«Գալուստ Գյուլբենկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 39. Տող 39.
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գյուլբենկյանը ստեղծեց Նավթային գլխավոր կոմիտե կազմակերպությունը, որի նպատակն էր ձեռք բերել գերմանական Դոյչե բանկը։ Պատերազմից հետո Turkish Petrolium Company-ն վերանվանվեց Iraq Petrolium Co. LTD և դրա բաժնետոմսերը հավասարապես կիսվեցին ներկայիս British Petrolium-ի, Royal Dutch Shell Group-ի, Compagnie Francaise des Petroles-ի և Near East Development Corporation-ի միջև։ Գալուստ Գյուլբենկյանին մնաց Iraq Petrolium Co. LTD- ի 5%-ը, որի համար նա ստացավ «Պարոն 5%» մականունը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գյուլբենկյանը ստեղծեց Նավթային գլխավոր կոմիտե կազմակերպությունը, որի նպատակն էր ձեռք բերել գերմանական Դոյչե բանկը։ Պատերազմից հետո Turkish Petrolium Company-ն վերանվանվեց Iraq Petrolium Co. LTD և դրա բաժնետոմսերը հավասարապես կիսվեցին ներկայիս British Petrolium-ի, Royal Dutch Shell Group-ի, Compagnie Francaise des Petroles-ի և Near East Development Corporation-ի միջև։ Գալուստ Գյուլբենկյանին մնաց Iraq Petrolium Co. LTD- ի 5%-ը, որի համար նա ստացավ «Պարոն 5%» մականունը։


Այն ժամանակ, երբ [[Պարսից ծոց]]ում գտնվում է առաջին նավթահորը, Գալուստ Գյուլբենկյանը Պարսկաստանում գնում է նավթաբեր հողատարածքներ և դառնում է [http://en.wikipedia.org/wiki/British_Petroleum British Petroleum]-ի հիմանդիրներից մեկը։ Շատ չանցած այն վերանվանվում է «Անգլո-պարսկական նավթային ընկերության», որը վառելիք էր ապահովում Անգլիայի արքայական նավատորմին։ Գալուստ Գյուլբենկյանն գերազանցապես տիրապետում էր երկրագնդի տարբեր շրջանների երկրաբանական ու աշխարհագրական տվյալներին ու հատկապես նավթային քարտեզին։
Այն ժամանակ, երբ [[Պարսից ծոց]]ում գտնվում է առաջին նավթահորը, Գալուստ Գյուլբենկյանը Պարսկաստանում գնում է նավթաբեր հողատարածքներ և դառնում է [http://en.wikipedia.org/wiki/British_Petroleum British Petroleum]-ի հիմնադիրներից մեկը։ Շատ չանցած այն վերանվանվում է «Անգլո-պարսկական նավթային ընկերության», որը վառելիք էր ապահովում Անգլիայի արքայական նավատորմին։ Գալուստ Գյուլբենկյանն գերազանցապես տիրապետում էր երկրագնդի տարբեր շրջանների երկրաբանական ու աշխարհագրական տվյալներին ու հատկապես նավթային քարտեզին։


Նա նավթային հողատարծքներ ուներ [[Վենեսուելա]]յում, [[Իրան]]ում, [[Իրաք]]ում, [[Սաուդյան Արաբիա]]յում, [[ԱՄԷ|Միացյալ Արաբական Էմիրություններ]]ում, մոտիկից ծանոթ էր սուլթանական և պարսկական արքունիքիների օրինական ու ոչ օրինական ելումուտին։ Նրա օգնությամբ հաճախ էին լուծվում գերտերությունների միջև ծագած կնճռոտ հարցերը։ Նա իր ձեռքում էր պահում խոշոր նավթային ընկերությունների լծակները։
Նա նավթային հողատարծքներ ուներ [[Վենեսուելա]]յում, [[Իրան]]ում, [[Իրաք]]ում, [[Սաուդյան Արաբիա]]յում, [[ԱՄԷ|Միացյալ Արաբական Էմիրություններ]]ում, մոտիկից ծանոթ էր սուլթանական և պարսկական արքունիքիների օրինական ու ոչ օրինական ելումուտին։ Նրա օգնությամբ հաճախ էին լուծվում գերտերությունների միջև ծագած կնճռոտ հարցերը։ Նա իր ձեռքում էր պահում խոշոր նավթային ընկերությունների լծակները։

16:12, 30 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Գալուստ Գյուլբենկյան
Պարոն Հինգ Տոկոս
գործարար և բարեգործ
 
Կրթություն՝ Սուրբ Հովսեփ ավագ դպրոց և Լոնդոնի թագավորական քոլեջ (1887)
Մասնագիտություն՝ գործարար, ձեռնարկատեր, ճարտարագետ, դիվանագետ, մեկենաս, արկածախնդիր, smuggler և արվեստի կոլեկցիոներ
Ազգություն հայ
Ծննդյան օր մարտի 23, 1869թ.
Ծննդավայր Սկյուտար, Օսմանյան Կայսրություն
Վախճանի օր հուլիսի 20, 1955թ.
Վախճանի վայր Լիսաբոն, Պորտուգալիա
Թաղված Սուրբ Սարգիս եկեղեցի
Դինաստիա Հայաստան Հայաստան
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն,  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Պորտուգալիա
Ի ծնե անուն արմտ. հայ.՝ Գալուստ Սարգիս Կիւլպէնկեան
Ամուսին Նվարդ Եսայան
Զավակներ Նուբար Սարգիս (ծնվ. 1896),
Ռիտա Սիրվարդ (ծնվ. 1900)
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը (մարտի 23, 1869թ. – հուլիսի 20, 1955թ.) պորտուգալահայ գործարար և բարեգործ է եղել։ Նա մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործման հասանելի անելու մեջ։

Գալուստը ծնվել է Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյանների ընտանիքում Սկյուտարում, Արևմտյան Հայաստանում։ Հայրը՝ Սարգիս աղան, վստահ էր, որ որդին շարունակելու է իր գործը և զբաղվելու էր մանուֆակտուրայով, սակայն որդին հոր ճանապարհով չգնաց. ընտրեց նավթագետ-հանքաբանի մասնագիտությունը։ Գալուստը կրթություն ստանալով եվրոպական հայտնի համալսարաններում՝ տիրապետում էր ութ լեզվի։ [2][3]

Գործունեություն

Նավթարդյունաբերության մեջ իր առաջին քայլերը Գյուլբենկյանը կատարում է մեկ այլ հանրահայտ նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցի՝ Կ. Պոլսում գտնվող նավթի գրասենյակում։ Սակայն շատ չանցած Գյուլբենկյանի ընտանիքը հեռանում Անգլիա։ Լոնդոնում Գյուլբենկյանը արտոնագիր է ստանում և հիմնում նավթային իր գրասենյակը։ Նա Լոնդոնում Թուրքիայի և Պարսկաստանի դեսպանատների՝ նավթի գծով տնտեսական խորհրդականն էր։ Գիտելիքների մեծ պաշարը և փորձը Գալուստին հնարավորություն են տալիս շատ կարճ ժամանակում դառնալ խոշոր ձեռնարկատեր։

Շուտով Գյուլբենկյանը նախաձեռնում է Turkish Petrolium Company-ի ստեղծումը, որի բաժնետոմսերի 25%-ը պատկանում էր Royal Dutch Shell Group-ին, 35%-ը Թուրքիայի Ազգային բանկին, 15%-ը Գալուստ Գյուլբենկյանին, իսկ 25%-ը՝ գերմանացիներին։ Հաջող գործարքի համար բրիտանացիները իրենց եկամտի 2, 5 տոկոսը տրամադրեցին Գյուլբենկյանին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գյուլբենկյանը ստեղծեց Նավթային գլխավոր կոմիտե կազմակերպությունը, որի նպատակն էր ձեռք բերել գերմանական Դոյչե բանկը։ Պատերազմից հետո Turkish Petrolium Company-ն վերանվանվեց Iraq Petrolium Co. LTD և դրա բաժնետոմսերը հավասարապես կիսվեցին ներկայիս British Petrolium-ի, Royal Dutch Shell Group-ի, Compagnie Francaise des Petroles-ի և Near East Development Corporation-ի միջև։ Գալուստ Գյուլբենկյանին մնաց Iraq Petrolium Co. LTD- ի 5%-ը, որի համար նա ստացավ «Պարոն 5%» մականունը։

Այն ժամանակ, երբ Պարսից ծոցում գտնվում է առաջին նավթահորը, Գալուստ Գյուլբենկյանը Պարսկաստանում գնում է նավթաբեր հողատարածքներ և դառնում է British Petroleum-ի հիմնադիրներից մեկը։ Շատ չանցած այն վերանվանվում է «Անգլո-պարսկական նավթային ընկերության», որը վառելիք էր ապահովում Անգլիայի արքայական նավատորմին։ Գալուստ Գյուլբենկյանն գերազանցապես տիրապետում էր երկրագնդի տարբեր շրջանների երկրաբանական ու աշխարհագրական տվյալներին ու հատկապես նավթային քարտեզին։

Նա նավթային հողատարծքներ ուներ Վենեսուելայում, Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, մոտիկից ծանոթ էր սուլթանական և պարսկական արքունիքիների օրինական ու ոչ օրինական ելումուտին։ Նրա օգնությամբ հաճախ էին լուծվում գերտերությունների միջև ծագած կնճռոտ հարցերը։ Նա իր ձեռքում էր պահում խոշոր նավթային ընկերությունների լծակները։

Սան-Ռեմոյի խորհրդակցության ժամանակ նավթային ընկերությունների միջև տարաձայնություններ կային տարածքների հարցում։ Գյուլբենկյանն ինքն է վերցնում և կարմիր մատիտով գծում յուրաքանչյուր պետության տիրույթը, այդ պատճառով Սան-Ռեմոյի պայմանագիրը կոչվել է «Կարմիր գծի» պայմանագիր։

Նա տնօրինում էր արվեստի արժեքավոր հավաքածուի, որում տեղ էին գտել շուրջ 6, 000 օրիգինալ նմուշ։ Դրանք ստեղծվել էին տարիների ընթացքում և մինչև Գյուլբենկյանի վերջնականապես Լիսաբոնում հաստատվելը, նրանք տեղափոխվում էին երկրից երկիր ապահովության համար։

1906թ. ստեղծված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր Պողոս Նուբար փաշայի մահից հետո այս կազմակերպության ղեկավարությունը ստանձնում է Գալուստ Գյուլբենկյանը՝ 1930թ։ Սակայն, երկու տարի անց, ճնշումների պատճառով հրաժարվում է պաշտոնից։ 1942թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ տարիներին, Գյուլբենկյանը Եվրոպայում փնտրում էր մի երկիր, որտեղ ռազմական գործողություններ չէին ընթանում և, որը գրավված չէր Ֆաշիստական Գերմանիայի կողմից։ Լիսաբոնը դարձավ Գալուստ Գյուլբենկյանի խաղաղության նավահանգիստը։ Պորտուգալիայի մայրաքաղաքում նա տուն չուներ և ապրում էր «Ավես» հյուրանոցում, որը այդ ժամանակ լավագույններից մեկն էր համարվում։ Իհարկե, Անգլիական իշխանությունները ցանկանում էին «Պարոն 5%»-ի ֆինանսական կարողությունները պահպանել Մեծ Բրիտանիայում, սակայն հարկային բեռը բավականին ծանր էր այդ ժամանակ և «նավթային գեներալը» որոշեց իր ողջ կարողությունը տեղափոխել Պորտուգալիա։

Գյուլբենկյանը հայապահպանման անկյունաքար էր համարում հայոց եկեղեցին և դրա համար նրա խոշոր բարեգործական ներդրումները կապված էին հայ եկեղեցու հետ։ 20-րդ դարի 20-ական թվականներին Լոնդոնի հայ համայնքը ցանկություն է հայտնում եկեղեցի ունենալ և այդ հարցով դիմում են Գալուստ Գյուլբենկյանին։ Նա ընդառաջում է հայ համայնքի խնդրանքը։ 1920-1922թթ. կառուցվում է Սբ. Սարգիս եկեղեցին՝ Հաղպատի վանքի զանգակատան օրինակով։ Եկեղեցին մինչ օրս համարվում է Լոնդոնի ամենագեղեցիկ հուշակոթողներից մեկը և այնտեղ արարողությունները կատարվում են անվճար՝ նրա կտակած միջոցների հաշվին։ Գյուլբենկյանի խոշոր բարեգործական միջոցառումներից է նաև 1929թ. կառուցված Երուսաղեմի հայոց պատրիարքարանին կից «Կյուլպենկյան» մատենդարանի շենքը, որին ժամանակին գրականություն է մատակարարել։ Նա մեծ ուշադրություն է դարձրել Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցին։

1920-1940թթ. նա իր հովանու տակ է վերցրել Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Իրաքի հայկական դպրոցներն ու բժշկական կենտորնները, ձեռնարկել Միջին Արևելքի բազմաթիվ եկեղեցիների կառուցումը։ 1936թ. Գյուլբենկյանը 400 հազար դոլարի օգնություն է տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ թանգարանի վերակառուցման և պարիսպների վերականգնման համար։

Ողջ կյանքում Գյուլբենկյանը երազել էր Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը կտակել Հայաստանին։ Իր վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, նա ապրեց ընդամենը տասներեք տարի։ Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Կալուստ Կյուլպենկյան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին՝ ինչպես նոբելյան հիմնադրամը։ Երեք հարյուր միլիոն ոսկի՝ մոտ 840 մլն դոլար, մնաց Պորտուգալիայում և այնտեղից հիմնադրամը շարունակեց իր բարեգործական ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում։ Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երևանի Մատենադարանին։ «Գիտության մարդ և երազող պարտեզի մը մեջ՝ իմ ուզածիս համաձայն. ահա երկու բաներ կյանքիս մեծ նպատակները, որոնց չկրցա հասնիլ...»

Աղբյուրներ

  1. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  2. www.hayernaysor.am (24/11/2013). «Գալուստ Գյուլբենկյան».
  3. www.forbes.am (18/05/2014). «Գալուստ Գյուլբենկյան. «Սև ոսկու» աշխարհի հայ տիրակալը».

Արտաքին հղումներ