«Իվան III»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ +անաղբյուր |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{unreferenced}} |
|||
[[Պատկեր:Ivan III of Russia 3.jpg|thumb|right|250px|Իվան III Վասիլևիչը]] |
[[Պատկեր:Ivan III of Russia 3.jpg|thumb|right|250px|Իվան III Վասիլևիչը]] |
||
'''Իվան III Վասիլևիչ''' ([[ռուսերեն|ռուս.]]՝ ''Иван III Васильевич''), [[հունվարի 22]], [[1440]], [[Մոսկվա]] - [[հոկտեմբերի 27]], [[1505]], [[Մոսկվա]] — Ռուսիայի ականավոր պետական գործիչ, Մոսկվայի մեծ իշխան ([[1462]] - 1505թթ.)։ |
'''Իվան III Վասիլևիչ''' ([[ռուսերեն|ռուս.]]՝ ''Иван III Васильевич''), [[հունվարի 22]], [[1440]], [[Մոսկվա]] - [[հոկտեմբերի 27]], [[1505]], [[Մոսկվա]] — Ռուսիայի ականավոր պետական գործիչ, Մոսկվայի մեծ իշխան ([[1462]] - 1505թթ.)։ |
07:18, 19 փետրվարի 2010-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իվան III Վասիլևիչ (ռուս.՝ Иван III Васильевич), հունվարի 22, 1440, Մոսկվա - հոկտեմբերի 27, 1505, Մոսկվա — Ռուսիայի ականավոր պետական գործիչ, Մոսկվայի մեծ իշխան (1462 - 1505թթ.)։
Ամրապնդեց իշխանութան հեղինակությունը և հիմքը դրեց կենտրոնացված պետականության, Մոսկվայի իշխանությունը գերիշխան առաջատար պետությունների շարքում հաստատելով և փաստորեն սկիզբ տալով համառուսական ամբողջական միապետությանը։ Իվան Վասիլևիչի օրոք սկսվեց Լեհաստանի և Լիտվայի իշխանության տակ գտնվող Ուկրաինայի զավթումը Ռուսիայի կողմից։
Մոսկվայի մեծ իշխան Վասիլի II-ի և սերպուխովյան իշխանուհի Մարիա Յարոսլավնայի որդին էր։ Ժառանգելով Մոսկվայի իշխանական գահը 1462 թվականին, Իվան III-ը ընդլայնեց իշխանության սահմանները, միացնելով Յարոսլավլի (1463) և Ռոստովի (1474) իշխանությունները, ինչպես նաև Նովգորոդի հանրապետությունը (1478), Տվերի իշխանությունը (1485) և հողատարածքներ Վյատկայից ու Ռյազանից։ 1480-ին վերջնականապես թոթափեց թաթար-մոնղոլական Ոսկե Հորդայի լուծը։ Իվան III-ի իշխանության օրոք սկսվեց ձևավորվել «Համայն Ռուսիայի մեծ իշխան» անվանումը, հիմք ստեղծելով ռուսական ցարի տիտղոսին։
Գահի ժառանգության շուրջ սկսված պայքարի արդյունքում (1502) Իվան III-ը վերջապես ժառանգորդ նշանակեց իր երկրորդ կնոջից՝ Բյուզանդիայի կայսերական գահաժառանգ Սոփիա Պալեոլոգոս իշխանուհուց ունեցած ավագ որդուն՝ Վասիլիին։
Իվան III-ը երկու անգամ հարձակվեց լեհ-լիտվական պետության վրա, բայց իրեն հաջողվեց միայն մասամբ գրավել Ուկրաինայի տարածքը։
Վախճանվեց 1505 թ. հոկտեմբերի 27-ին, Մոսկվայում։
Նախորդող Վասիլի II |
Մոսկվայի մեծ իշխան Իվան III 1462 - 1505 |
Հաջորդող Վասիլի III |