ափիոնը դուրս է հոսում, մածուցիկանում, և այդ վիճակում հավաքում են։ Ձիթատու խաշխաշի եվրասիական ենթատեսակը մշակվում է Ուկրաինայում, Թաթարստանում և Բաշկիրիայում, Պովոլժիեում, Սիբիրում, իսկ մինչև 1974 թ.-ը ափիոնատու խաշխաշի տյանշանական ենթատեսակը մշակվել է Կիրգիզական ԽՍՀ-ում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։