«Մամիկոնյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: → (9), → (16), → (23) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2. Տող 2.
|անուն =Մամիկոնյաններ
|անուն =Մամիկոնյաններ
|բնօրինակ =Մամիկոնյաններ
|բնօրինակ =Մամիկոնյաններ
|զինանշան =[[Պատկեր:Mamikonians.svg|230px]]
|զինանշան =[[Պատկեր:Mamikonians.svg|280px]]
|դրոշ =[[Պատկեր:Mamikonyan greb.jpg|220px]]
|երկիր ={{դրոշավորում|Մարզպանական Հայաստան}}, [[Հայաստանի Էմիրություն]]
|երկիր ={{դրոշավորում|Մարզպանական Հայաստան}}, [[Հայաստանի Էմիրություն]]
|տիրույթ =[[Տայք]], [[Բասեն]], [[Մարդալի]], [[Բագրևանդ]], [[Վարաժնունիք]], [[Բզնունիք]], [[Սանասունք]]
|տիրույթ =[[Տայք]], [[Բասեն]], [[Մարդալի]], [[Բագրևանդ]], [[Վարաժնունիք]], [[Բզնունիք]], [[Սանասունք]]

07:44, 7 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Մամիկոնյաններ
Տեսակազնվական տոհմ և նախարար
Մասն էՀայ ազնվականություն
ԵրկիրՄարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան, Հայաստանի Էմիրություն
ՏիրույթներՏայք, Բասեն, Մարդալի, Բագրևանդ, Վարաժնունիք, Բզնունիք, Սանասունք
ԾագումՄամիկ
ՏիտղոսներՍպարապետ
ՀիմնադիրMamgo?
Մեծագույն ներկայացուցիչՎարդան Մամիկոնյան
Ավարտ10-րդ դար
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՔրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Օրբելյաններ

Մամիկոնյաններ, նախարարական տոհմ Հայաստանում։ Խոսրով Ա Մեծը Մամիկոնյաններին դասել է հայ նախարարների շարքը և նրանց հատկացրել Տայքի մեծագույն մասը, որը մինչ այդ արքունական զորակայան էր։ IV դ սկզբին Տարոնի տերերի՝ Սլկունիների, հակաարքունական խռովությունը ճնշելուց և այդ տոհմի բնաջնջումից հետո սպարապետության գործակալությունն անցավ Մամիկոնյաններին, և Տարոն գավառը նույնպես դարձավ նրանց տոհմական սեփականությունը։ Մամիկոնյանների Հայոց սպարապետը գլխավորում էր Հայոց այրուձին և հետևակ զորքը։ Սպարապետին էին ենթարկվում հայ նախարարների հեծելագնդերը։ IV դ վերջին, երբ կենտրոնական իշխանությունը թուլացել էր, հայ Արշակունիների գահին հավատարիմ Մամիկոնյանները եռանդուն պայքար էին մղում Մեծ Հայքի թագավորության ամբողջության համար։ Մամիկոնյանները սերտ կապերի մեջ էին Գրիգոր Լուսավորչի տան հետ։ V դ 1-ին կեսին այդ կաթողիկոսական տոհմի լայնածավալ կալվածքները դարձան Մամիկոնյանների տոհմական սեփականությունը։ Արտաքին և ներքին քաղաքականության հարցերում սպարապետը և կաթողիկոսը միշտ գործակցել են և սովորաբար ունեցել հռոմեական, ապա բյուզանդական կողմնորոշում։ 428–ին Արշակունիների թուլացած գահի անկումից հետո Մամիկոնյանները մնացին երկրի ամենահեղինակավոր տոհմը, որոնց շուրջը համախմբվեցին հայրենասեր ազատագրական պայքարը Սասանյան պարսկաստանի դեմ։ V-VIII դդ Մամիկոնյանները գլխավորել են հայ ժողովրդի ազատագրական կռիվները արաբական նվաճողների դեմ։ Հայաստանում արաբական գերիշխանության ժամանակաշրջանում խալիֆայությունը ձգտում էր վերացնել հայրենասեր ուժերին, հատկապես Մամիկոնյաններին։ Այդ պայմաններում Մամիկոնյանների մրցակից Բագրատունիները, համագործակցելով արաբական վարչական մարմինների հետ, հետզհետե առաջնություն են ձեռք բերում Հայաստանի կառավարման գործերում։ 772-775–ին Մամիկոնյանների գլխավորած հակաարաբական մեծ ապստամբության պարտությունից հետո Հայաստանում ղեկավար դերը վերջնականապես անցավ Բագրատունիներին, որոնք VIII դ վերջին քառորդին և IX դ սկզբին տիրացան Մամիկոնյանների գրեթե բոլոր կալվածքներին։ Ստեղծված պայմաններում ֆիզիկական ոչնչացումից փրկված Մամիկոնյանների մնացորդները մասամբ ապավինեցին բյուզանդական կայսրությանը։ Մամիկոնյաններից շատերը բյուզանդական արքունիքում հասել են բարձր պաշտոնների, իսկ ոմանք՝ կայսերական գահին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։