«Արամ Շահգելդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չաշխատող նկար
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Արամ Շահգելդյան.PNG|մինի|Արամ Շահգելդյան]]
'''Արամ Հովհաննեսի Շահգելդյան''' (4(16)․ 1․ 1897 թվական, գյուղ Աստապատ (Երևանի նահանգի Նախիջևանի գավառում)-1948 թվական), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ [[1917]] թվականից։
'''Արամ Հովհաննեսի Շահգելդյան''' (4(16)․ 1․ 1897 թվական, գյուղ Աստապատ (Երևանի նահանգի Նախիջևանի գավառում)-1948 թվական), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ [[1917]] թվականից։



11:24, 23 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Արամ Հովհաննեսի Շահգելդյան (4(16)․ 1․ 1897 թվական, գյուղ Աստապատ (Երևանի նահանգի Նախիջևանի գավառում)-1948 թվական), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1915-1916 թվականներից ներգրավվել է հեղափոխական գործունեության մեջ՝ մասնակցելով ուսանողական մարքսիստական խմբակի պարապմունքներին։ 1917 թվականի գարնանը ն ամռանը Թիֆլիսում աշխատել է «Պայքար» և «Սոցիալ-դեմոկրատ» թերթերի խմբագրություններում: Նույն թվականի վերջին մեկնել է Սուխում, մտել պարտիզանական ջոկատ և պայքարել Սուխումում, Սոչիում և Տուապսեում խորհրդային իշխանության հաստատման համար։ Սուխումում մասնակցել է տեղի բոլշևիկյան օրգան «Սուխումսկայա պրավդա» («Сухумская правда») թերթի խմբագրմանը։ 1918 թվականի վերջերին Շահգելդյանը Պյատիգորսկում ղեկավարել է Հայկական գործերի կոմիսարիատի Հյուսիսկովկասյան բաժանմունքը։ 1919 թվականին վերադարձել է Թիֆլիս, որտեղ ձերբակալվել և արտաքսվել է Վրաստանից։ 1920 թվականի նոյեմբերին 11-րդ կարմիր բանակի զորամասերի հետ եկել է Հայաստան, նշանակվել Դիլիջանի գավառային հեղկոմի նախագահ։ Դաշնակների Փետրվարյան խռովության (1921) ժամանակ կռվել է Ղամարլուի (Արտաշատ) ռազմաճակատում: Մինչև 1923 թվականը եղել է Էջմիածնի, Ալեքսանդրապոլի (Գյումրի) և Երևանի գավառային գործադիր կոմիտեների նախագահ։ 1923-1927 թվականներին ՀԿ(բ)Կ Երևանի գավկոմի քարտուղարն էր։ ՀԿ(բ)Կ չորորդ համագումարում (1925 թվական) ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ քարտուղարության կազմում։ 1927-1929 թվականներին սովորել է ՀամԿ(բ)Կ ԿԿ Մարքսիզմ-լենինիզմի դասընթացներում։ 1929 թվականին աշխատել է ՀամԿ(բ)Կ Իվանովոյի մարզկոմում։ 1930-1932 թվականներին եղել է Արխանգելսկի օկրուգկոմի քարտուղար։ 1932-1936 թվականներին, 1940-1941 թվականներին և 1942-1944 թվականներին աշխատել է ԽՍՀՄ սովխոզների ժողկոմատի քաղվարչությունում։ 1936 թվականին եղել է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի թեթև արդյունաբերության սեկտորի վարիչ, ապա Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) մարզկոմի քարտուղար։ 1941-1942 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել և զորացրվել է։ 1944-1946 թվականներին Շահգելդյանը արտասահմանյան գրականության հրատարակչության տնօրենի տեղակալն էր։ Եղել է ԽՄԿԿ 14-րդ և 16-րդ համագումարների պատգամավոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։