«Հայաստանի պատմության թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17. Տող 17.
|հեռախոս = (374) 52 06 91, (374) 58 27 61
|հեռախոս = (374) 52 06 91, (374) 58 27 61
|բաց է = Երեքշաբթի -շաբաթ:11.00-18.00 (այցելուների մուտքը դադարեցվում է 17.15-ից)
|բաց է = Երեքշաբթի -շաբաթ:11.00-18.00 (այցելուների մուտքը դադարեցվում է 17.15-ից)
Կիրակի- 11.00-17.00 (մուտքը փակվում է 16.15): Թանգարանը փակ է երկուշաբթի, ազգային տոների և հիշատակի օրերին
Կիրակի- 11.00 - 17.00 (մուտքը փակվում է 16.15): Թանգարանը փակ է երկուշաբթի, ազգային տոների և հիշատակի օրերին
|տոմս = 1000 դրամ, ուսանողների, թոշակառուների, աշակերտների համար` 300 դրամ
|տոմս = 1000 դրամ, ուսանողների, թոշակառուների, աշակերտների համար` 300 դրամ
Էքսկուրսիա՝ բացատրությամբ (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն,գերմաներեն) - 5000 դրամ, հայերեն - 3000 դրամ:
Էքսկուրսիա՝ բացատրությամբ (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն,գերմաներեն) - 5000 դրամ, հայերեն - 3000 դրամ:
Տող 60. Տող 60.
# ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը IV-XV դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից
# ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը IV-XV դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից
# իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ
# իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ
# հրատարակել է՝ 1948-ից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներ [http://historymuseum.am/museum/?id=2&lang=arm]
# հրատարակել է՝ 1948-ից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներ[http://historymuseum.am/museum/?id=2&lang=arm]


== Թանգարանի Ստորաբաժանումներ և Ֆոնդերի Կառուցվածք ==
== Թանգարանի Ստորաբաժանումներ եւ Ֆոնդերի Կառուցվածք ==
* '''Հնագիտության բաժին'''
* '''Հնագիտության բաժին'''
Հնագիտական ֆոնդը ներառում է հնագիտական յոթ հավաքածու, որոնք ներկայացնում են Հայկական Լեռնաշխարհի պատմա-մշակութային զարգացման ամբողջական ընթացքը` հին քարի դարից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջաններով` մ.թ.ա. 1 միլիոնից մինչև մ.թ. XV դ։
Հնագիտական ֆոնդը ներառում է հնագիտական յոթ հավաքածու, որոնք ներկայացնում են Հայկական Լեռնաշխարհի պատմա-մշակութային զարգացման ամբողջական ընթացքը` հին քարի դարից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջաններով` մ.թ.ա. 1 միլիոնից մինչև մ.թ. XV դ։
Տող 128. Տող 128.
== Գիտական խորհուրդ ==
== Գիտական խորհուրդ ==
Թանգարանի աշխատանքները տնօրինում է գիտական խորհուրդը, որը տարբեր տարիների ղեկավարել են [[Մարտիրոս Սարյան]]ը, [[Հովսեփ Օրբելի]]ն, [[Կարո Ղաֆադարյան]]ը, [[Մորուս Հասրաթյան]]ը, 1997 թ-ից՝ [[Անելկա Գրիգորյան]]ը։
Թանգարանի աշխատանքները տնօրինում է գիտական խորհուրդը, որը տարբեր տարիների ղեկավարել են [[Մարտիրոս Սարյան]]ը, [[Հովսեփ Օրբելի]]ն, [[Կարո Ղաֆադարյան]]ը, [[Մորուս Հասրաթյան]]ը, 1997 թ-ից՝ [[Անելկա Գրիգորյան]]ը։



== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==

12:22, 25 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Հայաստանի պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՀանրապետության Հրապարակ 4, Երևան, ՀՀ
ՀասցեՀայաստան, Երևան 375010, Հանրապետության Հրապարակ 4010
Հիմնադրվել է1919
Այցելուներ106 900 մարդ[1]
ՏնօրենԴավիթ Պողոսյան
Հավաքածուի չափս400 000 ցուցանմուշ[2]
Կայքhistorymuseum.am(հայ.), historymuseum.am/ru/(ռուս.) և historymuseum.am/en/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հայաստանի պատմության թանգարան, պատմամշակութային, գիտահետազոտական և տեղեկատվական խոշոր կենտրոն է։ Հիմնադրվել է 1919 թ-ին, Երևանում։ Թանգարանում պահվում և ցուցադրվում են հնագիտական, ազգագրական և պատմական 400 հզ-ից ավելի (շուրջ 5 հզ-ը՝ մշտական ցուցահանդեսում) նմուշներ, որոնք ներկայացնում են Հայաստանի մշակույթի և պատմության ընդհանուր պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։

Պատմություն

Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը: Նախաձեռնողներն էին ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, կրթության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանը, Վրաստանում ՀՀ ներկայացուցիչ Դավիթ Զավրիևը, Կովկասի ազգագրական թանգարանի ավագ վերահսկիչ Սմբատ Տեր-Ավետիսյանը։ Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին: Ժամանակի ընթացքում կրել է անվանափոխություններ.

  • Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.)
  • Կուլտուր-պատմական (1931թ.)
  • Պատմական (1935թ.)
  • Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.)
  • Հայաստանի պատմության թանգարան (2003թ.)

Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա):

1935 թվականին ՀԿԿ Կենտկոմի հրամանով մայր թանգարանի հավաքածուների հիման վրա ստեղծվեցին ինքնուրույն թանգարաններ.

  1. գեղարվեստական բաժնի հիման վրա (ղեկավար Ռուբեն Դրամբյան) կազմակերպվեց ՀՍԽՀ Կերպարվեստի թանգարանը (այժմյան` Ազգային Պատկերասրահը), - հանձնվեց 1660 առարկա
  2. գրական բաժնի հիման վրա ձևավորվեց ՀՍԽՀ Գրական թանգարանը (այժմյան` Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը), - հանձնվեց 301 առարկա և 1298 ձեռագիր:

1978թ. ստեղծված Ազգագրության պետական թանգարանին հանձնվեց 1478 առարկա և 584 լուսանկար:


Թանգարանում պահպանում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%): Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով: Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը:Ցուցադրում է Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների (Եգիպտոս, Միտանի, Խեթական թագավորություն, Ասորեստան, Իրան, Սելևկյան պետություն, Հռոմ, Բյուզանդիա) մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը:

Թանգարանը տերն է՝

  1. Ք.ա. III-II հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ և բացառիկ հավաքածուի, որ մտնում է համաշխարհային գլուխգործոցների գանձարանը
  2. Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից
  3. Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրության՝ Ք.ա. 782թ.
  4. փոխադրամիջոցների պատմության հնագույն վկայությունների. Լճաշենից պեղված փայտյա կառքեր և նրանց բրոնզե մանրակերտեր՝ Ք.ա. XV-XIVդդ.
  5. հայկական դրամների հարուստ հավաքածուի՝ բաղկացած Ծոփքի, Արտաշեսյան, Կյուրիկյան և Կիլիկիայի հայկական թագավորությունների, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում գործող դրամահատարանների (Դվին, Անի, Երևան և այլն) օտար թողարկումներից

Թանգարանը՝

  1. ցուցադրում է Հայաստանում հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշներ՝ քանդակ, ճարտարապետական մանրամասեր, ոսկերչական իրեր, խեցեղեն՝ պեղված Գառնի, Արտաշատ, Օշական հնավայրերից
  2. ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը IV-XV դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից
  3. իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ
  4. հրատարակել է՝ 1948-ից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներ[1]

Թանգարանի Ստորաբաժանումներ եւ Ֆոնդերի Կառուցվածք

  • Հնագիտության բաժին

Հնագիտական ֆոնդը ներառում է հնագիտական յոթ հավաքածու, որոնք ներկայացնում են Հայկական Լեռնաշխարհի պատմա-մշակութային զարգացման ամբողջական ընթացքը` հին քարի դարից մինչև ուշ միջնադար ընկած ժամանակաշրջաններով` մ.թ.ա. 1 միլիոնից մինչև մ.թ. XV դ։

  • Դրամագիտության բաժին

Դրամագիտական ֆոնդի մեծ մասը կազմում են մետաղադրամները՝ ոսկի, արծաթ, պղինձ: Դրամագիտական ֆոնդում պահվում են նաև մեդալներ, ժետոններ, շքանշաններ, կրծքանշաններ։ Կան նաև թղթադրամների և նամականիշների ժողովածուներ։

  • Ազգագրության բաժին

Ազգագրական ֆոնդը ներառում է XVI-XX դդ. պատկանող դեկորատիվ-կիրառական արվեստի, կենցաղի, արտադրության միջոցների նմուշներ Հայաստանի պատմաազգագրական բոլոր շրջաններից։ Ֆոնդում պահվում են՝

  1. ասեղնագործության և ժանյակագործության նմուշներ, ոսկեթելով և արծաթաթելով արված ձեռագործ ծածկոցներ, եկեղեցական գոգնոցներ (Այնթապ, Մարաշ, Ուրֆա, Արցախ, Վան և այլն), տարազային համալիրներ, եկեղեցական հանդերձ (Բարձր Հայք, Վասպուրական, Աղձնիք, Փոքր Հայք, Կիլիկիա, Սյունիք-Արցախ, Գողթն, Արարատյան հովիտ, Պարսկահայք, Երևան և այլն), հայ ոսկերչության և կիրառական արվեստի նմուշներ (Վան, Կարին, Սեբաստիա, Կ. Պոլիս, Բայազետ, Սյունիք-Արցախ և այլն)
  2. հայկական պղնձագործության փորագրազարդ, դրվագված նմուշներ` պղնձյա սկուտեղներ, թասեր, կոնքեր, ջրխմիկներ, պնակներ, եկեղեցական սպասքի պարագաներ և այլն (Թոքատ, Գողթն, Շուշի, Կարին, Վասպուրական, Ջուղա, Բայազետ, Ալաշկերտ, Շիրակ և այլն)։
  3. փայտափորագիր արվեստի նմուշներ, հախճապակյա առարկաներ և աշխատանքային գործիքներ (Լոռի, Գեղարքունիք, Սեբաստիա, Կարին, Իջևան, Կուտինա, Ն. Ջուղա և այլն)։
  4. գորգահյուս և կարպետահյուս առարկաներ` գորգեր, կարպետներ, անկողնապարկեր, խուրջիններ, աղաքսակներ, ձիու թամբի ծածկոցներ և կիրառական նշանակության այլ առարկաներ. այդ թվում` XVII-XIX դդ. վիշապագորգեր, երկրաչափական, բուսական, խառը զարդանախշերով գորգեր (Այրարատ, Բարձր Հայք, Վասպուրական, Սյունիք-Արցախ, Գանձակ և այլն)։
  5. կայծքարե հրացաններ և ատրճանակներ, դաշույններ, սրեր, ինչպես նաև նշանավոր անձանց պատկանող զենքեր։
  6. ազգագրական լուսանկարներ, սկզբնաղբյուրներ և քարտեզներ, ինչպես նաև ազգագրագետ գիտնականների անձնական արխիվներ։
  • Նորագույն Պատմության բաժին

Նորագույն պատմության ֆոնդը ընդգրկում է XVII - XX դարերին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, վիմագիր արձանագրություններ, դրոշներ, կնիքներ, հասարակական, քաղաքական ռազմական գործիչների անձնական արխիվները /լուսանկարներ, փաստաթղթեր, անձնական իրեր/:

  • Վերականգնման բաժին

Բաժինը հիմնադրվել է 1945թ.: Նրա կառուցվածքում գործել են չորս աշխատանոց`

  1. խեցեգործական առարկաների վերականգնում և մակետների պատրաստում
  2. մետաղների մաքրում և վերականգնում
  3. բանվածքների և ասեղնագործությունների վերականգնում
  4. ատաղձագործական առարկաների վերականգնում և կազմարարություն

Ցուցադրություններ եւ Ցուցահանդեսներ

Հայաստանի պատմության թանգարանում առաջին ցուցադրությունը կազմակերպվել է 1925 թ-ին, ապա հաջորդել են բազմաթիվ մշտական («Հայկական գորգարվեստ», «Հայաստան. Պալեոլիթից բրոնզեդար», «Ուրարտու. Վանի թագավորություն», «Հայկական ազգային տարազ XVIII - XIX դդ.», «Հայաստանը Ք.ա. I - Ք.հ. III դդ.» ևն) ու ժամանակավոր («Նոր Ջուղա. Հայոց տպագրության օրրան»,«Վանի ասեղնագործությունը. XVII - XX դդ.», «Գիրը ժամանակների վկա», «Նորամուտ 170 առարկա», «Քարերը ժողովելու ժամանակը» ևն) ցուցահանդեսներ։

Թանգարանը մասնակցել է միջազգային ցուցահանդեսներին՝ Բուդապեշտ 1968, Փարիզ 1970, Լենինգրադ 1974, 1985, Սպոկան 1975, Լոս-Անջելես 1977, Տարտու 1979, Կիեւ 1980, Ցուկուբա 1984, Վենետիկ 1987, Նյու Յորք 2008 -2009, Թեսալոնիկի 2009, Պրինստոն 2010:

Թանգարանը ունեցել է ցուցահանդեսներ՝ Բոխում 1995, Նանտ 1996, Փարիզ 1996, Լիոն 1997, Կահիրե 1997, Բոնն, Հալլե-Վիտտենբերգ 1998, Աթենք 1998, Վատիկան 1999, Փարիզ 2001, Լոնդոն 2001, Լեյդեն 2002, Բուդապեշտ 2002, Վանդե 2006, Սենտ Ռաֆայել 2007, Ռուան 2007, Փարիզ 2007, Լիոն 2007, Առլ 2007, Մարսել 2007, Կլունի 2007, Նյու Յորք 2008, Սանկտ - Պետերբուրգ 2009, Լյուբլյանա 2010:

Գիտական խորհուրդ

Թանգարանի աշխատանքները տնօրինում է գիտական խորհուրդը, որը տարբեր տարիների ղեկավարել են Մարտիրոս Սարյանը, Հովսեփ Օրբելին, Կարո Ղաֆադարյանը, Մորուս Հասրաթյանը, 1997 թ-ից՝ Անելկա Գրիգորյանը։


Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ