«Զանգվածի ատոմական միավոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «=== Զանգվածի ատոմական միավոր === Ատոմների, մոլեկուլների և տարրական մասնիկների զանգվածի չափման միավ...»:
(Տարբերություն չկա)

18:35, 29 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Զանգվածի ատոմական միավոր

Ատոմների, մոլեկուլների և տարրական մասնիկների զանգվածի չափման միավորներ։ Մինչն 1961 թվականը քիմիայում օգտագործվում Էր զանգվածի քիմիական ատոմական միավորը՝ հավասար թթվածնի ատոմի զանգվածի 1/16-ին։ Ֆիզիկայում օգտագործվում Էր զանգվածի ֆիզիկական ատոմական միավորը՝ հավասար թթվածնի ամենաթեթև կայուն իզոտոպի զանգվածի 1/16-ին։ Ատոմների և մոլեկուլների զանգվածի չափման համար 1961 թվականին սահմանվևլ է զանգվածի միասնական ատոմական միավոր, որը որոշվում է որպես ածխածնի С12 իզոտոպի զանգվածի 1/12-ը ն հավասար է (1,66043±0,00031)․10-24 գրամ։ Զանգվածի ատոմական նոր միավորը 1,0003179 անգամ մեծ է ֆիզիկական ատոմական նախկին միավորից և շատ մոտ է քիմիական նախկին միավորին։ Զ․ ա․ մ․ Էներգետիկ միավորներով հավասար է 932,1 Մէվ։ Տարրական մասնիկների ֆիզիկայում միավոր է ընդունված Էլեկտրոնի զանգվածը, որը հավասար է 9,1091 • 10 28 գրամ կամ 5,486-10 4 միասնական Զ․ ա․ մ․։