«Մինաս Չերազ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
բնօրինակի օգտագործում
չ ուղղագրական և շարահյուսական ուղղումներ
Տող 11. Տող 11.
1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը անապատի ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ: Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը: Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա: Վարչաձևը առօրյա է, հայրենիքը` հավիտյան»: Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը` պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին` Չերազյան անունով վարժարան կառուցելու համար:

Չերազը 1928 թ. մահացել է Փարիզում և թաղվել այն գերեզմանատանը, ուր և 1935-ին, նրա շիրմաթմբի հարևանությամբ, թաղվում է նաև Կոմիտասը: 1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը: Չերազի թաղումը մեծ շուքով եղել է Նուբարաշենի` նրա փողերով կառուցված դպրոցի բակում: Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են: Ըստ իր եղբոր աղջկա վկայութեան, «ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ»:<ref>http://www.armenianow.com/hy/features/7179/essay_a_distant_nephew_remembers_m</ref> Հիմա անոր աճիւնի վայրը յայտնի չէ:
Չերազը 1928 թ. մահացել է Փարիզում և թաղվել այն գերեզմանատանը, ուր և 1935-ին, նրա շիրմաթմբի հարևանությամբ, թաղվում է նաև Կոմիտասը: 1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը: Չերազի թաղումը մեծ շուքով եղել է Նուբարաշենի` նրա փողերով կառուցված դպրոցի բակում: Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են: Ըստ իր եղբոր աղջկա վկայության, «ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ»:<ref>http://www.armenianow.com/hy/features/7179/essay_a_distant_nephew_remembers_m</ref> Հիմա նրա աճյունի վայրը հայտնի չէ:

==Նշումներ==
==Նշումներ==
Տող 25. Տող 25.
[[Կատեգորիա:1852 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1852 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1928 մահեր]]
[[Կատեգորիա:1928 մահեր]]
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:Ֆրանսահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսահայ արձակագիրներ]]

13:52, 18 փետրվարի 2010-ի տարբերակ

Պատկեր:Cheraz1.jpg
Պատկեր:Cheraz.jpg
Չերազը Բեռլինի վեհաժողովում

Մինաս Չերազ (1852 - 1928)- հայ գրող, խմբագիր, թարգմանիչ, հասարական գործիչ և հայրենասեր։

Հինգ գրքերի հեղինակ Մինաս Չերազը ծնվել է Պոլսում, 1852 թվականին: 37 տարեկանում օսմանյան իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար մեկնում է Լոնդոն, հիմնադրում է անգլերեն և ֆրանսերեն «Արմենի» թերթը: Հետագայում հաստատվում է Ֆրանսիայում:

Մինաս Չերազը ամենից շատ հայտնի է որպես 1878 թվականին Խրիմյան Հայրիկի (1893-ից` կաթողիկոս) գլխավորությամբ Բեռլինի վեհաժողով մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար: Վեհաժողովում Հայկական հարցը 16-րդ կետից վերածվեց 61-րդի ու դարձավ երկրորդական:

Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ, դիվանագիտական ճանապարհով Հայկական հարցը լուծելու նպատակով: 1880-ին Արփիար Արփիարյանի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը: 1889 թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է Լոնդոնում: Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը, հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով: 1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը: Նույն թվականին էլ տեղափոխվել է Փարիզ, շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը: Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը: Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաև ֆրանսերեն: Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության կողմից, «Կապույտ գրքում»: Չերազը ֆրանսերեն է թարգմանել Պ. Դուրյանի, Ռ. Պատկանյանի, Խ. Գալֆայանի ու այլ բանաստեղծների ընտիր երկերը «Հայ բանաստեղծները» խորագրով: Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, որի համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգևատրվել է «Ազատարար Բոլիվիարի խաչով»: Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով:[1]

1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը անապատի ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ: Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը: Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա: Վարչաձևը առօրյա է, հայրենիքը` հավիտյան»: Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը` պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին` Չերազյան անունով վարժարան կառուցելու համար:

Չերազը 1928 թ. մահացել է Փարիզում և թաղվել այն գերեզմանատանը, ուր և 1935-ին, նրա շիրմաթմբի հարևանությամբ, թաղվում է նաև Կոմիտասը: 1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը: Չերազի թաղումը մեծ շուքով եղել է Նուբարաշենի` նրա փողերով կառուցված դպրոցի բակում: Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են: Ըստ իր եղբոր աղջկա վկայության, «ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ»:[2] Հիմա նրա աճյունի վայրը հայտնի չէ:

Նշումներ

  1. http://www.azg.am/AM/2007013117
  2. http://www.armenianow.com/hy/features/7179/essay_a_distant_nephew_remembers_m

Հղումներ