«Բարիք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Բարիք,''' բնության և մարդու կողմից ստեղծված նյութական և ոչ նյութական արդյուն...»:
 
No edit summary
Տող 25. Տող 25.
== Անձնական և հասարակական բարիքներ ==
== Անձնական և հասարակական բարիքներ ==
Բարիքներն, ըստ օգտագործման նշանակության, տարանջատվում են անձնականի և հասարակականի: Անձնական բարիքը արդյունքների այն ամբողջությունն է, որը սպառվում է անհատ քաղաքացիների կողմից` համաձայն իրենց պահանջմունքների գերադասելիության, որոնց համար նրանք վճարում են` ըստ օգտակարության աստիճանի: Կան բարիքների տեսակներ, որոնք հնարավոր չէ ձեռք բերել` անմիջապես վճարելով դրանց համար: Դրանք հասարակական բարիքներն են: Հասարակական են կոչվում այն բարիքները, որոնց սպառմանը հատուկ է անբացառելիությունը և ոչ մրցակցային բնույթը: Հասարակական բարիք է համարվում ազգային անվտանգության (պաշտպանության) ապահովումը, հասարակական կարգի պահպանումը, տարբեր տեսակի միջոցառումների (բնակչությանը համընդհանուր բժշկական ծառայությունների մատուցումը, շաբաթօրյակները, բնության աղտոտման դեմ պայքարը և այլն) իրականացումը, ճանապարհների կառուցումը, փողոցային լուսավորությունը, պետական կառույցների` [[Օրենսդիր իշխանություն|օրենսդիր]], [[Գործադիր իշխանություն|գործադիր]] և [[Դատական իշխանությունը Հայաստանում|դատական]] մարմինների գործունեությունը և այլն: Սրանք այնպիսի բարիքներ են, որոնց օգտակարությունից օգտվում են հասարակության բոլոր անդամները, և դժվար է տարանջատել դրանց դիմաց «վճարողներին» և «չվճարողներին»: Դրանով է պայմանավորված այդ բարիքների անբացառելիությունը և ոչ մրցակցային բնույթը: Դրանց ձեռքբերումը կամ ապահովումը կառուցված չէ արդյունքների գերադասելիության սկզբունքի վրա: Հասարակական բարիքների արտադրությունը չի ստեղծվում մրցակցության սկզբունքով, և հնարավոր չէ գնահատել որևէ մեկի սպառման չափը: Հասարակական բարիքի սպառման համար վճարումներն իրականացվում են անուղղակի ճանապարհով, որի հիմնական ձևը պետությանը տրվող [[հարկ|հարկերն]] են: Հարկերը պետության եկամտի (բյուջեի) հիմնական աղբյուրն են, որի միջոցով կատարվում են հասարակական բարիքների արտադրության համար պահանջվող ծախսերը: Հասարակական բարիքները կարող են լինել զուտ և խառը: Զուտ հասարակական բարիքը ամբողջությամբ անբացառելի է և ոչ մրցակցային, օրինակ` ազգային պաշտպանությունը: Խառը հասարակական բարիքի դեպքում այդ հատկությունները կարող են համեմատաբար թույլ լինել: Սպառման համար անհրաժեշտ բարիքները հիմնականում ստեղծվում են արտադրության միջոցով:

== Գրականություն ==
*Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.: Տնտեսագետ, 2008.- 172 էջ
*Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.` տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ:

11:45, 25 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Բարիք, բնության և մարդու կողմից ստեղծված նյութական և ոչ նյութական արդյունքների ամբողջություն, որը բավարարում է վերջինիս այս կամ այն պահանջմունքը, ինչն էլ դրա օգտակարության գնահատման հիմքն է: Բարիքի օգտակարությունը այս կամ այն պահանջմունքի բավարարման հատկությունն է: Բարիքները դասակարգվում են մի շարք սկզբունքներով:

Նյութական և ոչ նյութական բարիքներ

Ըստ իրացման բնույթի տարբերակվում են նյութական և ոչ նյութական բարիքներ: Նյութական բարիքներն են`

  • բնության կողմից տրված արդյունքները (օդը, ջուրը, բուսական ու կենդանական աշխարհի բարիքները, որոնք մարդիկ օգտագործում են իրենց պահանջմունքների բավարարման նպատակով),
  • մարդու կողմից ստեղծված արդյունքները (սնունդ, հագուստ, բնակարան, շենքեր, կառույցներ, սարքավորումներ, մեքենաներ և այլն):

Ոչ նյութական բարիքներն են`

  • բնակլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը,
  • գիտության և հոգևոր-մշակութային արժեքները,
  • սահմանադրական կարգը:

Բոլոր բարիքներն էլ էական դերակատարություն ունեն մարդու բնականոն կենսագործունեության ապահովման գործում: Դրանց շարքում կարևորություն ունեն սահմանադրական կարգը և ձևավորված իրավական պետությունը, որոնք նպաստում են հասարակության համար անհրաժեշտ այնպիսի էական խնդիրների լուծմանը, որոնք կապված են մարդու իրավունքների և ունեցվածքի պաշտպանության, սոցիալական արդարության հաստատման, նվազագույն կենսական պայմանների ապահովման հետ: Ոչ նյութական բարիքներն աստիճանաբար առանցքային նշանակություն են ձեռք բերում:

Տնտեսական և ոչ տնտեսական բարիքներ

Ըստ արդյունքների սահմանափակության` բարիքները տարանջատվում են տնտեսականի և ոչ տնտեսականի: Տնտեսական են կոչվում այն բարիքները, որոնց բավարարման շրջանակները սահմանափակ են (սնունդ, հագուստ, բնակարան, ավտոմեքենա և այլն): Տնտեսական բարիքի բովանդակությունը բնութագրվում է ռեսուրսների սահմանափակությամբ: Ոչ տնտեսական են համարվում այն բարիքները, որոնց բավարարման շրջանակները անսահմանափակ են: Բարիքի ոչ տնտեսական լինելը խիստ հարաբերական է: Օրինակ` ժամանակին ջուրը համարվել է ոչ տնտեսական բարիք` հաշվի առնելով մարդու պահանջմունքների բավարարման առումով դրա անսահմանափակ լինելու հանգամանքը: Ներկա զարգացումների հետևանքով ջուրը աստիճանաբար վեր է ածվում տնտեսական բարիքի, և համաշխարհային մասշտաբով գնալով մեծ խնդիր է դառնում խմելու ջրի սահմանափակությունը: Թթվածինը աստիճանաբար ոչ տնտեսական բարիքից վեր է ածվում տնտեսականի: Դա բացատրվում է նրանով, որ շրջակա միջավայրի աղտոտման պայմաններում հասարակությունը հսկայական ծախսեր է կատարում օդային ավազանի պահպանման համար:

Անձնական և հասարակական բարիքներ

Բարիքներն, ըստ օգտագործման նշանակության, տարանջատվում են անձնականի և հասարակականի: Անձնական բարիքը արդյունքների այն ամբողջությունն է, որը սպառվում է անհատ քաղաքացիների կողմից` համաձայն իրենց պահանջմունքների գերադասելիության, որոնց համար նրանք վճարում են` ըստ օգտակարության աստիճանի: Կան բարիքների տեսակներ, որոնք հնարավոր չէ ձեռք բերել` անմիջապես վճարելով դրանց համար: Դրանք հասարակական բարիքներն են: Հասարակական են կոչվում այն բարիքները, որոնց սպառմանը հատուկ է անբացառելիությունը և ոչ մրցակցային բնույթը: Հասարակական բարիք է համարվում ազգային անվտանգության (պաշտպանության) ապահովումը, հասարակական կարգի պահպանումը, տարբեր տեսակի միջոցառումների (բնակչությանը համընդհանուր բժշկական ծառայությունների մատուցումը, շաբաթօրյակները, բնության աղտոտման դեմ պայքարը և այլն) իրականացումը, ճանապարհների կառուցումը, փողոցային լուսավորությունը, պետական կառույցների` օրենսդիր, գործադիր և դատական մարմինների գործունեությունը և այլն: Սրանք այնպիսի բարիքներ են, որոնց օգտակարությունից օգտվում են հասարակության բոլոր անդամները, և դժվար է տարանջատել դրանց դիմաց «վճարողներին» և «չվճարողներին»: Դրանով է պայմանավորված այդ բարիքների անբացառելիությունը և ոչ մրցակցային բնույթը: Դրանց ձեռքբերումը կամ ապահովումը կառուցված չէ արդյունքների գերադասելիության սկզբունքի վրա: Հասարակական բարիքների արտադրությունը չի ստեղծվում մրցակցության սկզբունքով, և հնարավոր չէ գնահատել որևէ մեկի սպառման չափը: Հասարակական բարիքի սպառման համար վճարումներն իրականացվում են անուղղակի ճանապարհով, որի հիմնական ձևը պետությանը տրվող հարկերն են: Հարկերը պետության եկամտի (բյուջեի) հիմնական աղբյուրն են, որի միջոցով կատարվում են հասարակական բարիքների արտադրության համար պահանջվող ծախսերը: Հասարակական բարիքները կարող են լինել զուտ և խառը: Զուտ հասարակական բարիքը ամբողջությամբ անբացառելի է և ոչ մրցակցային, օրինակ` ազգային պաշտպանությունը: Խառը հասարակական բարիքի դեպքում այդ հատկությունները կարող են համեմատաբար թույլ լինել: Սպառման համար անհրաժեշտ բարիքները հիմնականում ստեղծվում են արտադրության միջոցով:

Գրականություն

  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.: Տնտեսագետ, 2008.- 172 էջ
  • Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.` տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ: