«Սարդուրի Բ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Urartu Quiver.jpg|մինի|աջից|200px|Սարդուրի Բ-ի արձանագրությամբ [[բրոնզ]]ե կապարճից հատված]]
[[Պատկեր:Urartu Quiver.jpg|մինի|աջից|200px|Սարդուրի Բ-ի արձանագրությամբ [[բրոնզ]]ե կապարճից հատված]]
'''Սարդուրի Բ''' (ծննդ. թվ. անհայտ - մոտ մ.թ.ա. 735), [[Ուրարտու (պետություն)|Ուրարտուի]] թագավոր մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել [[Հայաստան]]ի զանազան վայրերում ([[Վան]], [[Արածանի|Արածանու]] հովիտ, [[Արարատյան դաշտ]], [[Սևան]]ի ավազան և այլն)։
'''Սարդուրի Բ''' (ծննդ. թվ. անհայտ - մոտ մ.թ.ա. 735), [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] թագավոր մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել [[Հայաստան]]ի զանազան վայրերում ([[Վան]], [[Արածանի|Արածանու]] հովիտ, [[Արարատյան դաշտ]], [[Սևան]]ի ավազան և այլն)։


== Տարեգրություն ==
== Տարեգրություն ==
Տող 24. Տող 24.
== Տես նաև ==
== Տես նաև ==


* [[Ուրարտական արքաների ցանկը]]
* [[Վանի թագավորության արքաների ցանկ]]


{{Տեղեկաքարտ Հաջորդականություն
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն
| Նախորդող = [[Արգիշտի Ա]]
| Նախորդող = [[Արգիշտի Ա]]
| Հաջորդող = [[Ռուսա Ա]]
| Հաջորդող = [[Ռուսա Ա]]
| Ցուցակ = Ուրարտական արքա<br />Սարդուրի Բ
| Ցուցակ = Վանի թագավորության արքա<br />Սարդուրի Բ
| Տարիներ = մ.թ.ա. 764-735
| Տարիներ = մ.թ.ա. 764-735
| bcolor = #fafff6
| bcolor = #fafff6
Տող 39. Տող 39.


[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
[[Կատեգորիա:Ուրարտական արքաներ]]
[[Կատեգորիա:Վանի թագավորության արքաներ]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Միապետեր]]
[[Կատեգորիա:Միապետեր]]

18:49, 5 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Սարդուրի Բ-ի արձանագրությամբ բրոնզե կապարճից հատված

Սարդուրի Բ (ծննդ. թվ. անհայտ - մոտ մ.թ.ա. 735), Վանի թագավորության թագավոր մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Սևանի ավազան և այլն)։

Տարեգրություն

Սարդուրի Բ-ի գահակալման տարիների գլխավոր իրադարձություններն ամփոփվել են մի ընդարձակ տարեգրությունում (հայտնաբերվել է Ռուսական հնագիտական ընկերության արշավախումբը՝ Հ. Ա. Օրբելու ղեկավարությամբ, 1916 թվականի ամռանը, Վանա ժայռի հյուսիսային լանջի արևմտյան որմնախորշի պեղումների ժամանակ)։ Տարեգրության բնագրերը պահպանվել են որմնախորշի հարավային և արևելյան պատերին (42 տող), կից բացված մեծ քարակոթողին և դրա հիմքին (253 տող), ինչպես նաև մերձակա ժայռին և Վանա Սուրբ Պողոս եկեղեցու պատի շարվածքում հայտնաբերված երկրորդ մեծ քարակոթողին (ջարդված է և թերի)։ Սարդուրի Բ-ի մասին, թեև միակողմանի, բայց կարևոր տեղեկություններ են պահպանվել նաև Ասորեստանի Թգլատպալասար III թագավորի արձանագրություններում։

Գործունեությունը

Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է Աշշուրնիրարի VI թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային Միջագետքից։ Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիասային Ասորիքում), Մանայի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, իսկ արևմուտքում Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։ Նրա նպատակն էր Ասորեստանը շրջապատել բոլոր կողմերից և վերջնական հարված հասցնել նրան: Այսպես, նա ցանկանում էր արևմուտքից շրջանցել Ասորեստանը և հասնել Միջերկրական ծով, այնուհետև արևելքից շրջանցելով հասնել Բաբելոն, այնուհետև վերջնական հարված հասցնել Ասորեստանին: Սակայն նրա այս նպատակները չիրականացվեցին: Հենց այս նույն ժամանակահատվածում Ասորեստանի թագավոր դարձավ Թիգլաթպալասար III-ը, ում ժամանակ Ասորեստանը մեծ վերելք ապրեց:

Սարդուրի Բ-ն մեծարվել է «մեծ արքա», «հզոր արքա», «տիեզերքի արքա», «Բիայնիլի երկրի արքա», «արքաների արքա», տիտղոսներով։ Ասորեստանի դեմ պայքարումնա ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորում (Մելիտեա, Կումմախա, Բիթ-Ագուսի՝ Արփադ կենտրոնով, Գուրգում՝ Մարկասու կենտրոնով), նրան կտրելով Հյուսիսային Ասորիքի և Փոքր Ասիայի հարավ-արևելյան երկրամասերի կենսական աղբյուրներից (մետաղագործական կենտրոններից, առևտրական մայրուղիներից և այլն)։ Սակայն մ.թ.ա. 743 թվականին Արփադում, ապա Կումմախայում, երբ Թգլարպալասար III-ը պարտության է մատնել հակաասորեստանյան խմբավորմանը, Սարդուրի Բ-ն կորցրել է իր ազդեցությունը անդրեփրատյան երկրամասերում, արևմուտքում սահմանափակվելով Եփրատ գետով։ Մ.թ.ա. 735 թվականին Թգլարպալասար III-ը ներխուժել է Ուրարտու և պաշարել Տուշպա բերդաքաղաքը, որի գրավման ապարդյուն փորձից հետո բավարարվել է շրջակա բնակավայրերի կողոպտմամբ ու ավերմամբ։ Այդ արշավանքի ժամանակ Թգլարպալասար III-ը թեև կարողացել է Սարդուրի Բ-ից խլել Էնզի (Անձիտ) գավառը և հարակից որոշ հողեր, սակայն նրան չի հաջողվել սասանել Ուրարտուի հզորությունը։ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար պայքարը հաջողությամբ շարունակել է նաև Սարդուրի Բ-ի որդին՝ Ռուսա Ա-ն։ Սարդուրի Բ-ն հավանաբար թաղվել է արքունի դամբարանում՝ Մուսասիրի տաճարում։ Նրա արձանագրություններով հայտնաբերված բազմաթիվ առարկաներ (բրոնզե պատկերազարդ վահաններ, սաղավարտներ, կաթսաներ, թասեր և այլն) պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։

Գրականություն

  • Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
  • Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Երևան 1972
  • Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959
  • Марр Н. Я. и Орбели И. А., Археологическая экспедиция 1916 г. в Ван5 Петербург 1922
  • Меликишвили Г. А., Наири-Урарту, Тбилиси 1954
  • Меликишвили Г. А., Урартские клинообразные надписи, Москва 1960
  • Бациева С. М., Борьба между Ассирией и Урарту за Сирию, «естник древней истории», 1953 № 2

Տես նաև

Նախորդող
Արգիշտի Ա
Վանի թագավորության արքա
Սարդուրի Բ

մ.թ.ա. 764-735
Հաջորդող
Ռուսա Ա